Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոք կներկայացվի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի:

Դատարանը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, հունիսի 7-ին, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Առողջապահության նախարարության։

Նշենք, որ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով՝ ուղիղ եթերը վերնագրելով «տուշոնկեքի մասին», որից հետո Արա Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան` պահանջելով,  որպեսզի հերքվեն Արսեն Թորոսյանի կողմից հրապարակայնորեն արված արտահայտությունները:

Վճռով դատավորը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին եւ Առողջապահության նախարարությանը՝ հրապարակային արված արտահայտությունները հերքել հետեւալ կերպ.

Վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերով հանդես գալ բանավոր խոսքով` տեսանյութը վերագրելով  «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ»:

Ըստ վճռի`բանավոր խոսքը պետք է ունենա հետեւյալ բովանդակությունը.

 «27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ հրապարակային խոսքերը. «… մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչեւ հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «… չի դադարում էդ թալանը եւ այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ եւ մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել», «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից եւ տարիներ շարունա՞կ», «Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց», «Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ»: «Եթե մարդիկ տեսարանների են սպասում, որպեսզի որոշումները հիմնավորված լինեն, խնդրեմ՝ տեսարան, նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է՝ ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձեւակերպվել են հիվանդության պատմություններ», «Ինչ վերաբերում է քրեական գործին եւ իրավական հետեւանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետեւ էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»  չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:

Պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել հետեւյալ կերպ.

Վճիռը օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում դարձյալ Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի «ուղիղ եթերի» միջոցով, այն վերանագրելով  «Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից» հանդես գալ հետեւյալ բովանդակությամբ բանավոր խոսքով.

«27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի վերաբերյալ. «մենք ստուգում ենք 2016, 2017 թվականները եւ 2018 թվականի մի մասը, պատկերացրեք՝ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի», «կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական», «Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից», «Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի», «Օրինական ատկատ» խոսքերի համար ներողություն եմ խնդրում Արա Մինասյանից»:

Ըստ վճռի` դատարանը պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը պարտավորեցրել է պահպանել տեսանյութերը Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում, իսկ անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ Առողջապահության նախարարությանը, վճիռը օրինական ուժի ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ եւ ներողություն խնդրել առնվազն 1000 տպաքանակ եւ ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով վերը նշված բովանդակությամբ տեքստը:

Հենց այսպիսի պահանջով էլ դատարան էր դիմել հայցվոր կողմը:

Պատասխանող կողմը այսօրհայտարարեց, որ պատրաստվում է բողոքարկել վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քննարկվում է այս պահի դրությամբ դատավոր Սարգիս Երիցյանի վերաբերյալ Արդարադատության նախարարություն կամ կարգապահական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի նրա նկատմամբ, ըստ Գյոզալյանի՝ կիրառվի ամենախիստ պատիժը: «Այս մասով դեռեւս վերջնական որոշում չունենք՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, որպեսզի ոմանք չասեն, թե դատարանի նկատմամբ ճնշում է գործադրվում: Թեեւ ես ասեմ, եթե գործն այսքան հնչեղություն ստացած չլիներ, ես վաղուց դատավորի հետ կապված դիմել էի, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն՝ ընդհուպ դադարեցնեն նրա լիազորությունները»,- ասաց փաստաբանը:

Նրա գնահատմամբ՝դատարանը պատասխանող կողմին բավարար լծակներ չի թողել, որ պաշտպանեն իրենց դիրքորոշումը հավասարության ու արդարության սկզբունքով։

Գյոզալանն ասաց, որ մի քանի ապացույցներից զատ դատարան են ներկայացրել նաեւ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հրապարակային հայտարարությունը, համաձայն որի՝ նրա կինը պառկել է իբր թե հիվանդանոցում, որի հետ կապված պետական բյուջեից 150 հազար դրամ է գանձվել: Նշենք, որ խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի կնոջ՝ Սյուզաննա Արշակյանի մասին է, որն, իր կամքից անկախ հայտնվել է վկայի կարգավիճակում եւ հարցաքննվել: Գյոզալյանն ասաց, որ այս ապացույցը դատարան են ներկայացրել պատճենի տեսքով, որովհետեւ բնօրինակը քրեական գործի նյութերում է գտնվում եւ  դատարանը այն կցել է քրեական գործի նյութերին, սակայն պատասխանող կողմը երբ ծանոթացել է դատարանի վճռին, տեսել է, որ այդ ապացույցը չկա: «Երբ որ ներկայացրեցինք այն, դատարանը չասաց, որ սա պատճենի տեսքով է, բացարձակ ծպտուն չհանեց, կցեց գործի նյութերին: Բայց երբ վճիռը կարդացինք, տեսանք, որ ապացույցների շարքից հանել է անգամ այդ ապացույցները: Ամենահետաքրքրաշարժն այն էր, որ դատարանը նաեւ Առողջապահության նախարարությանն է պարտավորցրել հերքել այն հայտարարությունները, որոնք արել է Արսեն Թորոսյանը՝ վերջինիս ֆեյսբուքյան էջի միջոցով, սա եւս աբսուրդ է: Ամբողջ դատավարութան ընթացքում դատավորը պարբերաբար կողմին ասում էր՝ բայց ո՞րն է ձեր նյութաիրավական պահանջը Առողջապահության նախարարության դեմ, մի քանի անգամ փորձեց պարզել, բայց այդ հարցը այդպես էլ առկախված մնաց, բայց վերջում պարզվեց, որ դատարանը նախարարությանը դիտել է պատասխանող»,- մանրամասնեց Թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը: Վերջինս ասաց, որ իր վստահորդը պատրաստ էր գալ, դատարանում ցուցմունք տալ, ուղղակի, ըստ նրա, ինչ-որ մի պահի հայցվոր կողմը հրաժարվեց այդ միջնորդությունից եւ չպնդեց, որպեսզի Թորոսյանը գա դատարան եւ հարցաքննվի: Նշենք, որ պատասխանող կողմն էլ իր հերթին առաջարկել էր, որպեսզի դտարան գա եւ հարցաքննվի այն ժամանակ հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանը:

Տպել
3493 դիտում

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը