Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

«Հայկական Ժամանակ»-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի՝ Ապարան-Ռյա Թազա ճանապարհահատվածի անբարեկարգ ու անանցանելի իրավիճակի վերաբերյալ: Ահազանգող վարորդների խոսքով՝ ամեն անգամ այդ ճանապարհով երթեւեկելու դեպքում անհնար է չվնասել մեքենայի անվադողը: Վարորդներից մեկն էլ պատմեց, որ այդ հատվածում ինքը միանգամից 2 անվադող է պայթեցրել, վնասվել են նաեւ անվահեծանները: Վարորդները նաեւ նշում էին, որ թեպետ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին իրականացվել են փոսային նորոգման աշխատանքներ, սակայն տվյալ հատվածում ոչինչ չի արվել, ինչի արդյունքում փոսերն ավելի են խորացել: Ի դեպ՝ տվյալ հատվածում պարբերաբար նաեւ վթարներ են արձանագրվում, որոնց պատճառներից մեկն էլ հենց փոսից փախցնելն է: Դատելով տվյալ հատվածում տեղադրված ցուցանակից, պարզ է դառնում, որ ճանապարհը սպասարկում է Ապարանի ՃՇՇ-ն: ՀԺ-ն զանգահարեց տվյալ հեռախոսահամարով, որտեղից պատասխանեցին, որ նշված ճանապարհահատվածում փոսային նորոգման աշխատանքներ չեն կատարվել, քանի որ այն հիմնանորոգվելու է: 

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը ՀԺ-ին փոխանցեց, որ Ապարան Ռյա Թազա նորոգվող ճանապարհը ընդգրկված է 75-86-րդ կմ հատվածում: Նշված հատվածում 3.5 կմ-ում կատարվելու են հիմնանորոգման, 6.75 կմ հատվածում՝ միջին նորոգման աշխատանքներ: Հայտարարվել են մրցույթներ, մրցույթի արդյունքները ամփոփվել են: Շինաշխատանքները կմերկնարկեն առաջիկայում՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Տպել
541 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել