Այս տարի Սեւանա լճից կիրականացվի օրենքով սահմանված՝ 170 մլն խմ ջրառ

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ոռոգման նպատակով Սեւանա լճից 2019 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 170 մլն քմ:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այն նախատեսված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի եւ Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հա հողերի ոռոգման համար:

Նախարարի խոսքով՝ թեեւ այս տարի ձնասակավ տարի էր, սակայն ջրամբարները բավարար չափով լցվածություն ունեն. «Բայց նաեւ ոռոգման համակարգն այնպիսին է, որ վերոնշյալ 4 մարզերի որոշ հատվածներ ջրելու համար, քանի դեռ նոր ջրամբարներ չենք կառուցել, առայժմ Սեւանից 170 մլն խմ ջուր թողնելը կենսական անհրաժեշտություն է գյուղատնտեսության համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ 170 մլն խմ-ն ամբողջությամբ չօգտագործվի, կամ հավելյալ ջրառի կարիք չլինի, որը նախորդ տարիներին ունեցել ենք»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ իրենք այն չափաքանակն են սահմանում, որն օրենքով արդեն սահմանված է․

«Ամեն ինչ պետք է անենք, որ Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չլինի: Դրա համար նախադրյալներ կան, բայց խնդիրն այն է, որ եղանակային պայմանները ցավոք, մի փոքր ավելի անկանխատեսելի են դառնում: Կարող է նախատեսվածից ավելի շոգ լինել եւ պետք է ճկուն լինենք, որ այս իրավիճակներին արձագանքենք»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում պետք է ջրախնայողության միջոցներ իրականացնել:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր հերթին նշեց, որ այս պահին ջրամբարներում ջուր այլեւս չի ավելանում, ընդհակառակը՝ պակասում է գոլորշիացմամբ պայմանավորված: Ու քանի որ ջրամբարներում ջուրն ավելի արագ է գոլորշիանում, քան Սեւանա լճում, նախընտրելի է, որ նախ ջրամբարների ջուրն օգտագործվի, իսկ Սեւանից ջրառը մի փոքր հետաձգվի: Ցոլակյանն ասաց, որ իրենք առաջարկել էին, որ ընդամենը 140 մլն խմ ջրառ իրականացվի:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հավելեց, որ ձեւավորվող ջրապահանջարկը չի արտացոլում իրական ջրապահանջարկը: «Քանի որ հաշվարկները ներկայացվում են հեկտարներով, վերահսկող կառույցի՝ հանձնաժողովի դերն այստեղ կարեւոր է: Եթե հանձնաժողովը լավ աշխատի, հնարավոր է նույնիսկ կարիք չլինի այս ծավալի ջուր վերցնելու»:

Տպել
12159 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ