Ամեն ինչ արվել է Մարտի 1-ի բոլոր փաստերը կոծկելու համար, բայց այդ պայմաններում սպանության կասկածանքով ձերբակալված կա

Մարտի մեկի ժամանակ սպանված Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար 11 տարի անց ձերբակալվել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի տեղակալի՝ նույն ինքը շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետեւողական աշխատանքը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում․

«Բոլորս ենք հասկանում, որ վերջին տասը տարիներին ոչ թե քննություն է տեղի ուենցել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Եւ այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը, եւ այս պայմաններում ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի։ Ես այս լուրն իմանալուց հետո բնականաբար շատ էմոցիոնալ պահեր եմ ապրել, բայց քանի որ խոսքը ձերբակալության մասին է, չգիտենք՝ մեղադրանք կառաջադրվի, թե՝ ոչ, բայց որ Մարտի մեկի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, դա ակնհայտ է»,-ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց Մարտի մեկի փաստահավաք խմբի հրապարակումները, որտեղ, ըստ վարչապետի, ակնհայտ էր, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները փորձում են կոծկել ճշմարտությունը․ «Այնտեղ տեսարան կա, որտեղ փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ հարցաքննության ժամանակ պաշտոնյաներից մեկն ասում է՝ ավտոմատները լցրել է բեռնախցիկը, բերել բաժանել»։

Ինչ վերաբերում է Մարտի մեկի բուն գործին եւ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին՝ վարչապետն ասաց, որ իրավական գնահատական չի կարող տալ, բայց կարող է արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով․

«Բոլորի իրավունքները պաշտպանված են, մնացած բոլոր իրավական հարցերի պատասխանը պետք է տրվի համապատասխան ընթացկաարգերով, եւ վարչապետն իր լիազորություններով, բարեբախտաբար կամ դժբախատար, չի կարող լուծել այդ հարցերը»։

Տպել
9647 դիտում

Վրաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել