Սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ՝ կյանքեր փրկելու. 170 ընտանիք նոր տուն կստանա (տեսանյութ)

Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է: «Բանակցություններ, հաշվետվություններ, հաշվարկներ, բնակմակերեսներ, նոր շենքի շինարարություն. հասել ենք ավարտին: Ընդհանուր առմամբ երկու շենքում միասին ունենք 170 բնակարան և նույնքան՝ ընտանիք: Տեսել եք, թե ինչ սոսկալի պայմաններում են մարդիկ ապրում: Դա արդեն շարունակվում է ավելի քան 10-15 տարի: Այսօր մենք հասել ենք այն վերջնակետին, որ մարդիկ կարող են ունենալ սեփական տանիք, սեփական անկյուն, նորմալ պայմաններ՝ բարվոք և արժանապատիվ կյանքի համար»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:Վթարային շենքերում ապրող ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրամադրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում՝ մինչև նոր կառուցվող շենքի շահագործման հանձնվի:
«Այս պահին քաղաքապետարանն ունի որոշակի առկա ֆոնդ, շուրջ 100 բնակարանի մասին է խոսքը, ևս 70 բնակարան այս պահին չի բավարարում, սակայն, հաշվի առնելով այնտեղի կյանքի համար ուղիղ վտանգ ներկայացնող բնակարանային և շենքային պայմանները՝ փլուզումներ ենք արդեն ունենում, մենք այդ ընտանիքներին կտեղափոխենք վարձով ժամանակավոր բնակարաններ՝ համայնքի միջոցների հաշվին: Կհատուցենք բնակիչների բնակարանների ամենամսյա վարձը, մինչև Սիսակյան 3 հասցեում շենքը կհանձնվի շահագործման»,- ասում է փոխքաղաքապետը: 

Սիսակյան 3 հասցեում նոր շենքի շինարարությունն ընթացքում է: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման ու հաղորդուղիների անցկացման աշխատանքներ:«Կառուցվում է 8 հարկանի, երեք մուտքով, 9 բալ սեյսմակայունության շենք: Բնակարանները հանձնվելու են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված՝ հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով: Բնակիչներն իրենց կահույքը տեղադրելու են և ապրեն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: «Դժվար է մարդկանց հասցնել այն միտքը, որ սա ոչ թե պայմանների բարելավման գործընթաց է, այլ կյանքեր փրկելու: Իրականում բոլոր բնակարաններում փաստացի տեղի է ունենում բնակարանային բարելավում, որովհետև նույնիսկ ամենամեծ քառակուսի ունեցող բնակարանի տերը այս շենքերում ստանում է գրեթե երեք անգամ ավելի մեծ մակերես, չհաշված, որ ստանում են բարեկարգ, վերանորոգված բնակարան՝ բոլոր համակարգերով ապահովված: Բայց տեսեք, որ կան որոշ բնակիչներ, որոնք ակնկալում են ավելի բարելավում՝ մեկ բնակարանի փոխարեն՝ երկուսը: Բայց օրենսդրությունն ինչպես թույլ է տալիս, դրա սահմաններում է ամեն ինչ արվում: Կլինեն մարդիկ, որ գոհ կլինեն, կլինեն, որ այնքան էլ չէ, համենայնդեպս, դժգոհ մարդիկ չունենք, ինչը ամենամեծ ձեռքբերումն է այս գործընթացում»,- նշում է Հայկ Սարգսյանը: Առաջիկա մի քանի օրերին կավարտվի ծրագրի իրավական մասը և կսկսվի բուն՝ փաստացի վերաբնակեցման գործընթացը: 
«Բնակիչների հետ այս գործընթացի արդյունքը մեզ համար լավ օրինակ կդառնա մյուս շենքերի գործում: Սա գոնե կօգնի մարդկանց մեջ հավատն ու վստահությունը վերականգնել քաղաքային իշխանության հանդեպ:Կհասկանան, որ որևէ մեկը որևէ մեկին խաբելու, մոլորեցնելու կամ ինչ-որ բանից զրկելու հավակնություն չունի: Մենք մի քանի վթարային շենքերում ունենք այս խնդիրը. մարդիկ չեն հավատում, ասում են՝ հիմա դուրս գանք... այնքան այսպիսի փաստաթղթեր են եղել, ոչ մեկը չի գործում: Այս պահին այլ է իրականությունը, այս պահին փաստաթուղթն է այլ: Ամեն դեպքում մենք քաղաքացիներին մատուցում ենք իրավական հնարավոր բոլոր առումներով պաշտպանված իրավունքներ ապահովող որոշումներ, որոնք վաղը ցանկացած իշխանության, ցանկացած ժամանակի համար կապահովեն իրենց իրավունքներին տեր կանգնելու բոլոր հնարավորությունները», - ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը: 
Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում:

Տպել
1805 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին