Պաշտոնական առաջին այցը Ստեփանակերտ. քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման շրջանակում քննարկվել են Երևանի և Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր իր առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Ստեփանակերտ:  Կարևորելով հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերն ու համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը վերահաստատել է փոխգործակցության ընդլայնման հարցում իր պատրաստակամությունը:

***

ԱՀ  պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառներում: Երևանի քաղաքապետը և ԱՀ պետական նախարարն առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը:

«Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային և մարզական բնագավառներում»,- նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է առաջնահերթություններից՝ կարևորելով Ստեփանակերտի և Երևանի միջև կրթական ու մարզամշակութային կապերի խորացումը: Կրթության ոլորտում մասնավորապես կարևորվել է ուսուցիչների վերապատրաստումը: Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնմանը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերին ընդառաջ:

«Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

***

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերի հանդիպման շրջանակում Հայկ Մարությանն ու Սուրեն Գրիգորյանն ամփոփել են երկարամյա համագործակցության արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես մեր երկրի արևելյան մայրաքաղաքի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու նշել, որ սերտ համագործակցությունը Ստեփանակերտի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի հաջողված փորձը կարևոր է և անհրաժեշտ Ստեփանակերտի համար:

Տպել
1537 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը