Երևան
19 °C
Հունիսի 17-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ.Ղ.-ի (ծնված 1971 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ.Ղ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Հրդեհ վագոն-տնակում
Հունիսի 17-ին, ժամը 18:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում՝ գորգերի շուկայի մոտակայքում գտնվող երկաթե վագոն-տնակում, հրդեհ է բռնկվել, ներսում առկա են պահեստավորած գորգեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել` 19:25-ին:
Մասամբ այրվել են վագոն-տնակի (սեփականատեր՝ Ա. Շ.) ներսի պատերի (մոտ 15 քմ) և տանիքի (մոտ 15 քմ) փայտյա կառուցատարրերը և ներսում պահեստավորած գորգերը (մոտ 10 խմ):
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Հունիսի 18-ին, ժամը 08:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքից դեպի Քարվաճառ տանող հատվածում քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus» (վարորդ՝ Ա.Խ. և 2 ուղևոր) և «Toyota» (վարորդ՝ Է.Ա. և 2 ուղևոր) մակնիշների ավտոմեքենաները:
Էլեկտրաքարշակը բախվել է ավտոմեքենային. կա տուժած
Հունիսի 18-ին, ժամը 02:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ երկաթգծի անցումի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենային, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատ-Արտաշատ երկաթգծի 560/4 կմ-ին բախվել են էլեկտրաքարշակը (մեքենավար՝ Մ.Ն., ծնված 1966 թ.) և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1979 թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Ա.Ա.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
Հունիսի 18-ին, ժամը 03:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Opel Astra G » մակնիշի (վարորդ՝ Ա.Ո., ծնված 1980 թ.) ավտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ
Հունիսի 17-ին, ժամը 22:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արևաշող գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1981 թ.) և «Mercedes» (Գ.Թ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Դ. (ծնվ.2003թ.) և Կ. (ծնված 2005 թ.) Ա.-ները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ