«Նիկոյանի հետ մտերիմ ես», «իմպոտենտ հայտարարություններ են». «փոխհրաձգություն» Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս էլ որերորդ անգամ շեշտում է, որ քաղաքի սանմաքրումն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը իր գործունեության համար անհրաժեշտ տարածքները վարձակալել է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորից: Այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում էլ անդրադարձավ դրան: Նաեւ նշեց, որ ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մտերիմ հարաբերություններ ունի Վահե Նիկոյանի հետ՝ ըստ էության ակնարկելով, որ Խաժակյանը կողմնակալ մոտեցմամբ է գնահատում քաղաքի սանմաքրման ուղղությամբ քաղաքապետարանի նախաձեռնությունները:

«Երբ խոսեցիք կոռուպցիոներ հանրապետականների մասին, ակամայից հիշեցի այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում պարոն Խաչիկյանը զեկուցեց, որ «Սանիթեք» ընկերության օֆիսի եւ գարաժների տարածքում պրոբլեմ է եղել, մարդիկ եկել են, փակել են, ասել են՝ հերիք եղավ, բոլ եղավ, խանգարում եք եւ այլն եւ այլն: Ու ոնց հասկանում եմ՝ քանի որ դուք պարոն Նիկոյանի հետ մոտիկ եք, եւ քանի որ իր հայրն է դա վարձակալությամբ տվել «Սանիթեք» ընկերությանը եւ գումար է աշխատում, իսկ բնակիչները դրանից նեղվում են, բողոքում են, նաեւ մեկ սպանություն է եղել այդ բողոքի հողի վրա, եթե չեմ սխալվում, անընդհատ ինչ-որ պրոբլեմներ են առաջանում, խնդրում եմ փոխանցեք (ես նաեւ գործակարգավարականի ժամանակ դա հանձնարարեցի տվյալ վարչական շրջանի ղեկավարին), որ ինքը իր կողմից նույնպես կարգավորումներ այդտեղ անի, որովհետեւ այսպես շարունակել հնարավոր չէ: Եթե չեմ սխալվում, օդում կախված լուրերով, դուք բավականին մոտիկ եք պարոն Նիկոյանի հետ, կարծում եմ նաեւ ընկերական հորդորը այստեղ բավականին մեծ դեր կխաղա»,- դիմելով Դավիթ Խաժակյանին՝ ասաց քաղաքապետ Մարությանը:

«Նախ սուրհանդակային ծառայություններով, փոխանցումներով հավանաբար դուք եք զբաղվում, որ ինձ կոչ եք անում: Ես նման բաներով չեմ զբաղվում: Սա առաջինը: Երկրորդ՝ անատամ եւ, հազար ներողություն արտահայտությանս համար, իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն՝ մեխն էլ է ձեր ձեռքին, չագուչն էլ. տարածքը վա՞տն է, քաղաքապետ եք, վարչապետը ձեր ուժի ներկայացուցիչ է, ազգային ժողովի մեծամասնությունը այնտեղ է, լուծեք այդ հարցը: Այդ հարցը ես բարձրաձայնել եմ, երբ որ գնացել եմ «Սանիթեքի» այդ տարածքի դիմաց «Ելք» խմբակցության օրոք ցույց եմ արել: Այո, ես համարում եմ, որ այդ տարածքից պետք է դուրս գա, լուծեք այդ հարցը: Երբ դուք ասում եք, որ այդտեղ եղել է շահերի բախում, բոլոր իրավապահ մարմինները ենթարկվում են իրենց համապատասխան կառույցներին, դիմեք, հաղորդում ներկայացրեք»,- արձագանքեց Դավիթ Խաժակյանը:

Ինչ վերաբերում է Վահե Նիկոյանի հետ իր հարաբերություններին, նա, դրանք որակելով աշխատանքային, շարունակեց. «Ես ձեզ մի կարեւոր բան եմ ցանկանում հիշեցնել. պարոն Նիկոյանին դուք առաջարկել էիք լինել քաղաքապետի խորհրդական եւ նախկին քաղաքապետի տեղակալներից միայն պարոն Արեյանն է այստեղ, ամենայն հարգանքով նրա նկատմամբ: Երբ դուք այդպիսի հայտարարություններ եք անում, առաջին հերթին ձեր հետագիծը, անցած ճանապարհը նայեք՝ նման մեղադրանքներ մարդկանց ուղղելիս: Երկրորդ, ես չեմ տառապում մարդկանց ամեն կերպ պաշտպանելու առումով: Մենք աշխատել ենք տրանսպորտային համակարգի շուրջ, պաշտպանել եմ, պաշտպանում եմ, որովհետեւ այդ մասնագիտական խմբի մասն եմ եղել, հիմա էլ դուք ապացուցում եք, որ ամեն ինչ նորմալ գնում է այդ մասով: Բայց ես խնդրում եմ, ձեր ակնարկները հաջորդ անգամ այդ ուղղությամբ չանեք՝ ես ում հետ ինչ հարաբերություններ ունեմ, որովհետեւ դա լավ տեղ չի տանում, առաջին հերթին ձեզ»:

Այսուհանդերձ, քաղաքապետ Հայկ Մարությանը պնդեց Դավիթ Խաժակյանին ուղղված իր առաջարկը: «Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն ամենը, ինչ ասացի, ուժի մեջ է մնում եւ այո՛, դուք, որպես մտերիմ, կարող եք ձեր հորդորը ասել: Այն, ինչ որ կապված է մեզ հետ, վստահեցնում եմ՝ բոլոր գործերը հերթով, հանգիստ գնում են դատախազություն, ԱԱԾ, քննչական այլ մարմիններ: Բոլոր գործերին հերթով ընթացք է տրվելու: Այնպես որ, ես հասկանում եմ այդ շահագրգռվածությունները կամ կապվածությունները»,- ասաց Հայկ Մարությանը: 

Հ.Գ. -1 «Սանիթեք» ընկերությունից փորձեցինք մեկնաբանություն ստանալ տարածքի վարձակալության, դրա ընտրության պատճառների մասին: Լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ բոլոր հետաքրքրող հարցերին կպատասխանեն առաջիկայում հրավիրվելիք ասուլիսի ընթացքում: Դրա հստակ ժամկետ դեռ որոշված չէ:

Հ.Գ. -2 Բողոքի հողի վրա սպանությունը կամ մահվան դեպքը, որի մասին խոսում է քաղաքապետը, վերաբերում է 2017 թվականին: Այդ ժամանակ մամուլը գրել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների եւ երկու քաղաքացու միջեւ։ Վեճը ծագել է Չարբախում աղբատար մեքենաների լվացման պատճառով։ Այդ մեքենաները լվանալու ժամանակ աղբի ուժեղ հոտ է տարածվում, ինչն էլ դուր չի գալիս տեղի բնակիչներին։ Նրանցից մեկը գնացել է բողոք հայտնելու, բայց գործն ավարտվել է նրանով, որ ծեծի են ենթարկվել այդ բնակիչն ու իր որդին՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Դրանից որոշ ժամանակ անց հայրը մահացել էր սրտի կաթվածից:

Տպել
3695 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց