Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել». ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է սեփական քաղաքը

17/06/2019 schedule16:20

Ադբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ Գյանջա (Գանձակ) քաղաքի սեփական տներից մեկի վրա հրթիռ է ընկել: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է «Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը, որը վտարված է Ադրբեջանից եւ այժմ գտնվում է Ֆրանսիայում:

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» և հրթիռակոծել Գանձակը (Գյանջա), ասված է նրա գրառման մեջ: Գանիմաթ Զահիդի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել 5 օր առաջ:

«Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա: Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին», - նշում է աղբյուրը:

Ադրբեջանական Թուրան գործակալության տվյալներով՝ Գանձակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան: «Տանը գտնվողներից որեւէ մեկը չի վնասվել: Զինվորական դատախազությունը քննություն է իրականացնում», - նշում է Թուրանը:

Գործակալությունը մեկնաբանություն է խնդրել նաեւ Ադրբեջանի ՊՆ-ից, սակայն դեռեւս պատասխան չի ստացել՝ անգամ գրավոր դիմելուց հետո:

Միեւնույն ժամանակ, ադրբեջանցի ռազմական փորձագետը, դատելով հրապարակված լուսանկարներից, ասել է, որ ամենայն հավանականությամբ խոսքը 125 մմ տրամաչափի 3БМ26 մոդելի հրթիռի մասին է:

Տպել
7887 դիտում

Երբ նպատակահարմար գտնեն ինձ ազատել, այն ժամանակ կխոսենք. ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան

Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ-ի առաջարկներն ընդունվել են

Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Անդրանիկ Քոչարյան

Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան

ՀԲ-ի կուտակած փորձն ու գիտելիքները բարձր են գնահատվում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից. փոխվարչապետ

«Վիճակը բավարար էր». Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

Հայաստանում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Վիրավորում ստացած ոստիկանին «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան է հանձնվել

Լևոնն արդեն ինքնուրույն քայլում է. նա բուժումից հետո գնալու է Էջմիածին՝ Մայր աթոռում աղոթելու. Աննա Հակոբյան (տեսանյութ)

Բուհերում անհրաժե՞շտ են հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները. խոսում են մասնագետները

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)

Ավելի քան 2 մլրդ դրամի փոշիացում Սեւանա լճում՝ «Իշխան» ձկնատեսակի պաշարների վերականգնման ոլորտում. հարուցվել է քրգործ

Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին. BMW-ն բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

Գարեգին Բ-ն նոր նշանակում է կատարել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում

Հակոբ Արշակյանը հանդիպել է Զինեդին Զիդանի հետ (լուսանկար)

Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել MMA-ում

Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Armеnie հայկական պարբերականի խմբագրության վրա