Իլ-դը-Ֆրանս շրջանը 500 000 եվրո է տրամադրում Ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի համար

04/06/2019 schedule15:13

Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհուրդը մայիսի 23-ին քվեարկությամբ ամրագրեց 500 000 եվրոյի դրամաշնորհի տրամադրումը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր ՝ ՈՒՖԱՌ20+ կամպուսի կառուցման համար:

Փետրվար ամսին՝ Փարիզում կայացած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (ՖՀՀԽ) ընթրիքին Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը հայտնել էր ՀՖՀՀ-ի նոր կամպուսի նախագծին 500 000 եվրոյով աջակցելու իր մտադրության մասին: Վալերի Պեկրեսի համար համալսարանի « ֆրանկոֆոնիայի մեր սպասումներին համապատասխան շենք տեղափոխվելու » նախագիծը համոզիչ էր թվացել:

Իլ-դը-Ֆրանս շրջանի և Երևան քաղաքի միջև համագործակցության վերականգնման համատեքստում իր 2018թ.-ի նոյեմբերի այցի ժամանակ շրջանի նախագահն արդեն իսկ բարձր էր գնահատել ՀՖՀՀ-ի դերը ֆրանսիական մշակույթը Հայաստանում տարածելու գործում և պատրաստակամություն էր հայտնել համալսարանին աջակցելու հարցում (համալսարանի Ոսկե գիրք, 2018թ.-ի նոյմեբերի 19-ի այց):

Մայիսի 23-ին Խորհրդի կողմից քվերակությամբ հաստատված այս աջակցությունը ներկայացնում է դրամահավաքի ընդհանուր գումարի 15%-ը և ցույց է տալիս շրջանի ներգրավվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և ֆրանսիական կրթական համակարգի տարածման գործում: Բացի այդ, Իլ-դը-Ֆրանս շրջանը ֆրանկոֆոն բարձրագույն կրթության համար բազմաթիվ գործողություններ է սկսել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Աշխատանքներ են տարվում ՀՖՀՀ-ի և փարիզյան շրջանի մի հաստատության միջև համատեղ դիպլոմավորմամբ դասընթացի մշակման ուղղությամբ՝ տվյալների գիտության ոլորտում:

ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը շնորհակալական նամակ է հղել շրջանի նախագահ տիկին Պեկրեսին հայ ուսանողների և բոլոր նրանց անունից, ովքեր ամեն օր մեծ էներգիա են ներդնում այս նախագծի իրականացման համար. « Այս երկրի զարգացման և նրա երիտասարդությանն աջակցելու Ձեր պատրաստակամությունն ու տեսլականը պատիվ ու պարծանք են մեզ համար », գրել է ռեկտորը:

2019թ. հունիսի 12-ին Իլ-դը-Ֆրանս շրջանը և ՀՖՀՀ-ն Փարիզում կազմակերպում են գալա ընթրիք՝ շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ աջակցելու համար նախագծի իրականացմանը: Նախագծի մասին հավելյալ տեղեկություններ՝ https://don-ufar.com

ՀՖՀՀ-ի մասին

Հայաստանում ֆրանսիական համալսարանը միջպետական համալսարան է, որը տրամադրում է հայկական և ֆրանսիական բակալավրի և մագիստրատուրայի պետական դիպլոմներ: Առաջարկվում է կրթություն 5 ֆակուլտետներում՝ Իրավունք, Մարքեթինգ, Կառավարում և Ֆինանսեր Լիոն 3 Ժան Մուլեն համալսարանի հետ համագործակցութամբ՝ արդեն 15 տարի, և Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա՝ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցությամբ՝ 2018թ.-ից: ՀՖՀՀ-ն այժմ ունի ավելի քան 1100 ուսանող նախապատրաստական դասընթացներում, բակալավրում և մագիստրատուրայում և 13 ասպիրանտ: ՀՖՀՀ-ի 2200 ֆրանսախոս շրջանավարտների 90%-ն աշխատում են Հայաստանում և զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ: ՀՖՀՀ-ի շրջանավարտների 78%-ը աղջիկներ են:

Տպել
190 դիտում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

Ով կզբաղեցնի Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնը. հարցը հասել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում. Բուլղարիայի ՊՆ-ն պատրաստ է փոխանցել իր փորձը

Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով

Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հանկարծամահ լինելու մասին տարածված լուրերը

Հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու. Ձախ Հարութ

Համատեղ կարևոր նախագծի մասին՝ շուտով. Տիգրան Վիրաբյանը հանդիպել է սպորտսմենների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը