Կենտրոնական բանկը պետք է մնա անկախ ու ապաքաղաքական կառույց, միաժամանակ՝ իր իրավասությունների տիրույթում․ Բաբկեն Թունյան

«Պարոն Բաբաջանյան, շնորհակալ եմ, որ ընթերցել եք հոդվածներս, բայց այսօր եւ նախկինում ընդհանրապես կաշկանդված չեմ»,- ԱԺ ամբիոնից այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն ելույթին, որտեղ վերջինս ասաց, թե Թունյանը, որը որպես լրագրող նախկինում քննադատում էր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հիմա արդեն կաշկանդված է։

«Այսօր էլ լավ բանին ասում ենք՝ «լավ է», վատ բանին ասում ենք՝ «վատ է»: Այսօր էլ կհամոզվեք դրանում»,-շարունակեց Բաբկեն Թունյանը՝ ընդգծելով, որ Արթուր Ջավադյանի փաստաբանի դերը չի ուզում ստանձնել, բայց միայն այն փաստը, որ մարդը նախկին իշխանության օրոք է պաշտոնը ստանձնել եւ զբաղեցրել, ուրեմն, դա բավարար է, որպեսզի նրա ծառայությունից հրաժարվե՞ն․

«Այդ դեպքում նայենք ձեր խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, որը եղել է նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա, ԿԲ խորհրդի անդամ, ԿԲ նախագահի խորհրդական: Նույն տրամաբանությամբ՝ նա ձեր շարքերում չպետք է լիներ, բայց շատ լավ է, որ ձեր շարքերում է, անկեղծ՝ ուրախ եմ»:

Բաբկեն Թունյանը կարեւորեց, որ թավշյա հեղափոխության օրերին եւ հաջորդած ժամանակաշրջանում մենք չենք ունեցել ֆինանսական ցնցումներ, մեր ֆինանսական շուկան չի փլուզվել, մենք չենք ունեցել փոխարժեքի տատանումներ եւ այդ գործում, ըստ Թունյանի, մեծ դեր է ունեցել Կենտրոնական բանկը․

«Դա գործոններից մեկն է եղել, բայց նաեւ հասարակության սպասումները։ Այսինքն հասարակությունն ակնկալում էր իրավիճակի բարելավում։ Եղան մանր-մունր ցնցումներ, բայց հետ եկան նախկին հունին»,-ասաց Թունյանը՝ շարունակելով․

«Կենտրոնական բանկի ֆունկցիան տնտեսական աճ ապահովելը չի, տնտեսական աճ ապահովելը Կառավարության ֆունկցիան է, այլ հարց է, որ Կենտրոնական բանկն ու կառավարությունը պետք է կոորդինացված գործեն, որպեսզի եւ՛ գները կայուն լինեն, եւ՛ տնտեսական աճ ապահովվի: Կենտրոնական բանկը պատասխանատու է գնաճի համար, այսինքն՝ գների ընդհանուր մակարդակի համար, առանձին ապրանքների գների համար՝ երշիկ, կարագ, բենզին, դրանց համար պատասխանատու է ՏՄՊՊՀ, այսինքն՝ հարցի հասցեատերերին չպետք է խառնել: Շատ կարեւոր է, որ Կենտրոնական բանկը մնա անկախ ու ապաքաղաքական կառույց, բայց միաժամանակ Կենտրոնական բանկն էլ պետք է մնա իր իրավասությունների տիրույթում, որովհետեւ մեկ-մեկ մենք ինքներս Կենտրոնական բանկին չափից ավելի իրավասություններ ենք վերագրում»,-ասաց Թունյանը:

Տպել
11696 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին