Խորհրդարանը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը

Երկարատեւ քննարկումներից հետո օրենսդիրները հաստատեցին 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը. կողմ քվեարկեց 94, դեմ՝ 17 պատգամավոր։ Դեմ քվեարկողները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն էին։

Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը վարման կարգով հայտարարեց, որ արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները անհանգստացնող են, սոցիալական խնդիրները տեսանելի առաջընթաց չունեն, Հայաստան-Արցախ հարաբերությունների մշուշը թանձրանում է, եւ այլն, եւ քանի որ, ըստ իրեն, այս խնդիրները լուծված չեն, այս վիճակով հիմք չկա կողմ քվեարկելու։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ իր հերթին վարման կարգով հայտարարեց, որ քվեարկությունը լինելու է այն բյուջեի, որի կատարմանը շատ ակտիվ մասնակցել են ե՛ւ «Բարգավաճ Հայաստան», ե՛ւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ որպես կառավարության անդամներ։

«Կատարողականին գնահատական տալով` դուք նաեւ ձեր կատարած աշխատանքին եք գնահատական տալիս»,- ասաց Թունյանը։

Ի վերջո կատարողականը հաստատվեց։

Տպել
1336 դիտում

Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել. Արեն Մկրտչյան

Մխիթար Հայրապետյանը Բունդեսթագ նամակ է հղել հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը

Ժպիտներ՝ քաղցկեղ ունեցող երեխաներին. նրանց այսօր այցելել է «Չիպոլինո»-ն

Երբ ինձ տեղեկացրել են Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին՝ ես մեկ հրահանգ եմ տվել ոստիկանությանը․ վարչապետ

«Նոր բզբզ». Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանը համատեղ նոր պրոյեկտի վրա են աշխատում (լուսանկար)

Տղամարդը բնակարանից գողացել է զարդեր եւ գրավադրել մայրաքաղաքի տարբեր գրավատներում (տեսանյութ)

Լրացուցիչ 71 մլրդ դրամ ենք հատկացրել սոցիալական ամենատարբեր խմբերի բարեկեցությունը բարձրացնելու համար. Փաշինյան

ՀԾԿՀ-ն Ucom-ի կողմից Beeline-ը գնելու վերաբերյալ նախնական դիրքորոշում ունի․ Ավինյան

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքում առկա է մերկասառույց

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Մենք չենք քննադատում, մենք ասում ենք՝ փողը տալիս ենք, կովը տալիս ենք, կերը տալիս ենք. Նիկոլ Փաշինյան

Իրավապահ համակարգը մտավախություն է հայտնում, որ ՍԴ-ում սպասում են՝ բոլոր կոռուպցիոներներին պատասխանատվությունից ազատեն

Այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա. Նիկոլ Փաշինյանը՝ քննիչ հանձնաժողովի մասին

ՔԿԾ-ում քննարկվել են կալանավորված անձանց և դատապարտյալների բուժօգնության ու սպասարկման կազմակերպմանն առնչվող հարցերը

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթեւեկության կազմակերպման նոր կարգ. ոստիկանություն (տեսանյութ)

Վարչապետը զարմացել է, որ ծննդատան աշխատակիցները հիվանդանոցային խալաթներով դուրս էին եկել բողոքի ակցիա անելու

Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթին մասնակցել են 7 թեկնածուներից 5-ը, հաղթել՝ 3-ը

Կրակոց Արարատի մարզում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Հայաստանը 2020-21թթ. համար ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ