Պրոդյուսերը բացահայտում է սպորտային-հումորային նոր հաղորդման մանրամասները

Առաջիկայում հայ մարզասերները հայաստանցի մարզիկներին կտեսնեն նոր ձեւաչափում: «Վիտամին ակումբի» անդամները նոր նախագիծ են սկսել, որը կոչվում է «Սպորտ Քլաբ»: Հաղորդման հյուրերը լինելու են մարզիկներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Armtimes.com-ի հետ զրույցում պրոդյուսերը՝ Վլադ Սահակյանը, ներկայացրեց մանրամասները: Նշեց, որ նմանատիպ միջազգային ձեւաչափ չկա:

«Հումորային, ժամանցային, մարզական հաղորդում է: Նման ֆորմատ չկա, որ ասեմ ինչ-որ նախագծի հայկական տարբերակն է կամ ադապտացիան: Խաղարկային, փորձություններով, մարզական, հումորային հաղորդում է: Հյուրերը լինելու են ե՛ւ մարզիկներ, ե՛ւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ դերասաններ, երգիչներ, նախատեսում ենք մոտ ապագայում նաեւ քաղաքական գործիչներ»,- ասաց նա:

Հաղորդման ընթացքում զրույցներ են լինելու հյուրերի հետ: Այնուհետեւ նրանք փորձելու են գլուխ հանել տարբեր զվարճալի իրավիճակներից: Վերջում էլ լինելու է մեծ խաղ հյուրերի մասնակցությամբ: Պրոդյուսերը նշում է, որ իրենք մարզաձեւերի հարցում իրենց չեն սահմանափակելու:

«Օրինակ, առաջինը հիմնականում բասկետբոլի շուրջ է: Ամեն հաղորդման վերջում խաղ է լինում՝ որեւէ մարզաձեւ՝ փորձություններով լի: Առաջինի անոնսից երեւում է, որ բասկետբոլ են խաղացել, բայց բռնցքամարտի ձեռնոցներով»,- ասաց նա:

Վլադ Սահակյանը խոստովանեց, որ մարզիկներին նկարահանելու հարցում դժվարությունների սպասում է, քանի որ նրանք կարող են փոքր-ինչ կաշկանդված լինել: Ամեն դեպքում վստահ է, որ դա կանցնի: Կարծում է, որ, երբ տեսնեն՝ ինչպես են այլ մարզիկներ մասնակցում, իրենք էլ կհամաձայնվեն նկարահանվել:

«1-2, արդեն կանցնի, օրինակ, եթե մեկը տեսնում է, որ Արթուր Ալեքսանյանը մասնակցել է, իրեն արդեն հեշտ կլինի: Ամեն դեպքում որոշակի կաշկանդվածություն կլինի, բայց շատ արագ անցնող երեւույթ է, կարեւորը տեսնում են, որ զվարճալի է, հետաքրքիր է ու բացասական ոչինչ չի պարունակում, կգան»,- ասաց նա:

Հաղորդավարը լինելու է Գրիգը: Նրա հետ են լինելու նաեւ Պոնչը եւ Գոռը, որոնք, ըստ ֆորմատի, համարվելու են խանգարողներ: «Սպորտ Քլաբը» հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերության եթերում: Լինելու է շաբաթը մեկ: Առաջին թողարկումը հունիսի 23-ին է՝ ժամը 21:00-ին:

Տպել
2831 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց