Վահե Գրիգորյանը դադարեցնելու է Մարտի 1-ի գործով իր մասնակցությունը

Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի երդմնակալության օրը դեռ պարզ չէ, քանի որ դեռ դատական կիսատ մնացած գործեր ունի, որոնք պետք է ավարտին հասցնել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը․

«Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Զգալի մասից արդեն դուրս եմ եկել: Խնդրել եմ նաեւ ԱԺ նախագահին, որպեսզի հետաձգի իմ երդման արարողությունը, որպեսզի մինչ այդ հասցնեմ ոչ միայն ՄԻԵԴ-ին, այլեւ Հայաստանի ներպետական դատարաններին եւ Միջազգային քրեական դատարանին տեղեկացնել իրենց ցուցակներից դուրս գալու համար»:

Վահե Գրիգորյանը նշեց, որ այդ գործերով զբաղվելու են այլ իրավաբաններ, որոնց հետ արդեն ունի նախնական պայմանավորվածություններ, նախնական՝ քանի որ մինչ այս պահը ոչինչ հստակ չէր: ՍԴ դատավորը նշեց, որ դատարանին դիմել է Մարտի 1-ի գործով իր մասնակցությունը դադարեցնելու մասին: Մոտ օրերս նախատեսվում է այլ ներկայացուցիչների ներգրավում․

«Բոլոր էն գործերով, որտեղ ես կամ, դուրս եմ գալու, իմ ողջ զբաղվածությունն եմ թողնելու, ցանկացած այլ զբաղվածություն՝ լինի դա միջազգային փորձագետի կարգավիճակում, թե այլ պայմանավորվածություն»։

Հիշեցնենք՝ Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպան Վահե Գրիգորյանին խորհրդարանն այսօր ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր։

Տպել
4518 դիտում

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսը․ (ֆոտոռեպորտաժ)

Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ. Արայիկ Հարությունյան

Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Կիպրոսն ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Գյումրիում ջինսեր արտադրող «Զաքարյան» ընկերությունը վարչապետին ջինսե տաբատ նվիրեց

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է (լուսանկարներ)

Աննա Հակոբյանն ու Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Երեւանում եւ Ելփինում փրկարարները բռնել են 1 իժ եւ 1 շահմար

Օշականում արտադրամասի տանիքին հրդեհ է բռնվել

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել