Հորդորում եմ ձեզ՝ ինքնաբացարկ հայտնել. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավոր Արմեն Դանիելյանին

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր ուժեղացված հսկողություն էր. դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ մեկնարկում էր Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության կողմից ներկայացված բողոքների քննությունը:

Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոփոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

Ռոբերտ Քոչարյանը դատարան ժամանեց հիմնական մուտքով, սակայն հեռացավ ծառայողական մուտքից: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ «ոչ այսօր»,- ասաց նա: Սույն գործով առաջին անգամ դատարան էր եկել նաեւ Քոչարյանի ֆրանսիացի պաշտպան Սեւակ Թորոսյանը:

Նիստի մեկնարկից քիչ անց դատարան ժամանեցին նաեւ սույն գործով մեղադրող դատախազներ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը եւ Կարեն Բիշարյանը:

Դատական նիստին մասնակցում էին նաեւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Սեդա Սաֆարյանը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Մոտ 2 ժամ տեւած նիստից մեկ ժամը «նվիրվեց» կազմակերպչական աշխատանքներին՝ սեղան բերել-տանելուն, լրագրողներին տեսա եւ լուսանակարահանում թույլատրելուն, դատարանի դահլիճում լռություն պահպանելուն, Խաչատուրովի եւ ֆրանսիացի պաշտպանի համար թարգմանիչ ներգրավելուն: Դատարանը դատավարության կողմերին հայտնեց, որ գործով 102 տուժողներին տեղյակ է պահել նիստի մասին: «102 տուժողներին տեղյակ է պահվել, կգան՝ բարով գան»,- հայտարարեց դատավոր Դանիելյանը՝ ընդգծելով, որ դատարանը ջանասիրություն է ցուցաբերել բոլոր կողմերին ծանուցելու առումով:

Նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ու Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, սակայն, հայտարարեցին, որ իրենք ծանուցագիր չեն ստացել նիստի վերաբերյալ, ինչին ի պատասխան դատավորը նշեց, թե դատարանը չի պնդում, որ նրանց ներկայությունը պարտադիր է:

Ինքնաբացարկի միջնորդություն՝ դատավորին

Մինչ բողոքի քննությանն անցնելը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:

Ալումյանը նշեց, որ սույն թվականի հունիսի 3-ին դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ ընթացակարգով է երկու վերաքննիչ բողոքների քննությունը հանձնարարվել այս դատավորին, իսկ այն դեպքում, եթե դրանք հանձնարարվել են համակարգչային բաշխման (մակագրման) ընթացակարգի կիրառման արդյունքում, ապա խնդրել է էլեկտրոնային կրիչով իրեն տրամադրել համակարգչի հիշողության մեջ առկա այն տեղեկատվությունը, որը վերաբերում է նշված բողոքների բաշխման (մակագրման) ողջ գործընթացին:

«Ի պատասխան գրությանս, 07.06.2019 թվականին ստացել եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունը, որում հղում է կատարված Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ.` «Դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները եւ կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձեւավորելու կարգը եւ դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի 23-րդ կետին, որի համաձայն՝ միեւնույն գործով դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները հանձնվում  են  միեւնույն դատական կազմի նախագահող դատավորին: 

Այս ձեւակերպումից հետեւում է, որ կանոնը չի տարածվում միեւնույն գործով տարբեր դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներին: Այսպիսով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարի 04.06.2019 թվականի գրությամբ պատասխան չտրվեց մեր գլխավոր մտահոգությանը, թե ինչպե՞ս է երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնարարվել հենց հատկապես ձեզ»,- ներկայացնելով միջնորդությունը՝ ասաց Ալումյանը: Նա հավելեց, որ եթե հիմք ընդունեն այն, որ նույն գործով կայացված տարբեր դատական ակտերը պետք է քննվեն նույն դատավորի կողմից, ապա դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու բողոքների քննությունը այս դատավորին հանձնարարելը (մակագրվելը) ըստ պաշտպանի՝ էլ ավելի կասկածելի է դառնում: «Մինչեւ այժմ պարոն Քոչարյանի գործով բերվել են բազմաթիվ վերաքննիչ բողոքներ եւ չի եղել մեկ դեպք, որ բողոքներից մեկն ու մեկը քննվի այն դատավորի կողմից, որը նույն գործով մինչ այդ մեկ այլ բողոք է քննել: Ավելին՝ հենց այն ժամանակ, երբ դատախազ Պետրոսյանի վերաքննիչ բողոքները մուտքագրվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նույն դատարանում, մեկ այլ դատավորի վարույթում, արդեն իսկ քննվում էր նույն գործով պաշտպանների կողմից բերված մի վերաքննիչ բողոք (խոսքը վերաբերում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու գործով ներկայացված բողոքին-հեղ.): Այսինքն՝ եթե հետեւենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարի 04.06.2019 թվականի գրության մեջ տված պարզաբանման տրամաբանությանը, ապա դատախազ Պետրոսյանի վերաքննիչ բողոքներից որեւիցե մեկը չէր կարող հանձնարարվել ձեզ»,- ասաց Ալումյանը: Հաշվի առնելով սույն միջնորդության մեջ մատնանշված հանգամանքները՝ Ալումայնը գտավ, որ սույն դատարանի կազմը ձեւավորվել է կամայականորեն: «Դուք սույն գործով բողոքները քննելու համար պատշաճ դատավոր չեք, իսկ ձեր նախագահությամբ դատարանը չի կարող համարվել «օրենքի հիման վրա ստեղծված» դատարան»,- ասաց նա եւ միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել:

Ռոբերտ Քոչարյանը միացավ ինքնաբացարկի միջնորդությանը՝ նշելով, որ միջնորդությունը ցույց է տալիս, որ կան խիստ կասկածներ դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ. «Մոտ մեկ շաբաթ առաջ մեկ դատավոր ինքնաբացարկ հայտնեց՝ հաշվի առնելով, որ կան կասկածներ եւ եթե որեւէ մի կողմ լուրջ կասկածներ ունի, ապա ինքը ընդունեց այդ եւ ինքնաբացարկ հայտնեց»,- ասաց Քոչարյանը՝ նկատի ունենալով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն:

«Ես ուղղակի հորդորում եմ ձեզ՝ հասկանալ, որ այս գործով կան կասկածներ, դրանք չափազանց կարևոր են փարատել, դրանց փարատելը հնարավոր չէ՝ առանց ինքնաբացարկի, ես ծանոթ եմ կրիչի նյութերին, դա ուղղակի նկարված բան է, մեկը նստել է, հավաքել է եւ ներկայացրել է, համակարգչային...: Նույնիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու է այդ համակարգչի մեջ, եւ հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվել, հորդորում եմ ձեզ, առանց անձնավորելու խնդրում եմ՝ ինքնաբացարկ հայտնել,- հայտարարեց Քոչարյանը:

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը առարկեց ներկայացրած միջնորդության դեմ՝ նշելով, որ որեւէ հիմք որպես այդպիսին չվկայակոչվեց: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հավելեց. «Կասկածներով փորձել դատարանին տանել ինքնաբացարկի, կարող ենք ցանկացած գործով անել, եթե անլրջացնենք ուղղակի գործընթացը»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ, դիմելով դատավորին, ասաց, որ իրեն բացարկելու ավելի հիմնավոր փաստարկներ կան. «Այս բացարկի միջնորդությունն ավելի ձեւական բնույթ ունի: Իրականում ենթադրությունների վրա հիմնված բացարկ է, Դուք որպես դատավոր, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եք նշանակվել եւ պետք է որ այդ տեսանկյունից կասկածներ չլինեն: Մեզ համար պետք է դա մտահոգություններ առաջացներ: Մեր ձեռքի տակ չկա մակագրման գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը ինքը չի միանում:

Այնուհետեւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդեց իրենց տրամադրել ինքնաբացարկի միջնորդության պատճենը եւ դրա վերաբերյալ տվյալները այն պատճառաբանությամբ, որ միջնորդության մեջ առերեւույթ հանցագործության տվյալներ են ներկայացվել:

Այս առնչությամբ պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ գործը Արմեն Դանիելյանին մակագրելու միակ շահագրգռվածությունը եղել է դատախազությանը. «Չեմ բացառում, որ դատախազությունն այս առիթն օգտագործի, քննություն նախաձեռնի եւ դա ավարտի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ, որպեսզի հետո, ինչպես պարոն Քոչարյանն ասաց, տարիներ հետո, երբ այս բոլոր հարցերը կանգնեն, արդեն համապատասխան քրեական գործ հարուցելը կլինի բացառված, քանի որ 2019-ին արդեն կայացված է եղել քրգործ հարուցելը մերժելու մասին որոշում»:

Արթուր Դավթյանը ի պատասխան Ալումյանի հնչեցրած հայտարարության ասաց. «Դատախազությունը շատ լավ գիտի իր անելիքը նմանատիպ հաղորդումների վերաբերյալ եւ դատախազությունն իր գործառույթները նաեւ այս փուլում իրականացնելու է բացառապես օբյեկտիվ: Հույս ունեմ, որ մեր գործընկերները, ում հայտնի են այդ արձանագրության վերաբերյալ տեղեկություններ, քրեական օրենսգրքով նախատեսված կարգով պարտք համարեն ներկայանալ եւ այդ տեղեկությունները հայտնել իրենց բոլոր իրավական հետեւանքներով, թե մեկ ամիս հետո, թե հինգ տարի, թե տասը տարի հետո»:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը եւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեցին, որ իրենք գործի մակագրման գործընթացին, ինչպես նաեւ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ նյութերին ծանոթ չեն, ուստի խնդրեցին դիրքորոշում հայտնելու համար իրենց տրամադրել այդ նյութերը: Այս պատճառով դատարանը խորհրդակցական սենյակ չհեռացավ եւ հետաձգեց նիստը՝ ժամանակ տրամադրելով պաշտպաններին՝ ծանոթանալու նյութերին: Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 10:30-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6777 դիտում

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին