Ոտքի վրա. չէ մի չէ, Եվրամիության անդամ

06/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 6-ի համարում

Դրամը շարունակում է խրած արժեքավորվել: Իհարկե, ոմանք պնդում են, որ սրանով իշխանությունը մարդկանց մի որոշակի խմբի համար մեծ փողեր աշխատելու հնարավորություններ է ստեղծում: Այլոց կարծիքով, սա արհեստականորեն է արվում, որ սրանով զսպվի գների աճը: Կան նաեւ տեսակետներ, որ սա բնական գործընթաց է: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, բնականաբար, կիսում է այս վերջին տեսակետը: «Մենք չենք կարող ունենալ երկնիշ տնտեսական աճ մինչեւ 3 տոկոս գնաճ եւ չունենալ դրամի արժեքավորում: Դա բոլոր դասագրքերում նկարագրված է, թե ինչու է այդպես տեղի ունենում»,- երեկ Ազգային ժողովում 2005 թվականի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելու ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պրն Սարգսյանը: Ոչ մի նորություն պրն Սարգսյանի ասածների մեջ չկա:

Մինչ այս էլ նա բազմիցս նույն բաները ասել է: Ճիշտ է, մեզանում դասագրքային այդ ճշմարտությունները պետք է ընդունել որոշակի վերապահումներով: Ավելի ճիշտ՝ վերապահումները կարող են այնքան շատ լինել, որ դասագրքային ճշմարտությունները կոնկրետ Հայաստանի համար արմատապես վերանայելու կարիք առաջանա: Խնդիրն այն է, որ մեզանում տնտեսական աճի երկնիշ լինելը մի քիչ կասկածելի է, գնաճի «մինչեւ 3 տոկոս» լինելու պնդումն էլ մի քիչ ճշմարտանման չէ, մեզ մոտ ֆինանսական իրավիճակն էլ ընդհանրապես նման չէ այն երկրների տնտեսություններին, որոնց հիման վրա ստեղծվել են այդ դասագրքային կանոնները: Չկա աշխարհում թերեւս մի երկիր, որտեղ արտասահմանում աշխատող հարազատների ուղարկած փողերի ընդհանուր ծավալը շատ ավելի մեծ լինի, քան այդ երկրի բյուջեն:

Այդպիսին թերեւս միայն Հայաստանն է: Եւ հենց այս հանգամանքն է, որ տակնուվրա է անում բոլոր դասագրքային կանոնները: Այդ դեպքում թերեւս չի կարելի ասել, որ Հայաստանում գնաճը 3 տոկոս է այն դեպքում, երբ դա վերաբերում է ապրանքների գներին դրամական արտահայտությամբ: Այն մարդիկ, որոնք իրենց բարեկամներից դոլար կամ եվրո են ստանում ու դրանով ապրում, նրանց համար գնաճը երեւի 10 տոկոսից էլ ավելին է: Այնպես որ, եթե դասագրքային ճշմարտություններով առաջնորդվենք, ապա կարող ենք շատ հեռուն գնացող եզրահանգումների գալ: Օրինակ՝ դասագրքերում գրված է, որ եթե որեւէ երկրում ընտրություններ ու հանրաքվեներ են կեղծում ու անպատիժ մնում, ապա այդ երկրում իշխանությունը պատկանում է բռնակալներին, կամ 21-րդ դարի չափանիշներով` հանցագործներին:

Դասագրքային այս ճշմարտությունը, սակայն, մեր իշխանության ներկայացուցիչների համար կարծես գոյություն չունի: Բայց այս մասին մեկ այլ առիթով: Այդուհանդերձ, փաստ է, որ եթե նույնիսկ դրամի արժեքավորումը բնական գործընթաց է, ապա դրա արդյունքում մարդկանց որոշակի խումբ մեծ փողեր է աշխատում: Օրինակ՝ ներկրողները: Վերջիններս ապրանքը դրսում գնում են դոլարով կամ եվրոյով, այստեղ վաճառում դրամով: Դրամը արժեւորվում է, ներկրողներն էլ մեծ փողեր աշխատում: Ու այստեղ առաջանում է ավանդական եւ բնական հարցը` չարժե՞ արդյոք դրամի արժեքավորումը զսպել, որպեսզի դրանից շահեն ոչ միայն ներկրողները, այլեւ արտահանողները, որոնք այստեղ իրենց ծախսերը կատարում են դրամով եւ արժեքավորվող դրամի պայմաններում ստանում իրենց արտահանած ապրանքի գնի աճ միջազգային շուկայում ու կորցնում մրցունակությունը:

Դրան ի պատասխան հնչում է պրն Սարգսյանի ավանդական եւ բնական պատասխանը` մենք չենք կարող արհեստականորեն սուբսիդավորել մեր արտահանողներին: Եթե մինչեւ վերջերս պրն Սարգսյանի այս ավանդական պատասխանը հնչում էր որպես կասկածի տակ չդրվող ճշմարտություն, ապա ներկայումս, կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորում իրականացնելու որոշումից հետո, այդ պնդումը արդեն մի տեսակ երկվության մեջ է դնում Տիգրան Սարգսյանին: «Իսկ գազի գնի սուբսիդավորումը չի՞ հակասում արդյոք ձեր պնդմանը»,- այսպիսի հարց ուղղեցինք պրն Սարգսյանին:

«Ես ձեր տեսակետի հետ ծանոթացել եմ ձեր հրապարակումներից, եւ ձեր գնահատականները ունեն մեկ ուղղվածություն` միայն քննադատել՝ չհասկանալով էությունը: Եւ ավելին` անհարգալից վերաբերմունք եք դրսեւորում կառավարության տեսակետի նկատմամբ: Կառավարությունն ունի իր հստակ տեսակետը, այն է՝ ստեղծել ավելի սահուն հնարավորություն տնտեսության համար, որ նրանք փուլ առ փուլ անցնեն եւ նախապատրաստվեն այդ նոր գներին»,- այդ հարցին ի պատասխան չհասկացողիս բացատրեց պրն Սարգսյանը: Բա էլէներգիայի՞ գները:

1998 թվականին հենց Քոչարյանը եկավ իշխանության ու իր հետ նաեւ իշխանության բերեց Տիգրան Սարգսյանին` նշանակելով նրան ԿԲ նախագահ, էլէներգիայի սակագինը 15 դրամից բարձրացվեց 25 դրամի` մոտ 70 տոկոսով: Բա էդ ժամանակ չէին մտածո՞ւմ «փուլ առ փուլ»-ի մասին: Մեր այս հարցը լսելով՝ պրն Սարգսյանը դիմեց լրագրողներին` «Այլ հարցեր կա՞ն»: Իհարկե, կան: Բա հացի գնե՞րը: Երբ 2004-ին ցորենի միջազգային գների կտրուկ աճի պատճառով Հայաստանում արձանագրվեց հացի գնի 30 տոկոս աճ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընդհանուր 8 տոկոս գնաճի, կառավարությունը ինչո՞ւ չսուբսիդավորեց հացի գինը, որ մարդիկ էլ կարողանային «փուլ առ փուլ» սովորել հացի նոր գներին: «Որովհետեւ մենք խորհուրդ տվեցինք այդպիսի միջոցառումներ չիրականացնել»,- տեղեկացրեց ԿԲ նախագահը:

Բա այդ դեպքում ինչո՞ւ Կենտրոնական բանկը խորհուրդ չտվեց, որ այս անգամ էլ կառավարությունը այդպիսի միջոցառումներ չիրականացնի եւ չսուբսիդավորի գազի գինը: Ախր, չի հասկացվում, թե ինչո՞ւ գազի գինը կարելի է սուբսիդավորել, իսկ հացինը՝ ոչ` այն դեպքում, երբ գազի ծախսը մարդ կարող է սահմանափակել, ասենք, ձմռանը տանը ավելի հաստ հագուստ հագնելով, բայց հացի օգտագործումը հնարավոր չէ սահմանափակել` սոված կմնա: Չի հասկացվում: «Իմ կարծիքով, դուք ամեն ինչ շատ լավ հասկանում եք»,- մեր չհասկացող լինելու մասին իր համոզմունքը կտրուկ փոխեց պրն Սարգսյանը: Գուցեեւ ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, բայց առնվազն մի բան չենք հասկանում: Ինչո՞ւ ԿԲ նախագահը չի անկեղծանում ու չի ասում, թե ինչու կառավարությունը պետք է սուբսիդավորի բնակչության գազի գինը, այն դեպքում, երբ բնակչության մի մասն է միայն օգտվում գազից, իսկ հացի գինը սուբսիդավորելը համարում է սխալ այն դեպքում, երբ հաց ուտում են բոլորը` բացարձակապես բոլորը:

Ինչո՞ւ ԿԲ նախագահը չի ասում, որ 1998-ը, 2004-ը նախընտրական տարիներ չէին եւ պոպուլիզմով զբաղվելու հիմք չկար: Իսկ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են, խառը վիճակ է, եւ երկրի գործադիր իշխանությունը իր ղեկավարի` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մինչեւ կոկորդը խրվել է պոպուլիզմի մեջ, բացի այդ էլ՝ իշխանական օլիգարխները «բարեգործական» ծախսեր ունեն անելու: Եթե այդ ամենը չասի իրեն գործադիրից անկախ համարող, ինչպես երեկ հայտարարեց պրն Սարգսյանը՝ «կառավարության գործունեությանը միշտ քննադատաբար վերաբերվող» ԿԲ-ի նախագահը, բա էլ ո՞վ է ասելու դրա մասին: Չէ՞ որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է:

«Աշխատավարձերը ՀՀ-ում պետք է բարձրանան եւ համահունչ մոտենան Եվրամիության աշխատավարձերին, եթե մենք մեզ տեսնում ենք Եվրամիության անդամ»,- երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Եթե մենք արդեն դարձել ենք Եվրամիության անդամ, ապա դա հաստատ տեղի է ունեցել նախորդ գիշեր: Բայց եթե տեղի չի ունեցել, ապա դժվար էլ տեղի ունենա, քանի դեռ մեզանում կառավարությունը համատարած գազի գներ է սուբսիդավորում, ԿԲ նախագահն էլ ձեռքը սեղանին չի խփում ու չի հայտարարում, որ կառավարությունը պոպուլիզմով է զբաղվում: Չէ մի չէ, Եվրամիության անդամ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1429 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց