Քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ պատգամավորը ցանկանում է Աբովյանում հարցերը լուծել միայն գողականո՞վ․ մարզպետ

Աբովյանի ընտրությունների արդյունքները պետք է գնահատել մի քանի հարթություններում․ առաջինը՝ գլոբալ քաղաքական տեսակետից դա Հայաստանի հաղթանակն էր, քանի որ իրեն ընդդիմադիր հռչակած իր հովանավորյալ թեկնածուով հաղթանակ տոնեց, ինչը բնորոշ չէր մինչհեղափոխական Հայաստանին, երբ կառավարող ուժը գերխնդիր էր դնում տոտալ վերահսկողության տակ առնել բոլոր համայնքները։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Երկրորդ հարթությունը, ըստ Պետրոսյանի, ռեգիոնալ քաղաքականությունն է, եւ այդ առումով «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական թիմի տեսակետից արձանագրել են դե յուրե պարտություն․

«Դա մեր թիմի՝ լոկալ քաղաքական իմաստով պարտությունն էր, որը պայմանավորված էր քաղաքացու քվեով, բայց այդ պարտության մեջ ակնհայտ է արժանապատիվ քաղաքացու պարտությունը։ Ինչ ասել է՝ արժանապատիվ քաղաքացու պարտություն․ եթե մեր թիմը քարոզարշավը կազմակերպել է բացառապես բարոյական եւ ազնիվ քաղաքական դիսկուրսի դաշտում, ապա հաղթող թեկնածուն եւ ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են կատարել՝ կիրառելով հին գործիքակազմեր, քրեաօլիգարխիկ գործիքակազմեր, որոնցից մեկն էլ մեր հանձնաժողովի անդամի բարձրաձայնման արդյունքում ես վեր հանեցի, եւ իրավապահները զբաղվում են»։

Կոտայքի մարզպետը քրեաօլիգարխիայի հետ կապված փաստ է ներկայացնում այն, որ քաղաքապետի թեկնածուն եւ իր շտաբը, ըստ իրեն, կառավարվում էր Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի գործիչների կողմից․

«Գագիկ Ծառուկյանի թիկնազորը տեղամասերի շրջակայքերում էր, եւ Աբովյանի ավագանու եթե ոչ ամբողջ, ապա գերակշիռ մասը նույնիսկ ենթաշտաբերի պետեր էին»,- նկատեց Ռոմանոս Պետրոսյանը։

Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի այն հայտարարությանը, թե հանցագործության մասին հաղորդում ներկայացնողները «գործ տվողներ» են եւ Աբովյանը «գործ տվողների» քաղաք չպիտի լինի, Կոտայքի մարզպետը հարց հնչեցրեց՝ ի՞նչ է նկատի ունեցել պատգամավորը․ գործ տվողն այն քաղաքացին է, որն իրավապահներին ահազանգո՞ւմ է, գործ տվողն այն համայքնապետը կամ մարզպետն է, որը առերեւույթ հանցագործությունների դեպքում դիմում է իրավապահների՞ն․

«Քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ պատգամավորը ցանկացնում է Աբովյանում հարցերը լուծել միայն գողականո՞վ։ Այդ հարցերի շուրջ խոսելիք ունեմ ԱԺ նախագահի հետ եւ մտադիր եմ էթիկայի հանձնաժողով դիմելու նախաձռնություն ներկայացնել, որպեսզի պարզաբանի՝ ինչ նկատի ունի»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք, այնուամենայնիվ, հարգում են քաղաքացու քվեն եւ ֆիքսում, որ պարտություն են կրել, բայց բարձրաձայնում են քարոզարշավի ընթացքում եղած խախտումների մասին։ Մարզպետը չբացառեց, որ գուցե իրենք են վատ աշխատել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Տպել
9728 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)