Ժամանակն է սփյուռքը բարեգործությունից անցնի կոնկրետ ծրագրերի իրականացման

Մեր զրուցակիցն է Armenian-american business council (Հայ-ամերիկյան բիզնես խորհուրդ) կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը, որն այս տարի է ընտրվել նախագահի պաշտոնում: Կազմակերպությունը Կալիֆորնիայում գործում է շուրջ 4 տարի. այն նոր շնչառություն եւ գործելու տեմպ է ստացել հեղափոխությունից հետո: Հարությունյանը մասնագիտությամբ տնտեսագետ-շուկայագետ է: ԱՄՆ-ում է ապրում 30 տարուց ավել. ԱՄՆ եկել է 12 տարեկանում, եւ չնայած դրան Հայաստանի հետ կապն ամենօրյա է: Քաղաքական-տնտեսական գործընթացները, որոնք գրանցվում են Հայաստանում, հետաքրքրում եւ ուրախացնում են Հարությունյանին: Ու նա էլ փաստում է, որ իր ղեկավարած կազմակերպության նպատակն է օգտակար լինել այն մարդկանց, որոնք ուզում են ներդրումներ անել Հայաստանում, ինչպես նաեւ Հայաստանի գործարարներին օգնեն ամերիկյան շուկաներ մտնել:

Մեր զրույցը սկսեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ այցելությունից ԱՄՆ:

- Վերջերս հայ համայքի քաղաքական-տնտեսական ընտրախավը առիթ ունեցավ հանդիպելու ՀՀ վարչապետի տիկնոջը. ԱՄՆ-ում Աննա Հակոբյանն ավելի քան ջերմ ընդունելության արժանացավ: Ինչ տվեց դա Հայաստանում ապրող եւ քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին, կարծում ենք, ակնհայտ է, բայց միաժամանակ այստեղ ապրող հայ մարդն ի՞նչ քաղեց այդ այցից:

- Իմ տպավորություններով համայնքի համար այդ այցը բավականին մեծ դեր խաղաց: Մարդիկ տեսան ու կարողացան շփվել առաջին տիկնոջ հետ, ինչ-ինչ ծրագրեր քննարկել, հասու լինել նրա անկեղծությանը, մարդասիրությանը: Իմ անձնական կարծիքով՝ Աննա Հակոբյանի ներկայությունը մեր երկրի համար կարեւոր է ու նրա անձը հսկայական դեր է խաղալու, որովհետեւ այն ինչ ես տեսա նրա այցի օրերին, ինձ անկեղծորեն հուզեց: Խանդավառությունն էր պատել բոլորիս: Նրանք ամուսիններով լուրջ եւ կարեւոր ճանապարհներ են կերտում, եւ մենք էլ պարտավոր ենք լինել իրենց կողքին, աշխատել նույն խանդավառությամբ ու մտածել երկիրն օր առաջ ծաղկեցնելու մասին:  

- Հեղափոխության երկրորդ փուլն է մեկնարկել՝ հայտարարվել է տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին: Ո՞րն է Հայաստանից դուրս ապրող հայի անելիքն այս համատեքստում: 

- Մինչ հեղափոխությունը Հայաստանում անընդհատ կեղծվում էին ընտրությունները, դա էլ իր հերթին բերում էր արատավոր համակարգերի ստեղծման: Հիմա ունեցանք թափանցիկ ընտրություններ, եւ հանգիստ կարող ենք փորձել ներդրումներ բերել Հայաստան: Ընդ որում՝ այդ ներդրումը կարող է լինել նաեւ աշխատանքի տեսքով: Հնարավոր է ծրագրեր լինեն, որոնք ֆայնըսինգ կամ կառավարում են ենթադրում, եւ մենք մեր կազմակերպությամբ կարող ենք օգնել նաեւ այդօրինակ հարցերում: Սովորաբար մինչ այժմ սփյուռքը դիտարկվել է որպես բարեգործական ծրագրեր մարմնավորող հավաքական կերպար, բայց մենք չեմ կարծում, թե անհրաժեշտ է բարեգործական ուղղությամբ աշխատենք: Հիմա ժամանակն է բարեգործությանը զուգահեռ կամ դրանից էլ ավելի ներդրումներով եւ բիզնես պլաններով առաջնորդվել: Առանց բարեգործության, անշուշտ, դժվար կլինի, բայց մյուս կողմից էլ ժամանակն է, որ առեւտրա-տնտեսական հարաբերություններում Սփյուռքը գործոն դառնա: ԱՄՆ-ում կրթություն ստացած, այստեղ բիզնես հաջողություն գրանցած մարդիկ պետք է ընդգրկվեն ընդհանուր գործում: Սկզբի համար չափազանց կարեւոր է հասկանալ՝ ո՞ւր է գնում կրթությունը եւ որտե՞ղ են ապագայի բանալիներն, ու հենց այդ ուղղություններով էլ պատրաստել երիտասարդներին:

- Կրթությունը գայթակղիչ թեմա է: Դուք խոսքը բացեցիք՝ ո՞ւր է գնում այն ըստ ձեզ:

- Մենք այս թեմայով քննարկում ունեցել ենք կազմակերպության ներսում: Հիմա աշխարհում ամենապահանջարկված ուղղություններից է Տվյալների կառավարումը: Ամերիկյան բոլոր առաջադեմ համալսարանները վերջին 10-15 տարվա մեջ սկսել են Տվյալների կառավարում ինստիտուտից, որի շրջանակներում պատրաստում են այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան մեծ քանակով ինֆորմացիան շոշափել եւ մի բան հասկանալ դրանից: Սա մի քանի տարբեր ոլորտների ու մասնագիտությունների հանրագումար է, եւ աշխարհի կրթական համակարգերը սկսել են չափազանց ուշադրություն դարձնել այս ամենին: Ճիշտն ասած, ես չգիտեմ Հայաստանում որեւէ բան արվո՞ւմ է այս ուղղությամբ, թե՞ ոչ, բայց անպայման պետք է սկսել ուշադրություն դարձնել այս միտմանը:

- Գիտեք, որ Հայաստանում առայժմ գումար չկա նման ծրագրերի ներդրման համար:

- Հայաստանից դուրս ապրող մեծահարուստներից շատերը գիտեն, որ սա կարեւոր գործընթաց է: Այստեղ՝ ԱՄՆ-ում, փորձագետներ կան այս մասնագիտության ներդրման հարցերով: Նրանք տարիներ այդ գործի մեջ են, նույնիսկ դասագրքերի հրատարակման են մասնակցել, առանձին հեղինակներ են, եւ նրանք պատրաստ են օգնել Հայաստանին: Սա կրթական լրջագույն ներդրման առիթ կարող է հանդիսանալ: Ես կոնկրետ շատ կարեւորում եմ կրթական ներդրման հարթությունը:  

Մյուս կողմից էլ փորձում ենք կազմակերպության կապերով ներդրողներ գտնել զանազան ծրագրերի համար: Կարեւոր է նաեւ ֆինանսավորման ճիշտ վերլուծությունը: Մենք դա էլ անում ենք: Այս հարցերից բացի կա մեկ այլ կարեւոր իրողություն՝ ի՞նչ են թույլ տալիս Հայաստանի օրենքները: Ես բիզնեսի ոլորտում բավականին մեծ թվով մարդիկ գիտեմ, որոնք շատ մեծ գումարներ են կառավարում, եւ առաջին հարցը որ տալիս են՝ հետեւյալն է՝ կառավարությունն ի՞նչ արգելքներ եւ ի՞նչ արտոնություններ է տալիս  օտարերկրյա ներդրողին:  

Այս ուղղությամբ էլ կարող են օգտակար խորհրդատվություն տրամադրել մեր հայրենակիցներին: Անելիքները շատ են, առաջիկայում կոնկրետ ծրագրերի արդյունքներ կունենանք, եւ նորից հանդիպելու առիթ կլինի: Այն վստահությունն ու հավատը, որ այստեղ ապրող հայերն ունեն Հայաստանի նոր իշխանության նկատմամբ, անկասկած, լուրջ աշխատանքների է մղելու: 

Գոհար Վեզիրյան, Կալիֆորնիա

Տպել
8706 դիտում

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ առաջին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտենի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին

Հայբիզնեսբանկը հանդես է գալիս բարելավված և ավելի շահավետ պայմաններով՝ «ABB-ավտո» վարկատեսակով

Այս տարվա 9 ամիսներին 39 զինծառայող է զոհվել Արցախում ու Հայաստանում. դատախազություն

Քիմ Քարդաշյանի ամուսինը պաշտոնապես հայտարարել է քրիստոնեություն ընդունելու մասին

Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր եւ վաղը Հայաստանում են լինելու․ ԱԳՆ խոսնակ