Իրանի հետ ռազմական հակամարտությունը կլինի աղետալի. Ադամ Շիֆ

20/06/2019 schedule10:52

Աշխարհի բազմաթիվ վայրերում գրանցվում է միտում դեպի ավտորիտարիզմ, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում: Այն նվիրված էր կոնգրեսականի ղեկավարած Հետախուզության հարցերով Կոնգրեսի հանձնաժողովի աշխատանքներին, հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Մենք այսօր ընդգրկված ենք գաղափարական պատերազմում, ուր բազմաթիվ երիտասարդ ամերիկացիներ կասկած են հայտնում, որ ժողովրդավարությունը կառավարման լավագույն համակարգն է»,- ասում է նա:

Կոնգրեսականը մտահոգություն հայտնեց աշխարհում ավտորիտարիզմի աճի կապակցությամբ՝ այն որակելով սպառնալիք Միացյալ Նահանգներին:

«Այսօր ավտորիտարիզմը վերելք է ապրում Թուրքիայում, Եգիպտոսում, Ֆիլիպիններում, Բրազիլիայում, Հունգարիայում, Լեհաստանում: Մենք ականատես ենք աջ ծայրահեղական ուժերի վերելքին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ավստրիան, Գերմանիան և այլ երկրներ»,- նշում է կոնգրեսականը:

Քննադատելով Թրամփի վարչակազմի մոտեցումներն այս սպառնալիքի հարցում ՝ Ադամ Շիֆը հիշեցնում է, որ այսօր շատ օտարերկրյա բռնակալներ մեջբերում են նախագահ Թրամփին իրենց հակաժողովրդավարական նպատակների համար:

Ավտորիտարիզմի աճի համատեքստում կոնգրեսականը մտահոգված է՝ բռնակալության հաստատման նպատակով օգտագործվում են նոր տեխնոլոգիաներ և տարածվում կեղծ նյութեր, ինչի վառ ապացույցներից են Չինաստանի թվային տոտալիտարիզմի հաստատումն ու Ռուսաստանի ապատեղակատվության քարոզարշավը: Արդյունքում, գտնում է կոնգրեսականը, ճշմարտության բացահայտումն ավելի ու ավելի է դժվարանում առանց մասնագիտական փորձագիտական գնահատականի: Այս գործընթացը ևս չափազանց վտանգավոր է, գտնում է Շիֆը:

Խոսելով Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններում ներգրավվածության մասին՝ կոնգրեսականը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովն այսօր կենտրոնացած է Մյուլերի զեկույցի վրա: Այն մատուցելու բնույթը չի բավարարում կոնգրեսականին: «Անհրաժեշտ է, որ Մյուլերը վկայություն տա», ասում է Շիֆը: «Այս առումով ժամանակն ու համբերությունը սպառվում են»,- նշում է կոնգրեսականը:

Կոնգրեսական Շիֆը քննադատում է նախագահ Թրամփի մոտեցումներն այս հարցում՝ ընդգծելով, որ իրենք Հետախուզության դաշնային բյուրոյի առջև բարձրացնում են շատ հարցեր և ստանում պատասխաններ: Նա վստահեցնում է՝ իր ղեկավարած մարմինը կանի ամեն ինչ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը կանխելու համար: Շիֆը կոչ է անում համախմբել տարբեր գերատեսչությունների ուժերը՝ 2020 թ. ընտրությունները պաշտպանելու համար:

Անդրադառնալով Իրանի հետ կապված զարգացումներին ՝ կոնգրեսականը քննադատեց գործող վարչակազմի քաղաքականությունը, հատկապես միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս բերումը: Նավթատար նավերի վրա հարձակման մասին հետախուզական տվյալները կասկած չեն թողնում Իրանի պատասխանատվության հարցում, սակայն կոնգրեսականը դեմ է ռազմական տարբերակին:

«Մեզ անհրաժեշտ է ռազմավարություն, որը կնվազեցնի լարվածությունը, քանի որ հակամարտությունը Իրանի հետ կլինի աղետալի»,- հայտարարել է Շիֆը:

Նրա կարծիքով անհրաժեշտ է այս հարցում ԵՄ ու այլ դաշնակիցների հետ հասնել միասնական դիրքորոշման, միջոցներ ձեռնարկել անվտանգ նավարկության համար և ուղիներ գտնել Իրանին միջուկայնացումից զերծ պահելու համար: Այս նպատակների արդյունավետ իրականացմանը, սակայն, ըստ Ադամ Շիֆի, խոչընդոտում է գործող վարչակազմի Իրանի նկատմամբ քաղաքականությունը:

Տպել
1639 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը