Հայտնաբերել եմ «սեւազգեստների». Դավիթ Խաժակյանը հաղորդում է տալիս հանցագործության մասին

«Հայտնաբերել եմ «սեւազգեստների»: Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին եւ դիմում ոստիկանապետին». ֆեյսբուքյան իր էջում այսպիսի հայտարարություն է արել Երեւանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը եւ կից տեսանյութում պատմել իր մերձավորներից մեկի հետ հունիսի 6-ի ուշ երեկոյան պատահած միջադեպի մասին:

«Մերձավորներիցս մեկին, որը վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում, ուշ երեկոյան այդ տարածքի դուռը կողպելիս, մոտեցել են երկու անձ հարբած վիճակում, հարցրել են՝ էս ինչ ես անում, դու ով ես, դու էս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է, թե ումից է վարձակալել: Հետո ասել է՝ բայց մի հատ դուք ներկայացեք: Դուք ով եք: Այդ երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո երկար ժամանակ մերձավորս ստիպված է եղել իրենից պահանջել վկայականը: Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը. եղել է  ոստիկան, որից հետո հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են մեքենա եւ տարել ոստիկանության բաժին: Բաժնի դիմաց ու ճանապարհին եւս նրան հարվածել են, որի արդյունքում կոտրվածք է ստացել դեմքի շրջանում»,- նկարագրել է Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ առկա է քթի կոտրվածքը հավաստող բժշկական փաստաթուղթը:

Արդեն ոստիկանության բաժնի դիմաց, ըստ Խաժակյանի, նրանց են միացել մի քանի ոստիկաններ ու շարունակել հարվածներ հասցնել իր մերձավորին: Դրանից հետո մոտեցած մեկ այլ ոստիկան ճանաչել է եւ հասկացել, որ այդ մարդն իսկապես տվյալ տարածքի տիրապետողն է (չնայած դա, ինչպես նկատեց ավագանու անդամը, այլեւս այնքան էլ կարեւոր չէ), ու քաղաքացուն թույլ են տվել հեռանալ:

«Ուրեմն, այդ «սեւազգեստ» անձինք եղել են ոստիկաններ ու հարբած վիճակում քաղաքացուն տարել են եւ ծեծել են: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ երեկվա կառավարության նիստից հետո այսպե՞ս է կատարվում վարչապետի հորդորը»,- տարակուսեց Երեւանի ավագանու անդամը:

Դիմելով Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին՝ Դավիթ Խաժակյանը պահանջեց պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակից բոլոր ոստիկաններին: Ինչպես նրանց, որոնք իր մերձավորին մոտեցել են սկզբում, այնպես էլ նրանց, որոնք հետո են միացել: Ավագանու անդամն ակնկալում է, որ ոստիկանների արարքի առիթով կհարուցվի քրեական գործ, ապա եւ նրանք կազատվեն աշխատանքից:

«Թող գնան, հենց էսօր պարզեն: Ձայնագրությունները կան: Հուսով եմ՝ ոստիկանության շենքի դիմաց տեսանկարահանում իրականացվել է, մենք եւս փաստեր ունենք, որ կտրամադրենք: Ես ակնկալում եմ, որ ոչ միայն այդ երկու ոստիկանները, ովքեր տարել են բաժին, հարվածել են, այլեւ նրանք, ովքեր միացել են, բոլորը անխտիր պետք է պատիժ կրեն: Բոլորը անխտիր: Եվ ես ակնկալում եմ, որ այդ «սեւազգեստների» վրա պետք է ոստիկանապետը կամ իր հրահանգով գույնզգույն «բաբչկաներ» կախեն, ու բոլորը իրենց պատիժը կրեն: Ուրեմն ես ակնկալում եմ, որ արդարությունը պետք է շատ արագ վերականգնվի»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը:  

Անդրադառնալով «բաբչկաներին»՝ հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված միջադեպի օրը տեղի ունեցած կառավարության նիստում խոսել էր այն մասին, որ Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո որոշ ուժեր փորձեցին քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական ու նորմալ է, բայց տեսնելով, որ այդ դաշտում չեն հաջողում, որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ Անդրադարձել էր նաեւ օպերատիվ այն տեղեկություններին, ըստ որոնց՝ այդ շրջանակների ինչ-որ հատված որոշել է սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել՝ քաղաքում որոշակի տրամադրություն ստեղծելու, լկտի պահվածքով աչքի ընկնելու համար:

«Ինչ վերաբերում է այդ սեւազգեստ խմբերին՝ նրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան՝ վառ ծաղիկներով կապել եւ ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի»,- ՀՀ ոստիկանության պետին ու ԱԱԾ տնօրենին դիմելով՝ ասել էր վարչապետը:

Դավիթ Խաժակյանի ահազանգին ավելի ուշ արձագանքեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: «Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ, որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։

Տպել
4559 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ