Ազգային կինոկենտրոնը 30 միլիոն դրամ է հատկացրել Ցեղասպանությանը նվիրված «Ամերիկացի երախտավորները» ֆիլմին

Ազգային կինոկենտրոնի 2019 թվականի մրցույթում պետական ֆինանսավորմամբ ընտրված լիամետրաժ նախագծերից ամենաշատ գումար (30 միլիոն) հատկացվել է Ամբեր Կարլինսի «Ամերիկացի երախտավորները» ֆիլմին: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի խոսքով՝ կինոկենտրոնի տված գումարը նախագծի ընդամենը 25-ից 30 տոկոսն է:

«Ամերիկացի երախտավորները» վավերագրական խաղարկային ֆիլմ է, ծրագիրն իրականացնում է «Ման փիքչըրս» ստուդիոն: Պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի փոխանցմամբ՝ սա «Ման փիքչըրս»-ի «Երախտագիտության քարտեզ» խորագրով երկրորդ հեղինակային ֆիլմն է:

Առաջինը՝ «Փրկության քարտեզ» ֆիլմն է, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Փրկության քարտեզ»-ը փաստագրական ֆիլմ է, որը պատմում է եվրոպացի 5 հումանիստ կանանց մասին, ովքեր Հայոց ցեղասպանության ականատեսն են եղել եւ իրենց կյանքի լավագույն տարիները նվիրել են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ երեխաներին եւ կանանց:

Երկրոդը՝ դեռեւս նախապատրաստական փուլում գտնվող «Ամերիկացի երախտավորներ»-ն է: Ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել սեպտեմբերից, ավարտել 2020 թվականի ապրիլին: «Իհարկե՝ ես այնքան էլ չեմ ընդունում, որ ցեղասպանության մասին ֆիլմերը միշտ ապրիլ ամսին են ցուցադրվում, սա մի այնպիսի թեմա է, որը նաեւ փաստագրություն է, ուստի պետք է կլոր տարին այս թեման բարձրաձայնվի»,-ասաց պրոդյուսերը:

Վավերագրական ֆիլմի նպատակն է ստեղծել կինոփաստաթուղթ, որը կնպաստի ոչ միայն ցեղասպանությունների ճանաչման, այլեւ ցեղասպանվածների եւ նրանց սերունդների պահանջատիրության եւ հատուցման գործընթացին:

Ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ֆիլմի ստեղծման գլխավոր նպատակն է մոռացությունից վեր հանել եւ ճանաչելի դարձնել ազգերի փրկության գործի նոր նվիրյալների անունները: Ֆիլմում որպես ոչ շահագրգիռ կողմի տեսակետ, պատմության անհերքելի իրողությունները ներկայացվելու են այլազգի  հետազոտողների եւ պատմական հերոսների միջոցով:  

Ֆիլմի պատմական ժամանակների գլխավոր հերոսներն  են. 

Հենրի Մորգենթաու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Օսմանյան  կայսրությունում, Կլարա Բարտոն՝ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր, Լեսլի Դեւիս՝ Գրող, հասարակական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը Խարբերդում, Քենթ Ջենինգս՝ Միսիոներ, «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական կազմակերպության» անդամ, Վիլյամ Շեդ՝ միսիոներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների  հյուպատոսը Ուրմիայում:

Մանվել Սարիբեկյանի խոսքով՝ այդ 5 հերոսներից բացի՝ ֆիլմում էպիզոդիկ դերակատարում ունեն նաեւ այլ հասարակական-քաղաքական եւ արվեստի գործիչներ:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ ֆիլմի ռեժիսորը պիտի լիներ Էդգար Բաղդասարյանը, սակայն վերջինիս մասնակցությունը դադարեցված է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում Էդգար Բաղդասարյանը եւ Մանվել Սարիբեկյանը հայտնեցին, որ իրենց համագործակցության դադարեցման պատճառը ֆիլմի արտադրության եւ կոնկրետ այս ֆիլմի վերարտադրման վերաբերյալ տարբեր մոտեցումներն են եղել, ոչ մի անձնական դրդապատճառ չկա: «Մենք եկանք այն եզրահանգման, որ այս նախագծում դադարեցնել է պետք մեր համագործակցությունը»,-ասաց պրոդյուսերը:

Ֆիլմի ռեժիսորը Դիանա Սկայան է: Ռեժիսորն ազգությամբ հայ է, սակայն 20 տարուց ավելի է՝ ապրում է Կանադայում:

Պրոդյուսերից հետաքրքրվեցինք, թե մոտավորապես ինչքան գումար է պահանջվում ֆիլմը վերջնական ավարտին հասցնելու համար, Սարիբեկյանը փոքր-ինչ տատանվելուց հետո ասաց, որ բյուջեի նախնական հաշվարկն արված է, բայց չի կարող դիտարկվել որպես վերջնական չափաբաժին: Ըստ նախնական հաշվարկի՝ 144 միիոն դրամի մասին է խոսքը:

«Ամերիկացի երախտավորները» ֆիլմում մի շարք տեսարաններ կառուցված են խաղարկային դրվագներով, որոնց միջոցով ներկայացվում են ֆիլմի հերոսների ծանր ապրումները եւ այն բարդ իրավիճակները, որոնք նրանք ստիպված են եղել հաղթահարել:

Ամերիկացի գրողը եւ պատմության հետազոտողը, որպես ֆիլմը պատմողներ, ուսումնասիրելով 20-րդ դարի սկզբին իրենց երկրում կատարված իրադարձությունները, ներկայացնում են այդ տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պետականորեն իրականացրած հումանիտար օգնության մանրամասները, որոնց շնորհիվ հազարավոր տեղաբնակ հայեր, հույներ, ասորիներ, եզդիներ, ինչպես նաեւ ոչ իսլամադավ այլ ժողովուրդներ փրկվել են Օսմանյան Թուրքիայի ծրագրավորած ու իրագործած ցեղասպանությունից:

Վավերագրական ֆիլմում հերոսներն իրենց հետազոտությունները կառուցում են միմյանց հետ կապակցված բացահայտումների եւ վերլուծությունների ճանապարհով: Բացելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության եւ այլ կառույցների արխիվները, հետազոտողներն ի հայտ են բերում եւ ներկայացնում ամերիկացի այն միսիոներներին, պետական եւ հումանիտար կառույցների գործիչներին, որոնք ականատես լինելով կոտորածներին ու տեղահանումներին՝ մեծ ջանքեր են գործադրել դրանք կանխարգելելու, իսկ հետագայում նաեւ փրկելու միլիոնավոր գաղթականների, որբերի եւ թուրքական հարեմներում ստրկացված քրիստոնյա կանանց:                                                                 

Ոսումնասիրություններն այնուհետեւ նրանց տանում են պատմական իրադարձությունների վայրերով՝ Թուրքիա, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Իրան եւ Հայաստան, որտեղ էլ տարբեր դրվագներ են նկարահանվելու ֆիլմից:

Տպել
11325 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ