Առողջ բանականությունը կհաղթի՞. Թրամփը Ճապոնիայում հանդիպելու է Պուտինի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս ամսվա վերջին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ճապոնիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ, չնայած Կրեմլը հայտարարում է, որ Վաշինգտոնից հանդիպման առաջարկ չի ստացել:

«Ես Պուտինին կհանդիպեմ Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում», - երեկ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը, հայտնում են Ազատությունը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները վերջին անգամ հանդիպել են 2018 թվականի հուլիսին Հելսինկիում։ Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ Նախագահի օգնականների և պատվիրակության այլ ներկայացուցիչների չմասնակցելը այդ հանդիպմանը քննադատվել է Թրամփի ընդդիմախոսների կողմից։ 

Թրամփի հետ առաջիկա հանդիպման եւ դրանից ակնկալիքների մասին խոսել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հույս է հայտնել, որ G20-ից հետո  ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կկարողանան որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Միր» հեռուստաընկերության ղեկավարի հետ հարցազրույցը:

«Մենք լիահույս ենք, որ առողջ բանականությունը վերջ ի վերջո կհաղթի: Մենք բոլոր գործընկերների, այդ թվում ամերիկացի գործընկերների հետ, հույս ունենք, որ առաջիկա G20-ի շրջանակում կկարողանանք որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության համար անհրաժեշտ կայուն պայմաններ ստեղծելու համար », - ասել է Պուտինը:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները մնում են լարված: ԱՄՆ-ն մի շարք ոլորտային ու ցավոտ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ ընդգրկելով պատժամիջոցների ցուցակում նաեւ նաեւ առանձին խոշոր ձեռնարությունների, գործարարների ու քաղաքական գործիչների: Ռուսաստանը ձեռնարկել է պատասխան սահմանափակող միջոցներ:

Տպել
225 դիտում

Իրանից հայրենադարձ ընտանիքը, հարեւանին վնասներ հասցնելով, Բաղրամյանում 4 հարկանի բնակարան է կառուցում

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում

Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր. ԱԺ-ն ընդունեց օրենսդրական նախաձեռնությունը

Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողների են հայտնաբերել (տեսանյութ)

Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու. Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Քոչարյանի գործով դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. գլխավոր դատախազը ձգձգելու միտում է տեսնում

ԱԻՆ-ը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում

ՀՀ 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (տեսանյութ)

Պապի տան տանիքից իրեր հանելիս ինքնաձիգ, 99 հատ փամփուշտ է հայտնաբերել, հանձնել ոստիկաններին