«Սպայկա»-ն ի սկզբանե նախատեսված բոլոր մթերումները կիրականացնի, այլ ընկերություններ դաշտում չկան. Բաղդասարյան

Ապրիլի 9-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկա»-ի վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա 80-ից ավելի համայնքներում մթերում ապահովել:

«Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին բնականոն կերպով ընկերության աշխատանքն ընթանում է: 

- Պարոն Բաղդասարյան, նախապես հայտարարարել էիք, որ որոշ համայնքներում մթերում չեք կարողանա ապահովել, այս պահին արտահանումը բնականոն հունով ընթանո՞ւմ է:

- Դա հայտնի դեպքերի հետ էր կապված, երբ ընկերության աշխատանքը հնարավոր է պարալիզացվեր: Հիմա ընկերությունը վերադարձել է իր բնականոն աշխատանքին եւ ամեն ինչ նորմալ է:

- Այսինքն, ի սկզբանե նախատեսված բոլոր մթերումներն իրականացնելո՞ւ եք:

- Այո: Հիմա էլ ընթացիկ բոլոր նախապատրաստական աշխատանքները գնում են, բոլոր համայնքներում համապատասխան գրաֆիկներն են համաձայնեցվում ֆերմերների հետ, արկղեր են բաժանվում, որ կարողանան հավաքեն եւ այլն:

- Ճի՞շտ է, որ այս տարի ծիրանի պակաս ունենք եւ հնարավոր է՝ արտահանման համար խնդիր լինի:

- Այդպես չի լինում՝ պակաս կամ ավելի: Տարին լինում է կամ գերարտադրված, ինչպես անցած տարի, երբ բերքն առատ էր, բայց դրա փոխարեն ծիրանի որակն այդքան հաջող չէր եւ տարի է լինում, որ նորմայի մեջ է լինում: Այդ դեպքում արդեն ընդհակառակը՝ որակն է շատ լավ լինում ու քանակն էլ նորմալ է լինում: Տարի է լինում, որ ցրտահարությունից կամ շատ ուժեղ կարկուտներից քանակը քիչ է լինում, որակն էլ՝ վատ: Այս տարի միջին տարի է, որտեղ բերքի որակը ավելի լավն է, քան անցյալ տարի:

- Ընկերությունը նաեւ հայտարարել էր, որ շուրջ 100 մլն դոլարի չափով վարկային միջոցներ պետք է տրամադրվեին «Սկայկա»-ին, սակայն քրեական գործի պատճառով այն կասեցվել է: Այդ խնդիրը կարգավորվե՞լ է:

- 100 միլիոն դոլարի ներդրումը կոնկրետ ուղղված էր ջերմոցային համալիրի երկրորդ փուլի իրականացմանը: Նորագավիթ համայնքում 50 հեկտար հատուկ հող է հատկացրել կառավարությունը այդ ծրագրի համար: Առաջին փուլը մենք այս տարի ավարտեցինք, երկրորդ փուլի ներդրման ֆինանսավորումն իրականացնում էր Եվրասիական զարգացման բանկը եւ ֆինանսավորումը ժամանակավորապես կասեցվել է, մինչեւ որ «Սպայկա» ընկերության հետ կապված քրեական գործը կասեցվի: Դրանից հետո իրենք կշարունակեն ֆինանսավորումը, դրա մասին բանկը պաշտոնապես հայտարարել է: Այս պահին մենք մեր շրջանառու միջոցներից ավելի քան 10 մլն դոլար ծախսել ենք համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման վրա: Ակնկալում էինք, որ ֆինանսավորումն իր գրաֆիկով տեղի կունենա, բայց այս պահին բանկը հայտարարել է, որ դեռեւս այդ ֆինանսավորման տրամադրումը փոխկապակցված է լինելու «Սպայկա» ընկերության հետ կապված քրեական գործերի արդյունքների հետ:

- Ինչքան բերք լինի, ընկերությունը պատրա՞ստ է մթերել, թե որոշակի քանակ կա դրված:

- Չէ, իհարկե մենք պատրաստ ենք: Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս այնքան արտահանել, ինչքան Հայաստանում ցավոք սրտի ապրանք չի արտադրվում: Այն իրացման ենթակառուցվածքները, որը մենք ստեղծել ենք, թույլ են տալիս Հայաստանից արտահանել ավելի քան կես միլիոն տոննա պտուղ բանջարեղեն: Ցավոք սրտի, Հայաստանից արտահանվում է 150-160 հազար տոննա: Այսինքն, արտահանման ենթակա այդքան ապրանք ՀՀ-ում չի արտադրվում: Ապրանք արտադրվում է, բայց որակական հատկանիշներով արտահանման ենթակա այդքան չկա: Եթե արտադրվեր, մենք հեշտությամբ դա կարող էինք արտահանման մեր շուկաներում վաճառել:

- Այսինքն, ռուսական շուկայի հետ նույնպե՞ս որեւէ խնդիր չկա:

- Իհարկե չկա: Մենք միայն ռուսական շուկայի վրա չենք այս պահին շեշտը դնում: Մենք անցյալ տարվանից ինտենսիվ աշխատեցինք մերձավոր արեւելքի հետ: Այս տարվա սկզբին Բեռլինում մասնակցելով «Ֆրութ Լոջիստիքս» համաշխարհային ցուցահանդեսին՝ բացեցինք նաեւ Եվրոպայի շուկան: Մեր ապրանքները հասցնում ենք մինչեւ՝ Շվեդիա, Գերմանիա, Լիտվա, Լեհաստան: Այսինքն, այդ շուկաներն էլ են արդեն մեզ հասանելի դարձել:

- Երբ «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվել էր, այդ ընթացքում այլ ընկերություններ բացվեցին, որոնք նույնպես ցանկանում էին պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվել: Այս պահին նրանք ձեզ մրցակից համարվո՞ւմ են:

- Այդ ընթացքում հիմնականում ինտերնետային գրառումների մակարդակով նմանատիպ լուրեր հայտնվեցին: Ինչ-որ նորաստեղծ ընկերությունների անուններ հայտնվեցին, բայց որեւէ հետք եւ անուն չտեսանք նրանցից: Այդպես ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, որ հեսա այսպես կանենք, այնպես կանենք: Հիմա սեզոնը սկսվել է...

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը եւ այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ եւ ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել հարկը, տուրքը եւ պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 մլրդ 36 մլն 666 հազար 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ: Դրանից հետո «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն ապրիլի 8-ին կալանավորվել էր: Մայիսի 3-ին Ղազարյանն ազատ էր արձակվել: Նա քրեական գործի շրջանակներում 1 մլրդ դրամ է վճարել միասնական հաշվեհամարին:

Տպել
9363 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը