Օրբելյանն անգամ ինձ չէր ճանաչում, այնտեղ որոշումներ կայացնողը միշտ էլ Կիրակոսյանն է եղել. Քրիստինե Նաղդալյան

Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանը վստահեցնում է, որ իրեն ժամանակին ապօրինի կերպով են աշխատանքից ազատել, իսկ հիմա մշակույթի նախարարության միջոցով վերականգնվելուց հետո, թատրոնի անձնակազմից որոշ մարդիկ իր անվան շուրջ կեղծ լուրեր են տարածում:

Մշակույթի նախարարությունում մայիսի 31-ին հապշտապ քննարկում էր կազմակերպվել եւ Օպերային թատրոնի երկու նախկին աշխատակցի աշխատանքի վերականգնելու մասին որոշումն ուղարկվել թատրոն: Այդ անձնացից մեկը ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Գեւորգյանի կինն է՝ Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանը:

Մշակույթի նախարարությունը Օպերային թատրոնի կողմից Նաղդալյանին տրված հրամանն ուժը կորցրած է ճանաչել եւ պահանջել 5-օրյա ժամկետում վերականգնել:

«Կոնստանտին Օրբելյանն անգամ ինձ չէր ճանաչում, որովհետեւ այնտեղ փաստացի որոշումներ կայացնողը միշտ էլ եղել է Կարինե Կիրակոսյանը: Ինձ կրճատեցին՝ ասելով, որ ՊՈԱԿ-ն իրավական դաշտում ծառայություն մատուցելու կարիք չունի, բայց ազատվելուս օրն արդեն Կարինե Կիրակոսյանն իրավաբանի պատրաստի հրավեր ուներ, եւ մի քանի ամիս անց նա աշխատանքի հրավիրեց իր վաղեմի ծանոթ, իրավաբան Գեւորգ Մալխասյանին»,-ասաց Քրիստինե Նաղդալյանը:

Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը հայտնում է, որ մշակույթի նախարարությունը, խախտելով օրենքի պահանջները, մշտապես, առանց իրավական հիմքի ու առանց որեւէ վարչական կամ իրավական ակտ ընդունելու՝ պահանջել է աշխատանքում վերականգնել Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանին:

«Համամիտ չեն, թող վիճարկեն իրավական դաշտում, այլ ոչ թե այլ մեթոդների դիմեն եւ սուտ տեղեկատվություն տարածեն: Քաղաքակիրթ երկրում ենք ապրում, եւ պետք չէ հարցերը կարգավորել՝ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելով»,-ասաց Նաղդալյանը: Քրիստինե Նաղդալյանի խոսքով՝ մշակույթի նախարարությունը ոչ թե շտապել, այլ մի բան էլ ուշացրել է իրեն աշխատանքի վերականգման հարցում:

ՀՀ մշակույթի նախարարությունը բազմիցս նամակներ է ուղարկել Օպերային թատրոն՝ հայտնելով Նաղդալյանին աշխատանքի վերականգելու պահանջը, որը, սակայն, չի իրականացվել: «Մշակույթի նախարարության մեղավորությունն էլ կա,  որ ես մինչեւ օրս չեմ վերականգնվել. ինչու՞ կարգապահական տույժ չի կիրառել, որ իր հանձնարարականը Օպերային թատրոնը չի կատարել»,-ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ բացի մշակույթի նախարարությունից նամակով դիմել է նաեւ ՀՀ վարչապետին ու մարդու իրավունքների պաշտպանին:

«Կարինե Կիրակոսյանը հրաժարվել էր մայիսի 31-ի քննարկմանը ներկայանալ՝ ասելով, որ իրենց լիազոր մարմնի ներկայացուցիչը կգա՝ հանձինս Գեւորգ Մալխասյանի: Պարոն Մալխասյանն էլ ուղղակի ոչինչ չուզեց խոսել՝ ասելով, որ ինքը չգիտի, չի հիշում եւ այլն: Ամեն դեպքում նիստը կայացել է: Ինչումն է կայանում իրենց խուսափումը, ինչ է՝ դա իրենց տերիտորիան է, իրե՞նք են որոշում՝ ով գնա, ով մնա»,-ասաց Նաղդալյանը:

Քրիստինե Նաղդալյանն անդրադարձավ նաեւ աղմուկ հանած՝ 2017 թվականին իրավաբանական բաժնի պետի պաշտոնում իր ստացած աշխատավարձին: Իր նախկին կոլեգաների պնդմումը, թե ինքը ստացել է կես միլիոն դրամ աշխատավարձ, Նաղդալյանը ապատեղեկատվություն որակեց՝ ասելով, որ ստացել է ընդամենը 166 հազար ՀՀ դրամ:

«Աշխատածս տարիների ընթացքում մեկ ամիս փոխարինել եմ կադրերի բաժնի պետին, որի համար հավելյալ ստացել եմ 130 հազար դրամ: Եվ քանի որ աշխատանքիս ծավալն ավելացրել էին, ֆինանսական մասով փոխտնօրենի միջնորդությամբ սահմանվել էր հավելավճար՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով: Այդ ժամանակ էլ ես մաքուր ստացել եմ մոտ 250 հազար դրամ աշխատավարձ»,-ասաց նա:

Վերջինս շեշտեց, որ այդ ժամանակ Օպերային թատրոնում բոլորի աշխատավարձերն է բարձրացվել, սակայն չգիտես ինչու մատնանշվում է միայն իրենը: Նաղդալյանը 2017 թվականից տարբեր դիմում բողոքներով իր ձայնն է բարձրացրել, որ իրեն ապօրինի են ազատել, բազմիցս նշել է, որ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն անօրեն է նշանակվել տնօրենի պաշտոնում:

Օպերային թատրոնի նախկին աշխատակիցն ամիսներ առաջ հրապարակել էր Օրբելյանին տնօրենի պաշտոնում անօրեն նշանակելու մի քանի կետից բաղկացած հիմնավորումներ, որոնք նույնությամբ վերցվել եւ մշակույթի նախարարության կողմից ներկայացվել են Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատման հիմք:

Քրիստինե Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են այդ հիմնավորումները նույնությամբ հայտնվել մշակույթի նախարարության ձեռքի տակ, գուցե ինքն է ամուսնու՝ Արտակ Գեւորգյանի միջոցով փոխանցել, քանի որ վերջինս ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում: Նաղդալյանը ժխտեց՝ ասելով, որ ինքը տեղյակ էլ չի եղել, որ այդ հիմնավորումներն են օգտագործվելու, չնայած որ վստահ է՝ եղել ներկայացվածն իրավաբանական ուժ ունի եւ անհիմն չէ:

«Ամուսինս որեւիցե կապ չունի այդ բարձրացված հարցերի հետ: Եթե այդքան հեշտ լիներ այդ հարցերը կարգավորելը եւ ամուսինս էլ որոշողը լիներ, ինչպես այսօր շատերն են անհիմն հայտարարում, ապա ես ստիպված չէի լինի մեկ տարի սպասել: Օպերային թատրոնում փրփուրներից են կառչում, ի՞նչ կապ ունի Արտակ Գեւորգյանը, որ այդքան արծարծվում է այդ մարդու անունը իմ բողոքների եւ պահանջների դիմաց: Հա, հասկացանք, ամուսինս է, ինչ անի այդ մարդը, չաշխատի՞»,-ասաց Նաղդալյանը:

Տպել
770 դիտում

22 զինծառայող Գորիսում ստացել է սեփական բնակարանը. բնակարանամուտին մասնակցել է նախարարը (լուսանկարներ)

Նախատոնական Երևան. ինչպե՞ս է քաղաքը պատրաստվում իր տոնին

#UNsmoke՝ դիմելով բոլոր նրանց, ովքեր կարող են նպաստել ծխից զերծ ապագա կերտելուն

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը

Յունիբանկը ընդլայնել է մոբայլ հավելվածի հնարավորությունները

«Ավրորա»-ի միջոցառումները մեկնարկեցին Շուշիում 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերաբացմամբ

Թուրքական բանակն այսօր հարվածներ է հասցնում Ադ-Դարբասիա եւ Ալ-Քարմանիա գյուղերի ուղղությամբ

Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում

ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել է անգլերենի ուսուցիչների համաժողով` «Դասավանդում հանուն հաջողության»

Լավ վերաբերմունք ցուցաբերեք զբոսաշրջիկներին. Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին

Երևանում հայտնաբերվել է մեկ սահնօձ տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք

Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ՀՀ-ում Մաթեմատիկական տրամաբանության դպրոցի հիմնադիր Իգոր Զասլավսկին

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները. Ելիսեյան պալատը վճռականորեն դատապարտում է

Երեւան-Գյումրի-Երեւան գնացքներով նախատեսվածից ավելի շատ տո՞մս է վաճառվում (լուսանկար)

Նշանակումները լինելու են անակնկալ. աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում (տեսանյութ)

7 որդի ունեցող եւ դրա համար Ծնողական փառքի մեդալով պարգեւատրված ընտանիքը զրկվել է նպաստից

Պատրաստ եմ աշխատանք եւ ապաստան տրամադրել սիրիահայ՝ մինչեւ 10 հոգանոց ընտանիքի. Ռ. Երանոսյան

Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին