Վալերի Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել սպանության մեղադրանքով հետախուզվողի հետ․ նա հանձնվել է (տեսանյութ)

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաեւ տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով եւ այլ զենքերով։

Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ Ալափարս մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության վարչության։ Միջոցառումը տեւեց 10 ժամից ավելի։ Քննարկվեցին հետախուզվողին անվնաս բռնելու եւ բերման ենթարկելու մի շարք տարբերակներ։ Արդեն հունիսի լույս 8-ի գիշերը Վալերի Օսիպյանն անձամբ զրուցեց հետախուզվողի հետ։ Տեւական եւ արդյունավետ բացատրական հեռախոսազրույցից հետո հետախուզվողը կամավոր դուրս եկավ թաքստոցից եւ տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նա կալանավորվել է։ 

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին՝ ժամը 15-ն անց 25-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ ստացվեց։ Արարատի մարզի Նորամարգ գյուղ մեկնած շտապօգնության խումբը հայտնեց, որ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում վնասվածքներ ստացած անձինք կան։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը տեղում պարզեցին, որ այդ անձինք վնասվածքները ստացել են պայթյունի հետեւանքով։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով 60-ամյա տանտերը, նրա 44-ամյա կինը, նրանց 20-ամյա հարսն ու վերջինիս 1-ամյա որդին տեղափոխվեցին Երեւան՝ <<Էրեբունի>> բժշկական կենտրոն։ Դեպքից մոտ 3 ժամ անց 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ։ 

Դեպքի վայր հրավիրվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պայթյունատեխնիկական, ձգաբանական ու սառը զենքի հետազոտությունների գծով մասնագետներ, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի վայրը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են նռնակների պայթյունների հետեւանքով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված 44-ամյա կնոջ նախկին ամուսինը վիճել էր նախկին կնոջ ու վերջինիս ներկա ամուսնու հետ։ Այդ ընթացքում էլ երկու նռնակ էր նետել նրանց ուղղությամբ եւ հեռացել։ 

Հարուցված քրեական շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի եւ տարածքային նախաքննական մարմնի ծառայողները դեպքից ժամեր անց խուզարկություն են կատարել հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող տղամարդու բնակության հասցեում։ Հայտնաբերվել են վառոդանման զանգվածով պոլիեթիլենային տոպրակ, պայթուցիչներով երկու նռնակ, որոնցից մեկի վրա թափանցիկ ժապավենով ամրացված էր պայթուցիկ զանգված, իսկ մյուսի վրա՝ բացի պայթուցիկ զանգվածից ամրացված էր հրազենի գնդակներ։ Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվեցլ է փորձաքննության։ 
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
4546 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել