Խմբագրական. էս էլ, ու պրծ

21/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 21-ի համարում

ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ընդամենը մեկ թույլ տեղ ունի. իր կողմից չվերահսկվող կամ ազատ մամուլը: Բավական է Քոչարյանի մոտ խոսես խոսքի ազատության եւ ազատ մամուլի մասին, եւ իր համար «անհաղթ վոինի» իմիջ ստեղծած այդ գործիչը անմիջապես խեղճանում է: Նախօրեին, օրինակ, ընդունելով լրատվության ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ դեսպան Միկլոշ Հարաշտիին, Քոչարյանը ասել է, որ մամուլի ազատությունը պետք է կարգավորվի այնպես, որ հստակորեն պաշտպանվեն անձի իրավունքները: Իհարկե, վերջին արտահայտությունը Քոչարյանի շուրթերից լսելը արդեն համաշխարհային սենսացիա է, որովհետեւ իր նախագահական եւ ոչ միայն նախագահական գործունեության ընթացքում նա հազվադեպ է անձի իրավունքների մասին խոսել. շատ ավելի հեշտ է նշել այն դեպքերը, երբ Քոչարյանը եւ նրա թիմը այս կատեգորիայի մասին չեն հիշել ընդհանրապես:

Ընտրությունների ժամանակ, օրինակ, երբ ոստիկանաքրեական զանգվածը ահաբեկում էր մարդկանց հանուն իրեն նախագահ դարձնելու, Քոչարյանը, չգիտես ինչու, չէր հիշում անձի իրավունքների մասին: Երեւանի Կենտրոնի բնակիչների սեփականությունը հիմնահատակ անելիս նույնպես Քոչարյանը, չգիտես ինչու, անձի իրավունքների մասին լսել անգամ չէր ուզում: Երբ մարդկանց ենթարկում են քաղաքական հետապնդումների, երբ պետական պաշտոնյաները երկրի քաղաքացիներից դրամ են շորթում, այս բոլոր դեպքերում Քոչարյանը նույնպես անձի իրավունքների մասին չի հիշում: Իսկ պատճառը շատ պարզ է. այս բոլոր դեպքերում ինքն է անձանց իրավունքները ոտնահարողը, եւ ինքն էլ որոշում է, թե ի՞նչ իրավունքներ ունեն այդ անձերը:

Եւ միակ դեպքը, որտեղ ինքը, պայմանականորեն ասած, հանդես է գալիս թիրախի դերում` իր կողմից չվերահսկվող մամուլն է: Եւ հենց այստեղ է, որ ՀՀ գործող նախագահը հիշում է անձի իրավունքների մասին, որովհետեւ մամուլը միակ միջոցն է, որ իրեն՝ Քոչարյանին, հիշեցնում է, որ ինքը նույնպես անձ է եւ ոչ թե աստված կամ հրեշտակ, ինչպես ամեն օր նրան ներշնչում են հայրենի կառավարության անդամները եւ նախագահականի բազմագույն ջահելները: Եւ ահա, այս առիթով խուճապահար Քոչարյանը, որ այդքան լավ է տիրապետում պետական կառավարման նրբություններին, չի ֆիքսել, որ խոսքի ազատությունը արդեն իսկ կանոնակարգված է, եւ դա տեղի է ունեցել շատ վաղուց:

Եւ եթե որեւէ անձ կարծում է, որ ազատ մամուլը իր իրավունքները ոտնահարել է, կարող է դիմել նույն Քոչարյանի կողմից հիմնադրված անկախ դատական համակարգին կամ դենդրոդատախազություն, եւ այս մարմինները պարտավոր են վերականգնել նրա խախտված իրավունքները: Իհարկե, Քոչարյանը ինքը չի ուզում նման մեթոդի դիմել եւ կարծում է, որ իր եւ իրեն շրջապատող օլիգարխների իրավունքները պետք է պաշտպանված լինեն էն գլխից, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, որ գործ ունի սրբազան կովերի կամ արյունարբու գիշատիչների հետ, որոնց հետ չարժե գործ ունենալ: Իհարկե, Քոչարյանի ցանկությունը հասկանալի է, բայց նա էլ պետք է նաեւ հասկանա, որ 1988 թվական տեսած ու կայսրության դեմ դուրս եկած ժողովրդի գիտակցության մեջ ստրուկը չի կարող վերջնականապես խեղդել ազատ մարդուն:

Իսկ ընդհանրապես, լավ կլիներ, որ եվրոպուպսիկների հետ ազատ մամուլի հետ կապված իր դարդերը կիսելիս Քոչարյանը զգույշ լիներ եւ հասկանար, որ ինչպես ինքն է սիրում արտահայտվել, կարող է հայտնվել «մոսկայի» կամ «իքիբիր» քաղաքական գործիչի դերում: Եւ մյուս կողմից՝ խոսքի ազատությունից մարդու իրավունքների ջերմեռանդ պաշտպանին խորհուրդ կտայինք հիշել այն հանցագործությունները, որ իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչները կատարել են լրագրողների նկատմամբ, եւ որոնք դեռեւս պաշտոնապես բացահայտված չեն. օրինակ, ապրիլի լույս 12-ի գիշերվա հարձակումը մեր թղթակցի վրա: Հիշենք նաեւ մեր թերթին պատկանող մեքենայի հրկիզման մասին, որի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցված է հանցանք կատարած անձի «անհայտ լինելու» կապակցությամբ: Սա, թերեւս, այն դեպքն է, երբ քրեական դատավարությունը կանոնակարգված է այնպես, որ Քոչարյանին մոտիկ անձի իրավունքները պաշտպանված են մի հատ ուրիշ ձեւի:

Տպել
976 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը