Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքները

13/06/2019 schedule20:25

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով դատախազության եւ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքները:

Այս մասին մեր զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Դատախազությունը բողոք էր ներկայացրել Գեւորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Իսկ պաշտպանական կողմը Վճռաբեկ դատարանում վիճարկում էր Գեւորգյանին մեղսագրվող արարաքներից մեկով հիմնավոր կասկածի առկայությունը: Բանն այն է, որ առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Գեւորգյանին մեղսագրվող ՀՀ ՔՕ 190 հոդվածով (փողերի լվացում) առկա է հիմնավոր կասկած, սակայն հիմքեր չկան նրան կալանավորելու: Վերաքննիչ դատարանը, սակայն, այս հիմքով պաշտպանի ներկայացրած բողոքը մերժել էր՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իրենք մնում են այն դիրքորոշմանը, որ փողերի լվացման հանցակազմով հիմնավոր կասկածը առկա չէ: «Ներկայացրած փաստական տվյալները անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չէին հիմնավորում Արմեն Գեւորգյանի հիմնավոր առնչությունը»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Արմեն Գեւրոգյանը մեղադրվում է առանձանպես խոշոր չափերի կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման եւ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար: Նրա, Քոչարյանի, Օհանյանի եւ Խաչատուրովի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Նրա, Քոչարյանի, Խաչատուրովի եւ Օհանյանի մասով քրեական գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Տպել
3507 դիտում

Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները. Հակոբ Կարապետյանը՝ քաղաքապետարանի նոր ծրագրի մասին

Հաջորդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը պայմանագիր կկնքի Top Rank-ի հետ, որի հետ աշխատել է Մուհամեդ Ալին

Քաղաքացիները ահազանգում են՝ Գյումրու նորաբաց ավտոմաքսատանը հերթեր են

Ավտոմեքենայում դանակի սպառնալիքով Չեխիայի քաղաքացուց պահանջել են հեռախոսը եւ գումար. ավազակային հարձակում Երևանում

Երեւանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 80-օրյա ժամկետում այն կքննարկվի

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ եւ ստուգումներ կատարել

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ իրավաբանական անձանց համար

Գրպանահատը բռնվել է դեպքից երկու օր անց․ հափշտակված փողը հայտնաբերվել է (տեսանյութ)

ՀՀ նախագահը և տիկինը ներկա են գտնվել Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը

Լոռիում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6%-ով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018-ին

Մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել. վարչապետ

Սահմանադրական դատարանը ԱԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել. Լիլիթ Մակունց

Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում

«Քաղաքավարի եւ կուլտուրական». ինչպես և ինչու էին կանխարգելում Բաքվի հանրահավաքը

Վարչապետի մոտ քննարկվել է Արդարադատության նախարարության բյուջետային հատկացումների հայտը

Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը

«Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգվածներով փաթեթներ

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)