Մարտի 1-ի գործով դատապարտվածը իմացել է, որ գործը դուք եք քննում ու հացադուլ է հայտարարել. կրկին բացարկ դատավորին

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների բողոքները քննող դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի այսօր 6 ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց:

Մասնավորապես Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Ըստ Սաֆարյանի՝ նախորդ դատական նիստում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Արմեն Դանիելյանին ներկայացրեց որպես մեղադրանքի կողմին մշտապես սպասարկող դատավորի, գործի մակագրման կապակցությամբ կասկածներ արտահայտեց, սակայն ըստ Սաֆարյանի՝ անդրադարձ չարեց, թե որ իշխանությունների օրոք են դատավորի դրսեւորումները ակնհայտ եղել:

«Դատավոր Դանիելյանը նշանակվել է սույն գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նախագահման տարիներին եւ ունեմ հիմնավոր կասկած, որ այդ տարիներին դատավոր նշանակվելու չափանիշները չեն եղել օբյեկտիվ: Դանիելյանի նշանակումը չի բխել դատավորի համար պարտադիր համարվող մի շարք չափանիշների արժեւորումից, դրանք են՝ օբյեկտիվությունը, անաչառությունը եւ հարկ եղած դեպքում՝ սկզբունքայնությունը: Սա դե ֆակտո հիմնավոր կասկած է առաջացնում անկախ եւ անկողմնակալ դատարան ունենալով...: Դատավորին դեռեւս 2008 թվականին հայտնի են եղել փաստեր առ այն, որ մարտի 1-2-ի իրադարձութունները իշխանության կողմից կազմակերպված քաղաքական հետապնդումների դրսեւորումներ են եւ գործով բազմաթիվ անգամ բարձրացվել են հարցեր, ինչը դիտավորյալ հպանցիկ շրջանցվել է դատարանի կողմից եւ կեղծված ապացույցի պայմաններում ոստիկանների ցուցմունքով դատապարտվել են տասնյակ անձինք...: Բազմաթիվ քրեական գործերով դատական նիստերով բարձրացվել են հարցեր, սակայն դատարանները, այդ թվում՝ Դանիելյանը, շարունակել են մնալ իշխանության կամակատարը»,- ասաց Սաֆարյանը, ապա մատնանշեց մի շարք որոշումներ, որոնք կայացվել են դատավոր Արմեն Դանիելյանի կողմից եւ հետագայում պարզվել է, որ այդ գործերի հիմքում դրված են կեղծ ապացույցներ, իսկ Դանիելյանի կողմից այս հանգամանքները անտեսվել են, կայացվել են անարդարացի եւ հավատ չներշնչող դատական ակտեր: «Մասնավորապես Դանիելյանի կողմից մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված հետեւյալ քրեական գործերով կայացվել են որոշումներ հետեւյալ անձանց նկատմամբ. Էդուարդ Աշուղյան, Անդրանիկ Ղազարյան, Գեւորգ Մանուկյան, Սասուն Միքայելյան, Գեղամ Գրիգորյան, Անդրանիկ Մանուկյան, Աշոտ Զաքարյան, Ասլան Ավետիսյան, Արմեն Աբրահամյան,Արմեն Սիրունյան, Գեւորգ Ղազարյան, Իսահակ Մալխասյան, Հայկ Գեւորգյան, Մասիս Այվազյան եւ մյուսներ:

Մինչ նիստին ներկայանալը՝ Գեւորգ Մանուկյանը այսօր զանգահարել է ինձ եւ ուղարկել որոշ փաստաթղթեր, որից պարզվել է, որ դուք եք իրականացրել նրա ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Մանուկյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգքրի 225 հոդվածով: Նա Մարտի 1-ին գլխի շրջանում վնասվածք է ստացել, վնասվել է աչքը, ներկայումս ունի ծանր առողջական վիճակ, քաղաքական հետապնդումների պատճառով գտնվում է Ստրասբուրգում եւ իմանալով, որ ձեր կողմից պետք է իրականացվի վերաքննիչ բողոքի լսումները, հացադուլ է հայտարարել Եվրոպական դատարանի մոտ եւ ինձ խնդրել է, որ իր գործը ներկայացնեմ ձեր կողմից կայացված անարդար դատական ակտի օրինակը՝ հիմնավոր կասկածի տակ դնելով ձեզ՝ որպես դատավորի անաչառությունը, ինչը վտանգում է դատական իշխանության իրականացումը սույն գործով: Ընդ որում, Մանուկյանը սույն գործով ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից եւ դեռ դատական գործընթացի ժամանակ գանգատվել է գլխացավից: Այն, ինչ ներկայացրեցի, վերաբերում են այն նույն հանգամանքներին, ինչը դուք հաստատել եք որպես հանցավոր արարք, դատապարտել նրան, անտեսել նրա ցանկացած բարձրացած հարց: «Դուք Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել մի ամբողջ ժամանակահատված, ենթարկվել եք քաղաքական գծած սխեմային եւ հիմա պետք է լսեք Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը, ինչը իմ եւ տուժողի կողմից բացառում է ձեր կողմից արդարացի լինելու հնարավորությունը։ Ձեր հանդեպ իմ եւ տուժողի վստահությունը հասել է զրոյական շեմի եւ նկատի ունենալով, որ ձեզ չենք ճանաչում որպես արդարության համար պայքարող, սկզբունքային դատավոր, գտնում եմ, որ դուք ակնհայտ բացարկման ենթակա եք»,- հայտարարեց Սաֆարյանը եւ ինքնաբացարկի միջնորդությանը կից դատարանին ներկայացրեց Գեւորգ Մանուկյանի կողմից իրեն ուղարկված փաստաթղթերը:

Մեղադրանքի կողմը միջնորդության դեմ չառարկեց միայն մեկ մասով: Մասնավորապես, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Սեդա Սաֆարյանի միջնորդության մեջ նշված այն հանգամանքը, որ Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, հիմք չէ, որ դատավորը չի կարող լինել անաչառ եւ իր գործողություններում բացառապես ենթարկվել օրենքին։ Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկներին, որ այս դատավորը Մարտի 1-ի  գործով որոշումներ է կայացրել, ապա այդ հանգամանքն, ըստ դատախազի՝ պետք է փարատի դատարանը:

Պաշտպանական կողմը միացավ Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ: Այսինքն՝ պաշտպանները համամիտ էին Սաֆարյանի միայն այն մտքի հետ, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի:

Այնուհետեւ ինքնաբացարկի մի քանի միջնորդություններ ներկայացրին Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, ֆրանսիահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը, Հովհաննես Խուդոյանը (նա դատարանում չէր, այն հրապարակեց Օրբելյանը), Յուրի Խաչատուրովի պաշտան Միհրան Պողոսյանը եւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Մասնավորապես ֆրանսիահայ պաշտպան Սեւակ Թորոսյանը հայտարարեց, որ 15 տարվա մեջ առաջին անգամ է, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում: Նշենք, որ Թորոսյանը ազգությամբ հայ է, սակայն ապրում, աշխատում է Ֆրանսիայում։

«Դուք չեք կարող քննել այս գործը ։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի, շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, եւ սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ ու եկել այստեղ», - հայտարարեց պաշտպանը։ Վերջինս նշեց, որ գնահատման արդյունքների համաձայն, դատավոր Արմեն Դանիելյանը շատ ցածր վարկանիշ ունի եւ վկայակոչելով այդ տվյալները, հորդորեց Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել։ «Դուք 8-ից ցածր վարկանիշ ունեք»,- ասաց նա, ապա հավելեց. «Գործի վարույթը պետք է վստահվի ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների բարձր գնահատանքին արժանացած դատավորի։ Որպեսզի հանգստացնեք դատախազությանը, եկեք ամենամեծ հանգստությամբ ինքնաբացարկ հայտնեցեք, գոնե պաշտպանական կողմը նույնպես կհանգստանա, եւ վստահ եմ, որ հետո ձեր հանգստությունը կհիշեք», - ասաց Թորոսյանը։ Նրա այս խոսքերից հետո դահլիճում գտնվողներից մի քանիսը սկսեցին ծիծաղել, ինչից հետո դատարանը նրանց դիտողություն արեց նիստի կարգը խանգարելու համար. «Պարոն Թորոսյանը լուրջ հարց է քննարկում, մինչդեռ դուք ծիծաղում եք»,- դիմելով դահլիճում ներկա գտնվողներին՝ ասաց դատավորը:

Պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ, դիմելով դատավորին, նկատեց. «Հարգելի դատարան, այս դատավարության ընթացքում կողմերի մեջ մեկը չկա, որ ձեզ վստահի։ Ես կարծում եմ, որ դուք պիտի ինքնաբացարկ հայտնեք»:

«Հարգելի դատարան, ես Ձեզ վստահում եմ», - այսպես սկսեց Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը, ապա շտապեց ավելացնել. «Ես միշտ վստահել եմ Ձեզ, բայց հիասթափված եմ դուրս եկել ձեր բոլոր դատական նիստերից, հավատացեք։ Այդպիսի մի ընդունված կարգ կա մեզանում՝ երբ կոլեգայիդ պատմում ես, թե ինչպես ընթացավ դատական նիստը, քեզ հարցնում են՝ «իսկ ինչպե՞ս պահեց քո նկատմամբ դատավոր Դանիելյանը՝ ընդգծված հարգալի՞ց, թե՞ ոչ»։ Երբ ասում ես՝ «առավել քան ընդգծված հարգալից վերաբերմունք դրսեւորվեց», արձագանքում են՝ «ուրեմն մերժել է»։ Եվ միշտ այդպես ասողները ճիշտ են։ Դուք կարող եք իջնել ձեր տեղից, մոտենալ փաստաբանին, սեղմել նրա ձեռքը, ասել՝ որքան եք հարգում նրան, եւ այդ պահից մենք իմանում ենք, որ դուք որոշումը կայացրել եք նախքան խորհրդակցական սենյակ մտնելը, նախքան կողմի կարծիքը լսելը»։

Սահակյանը հայտարարեց, որ միանում է Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին, չի միանում նկարագրական մասին:

Տպել
9572 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ