Տաք եղանակին ակտիվանում են աղիքային վարակիչ հիվանդությունները. ծորակի ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: 

Սննդամթերքը բարենպաստ պայմաններում դառնում է սննդային միջավայր մանրէների աճման և բազմացման համար: Ամռանը լավ չլվացած մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը և ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:

Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում աղիքային վարակիչ հիվանդություններով (70%-ն արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում), ծերերը, քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

  • մրգերն և բանջարեղենը նախքան օգտագործելը լավ լվանալ հոսող ջրով,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու նպատակով,
  • շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,
  • խուսափել գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
  • չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ: Այն օգտագործել միայն եռացնելուց հետո կամ խմել շշալցված ջուր,
  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի,
  • ծորակի ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
  • ձեռքերը լվանալ ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,
  • չլողալ լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ վերջիններս կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ: 
Տպել
1099 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Չեմ հավատում այն մարդկանց, որոնք գիրք են գրում, բայց որեւէ մրցանակ չեն ակնկալում. մրցանակբաշխություն ՀԳՄ-ում

4 մարդ է զոհվել Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Թուրքիայում ժամը 20:55-ին 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

2019 թվականին Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 577,1 մլն դրամով

Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դուրս մնաց եվրոպայի առաջնությունից

Ժամը 22:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Վանաձորում լուսացույցներից շատերը խափանվել են. քաղաքապետը միտում է տեսնում. կան նաեւ քանդված փողոցներ (լուսանկարներ)

Աշտարակի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. բերման է ենթարկվել Աղձքի 55-ամյա մի բնակիչ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Երեւանում մայթով երթեւեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (տեսանյութ)

Եվրամիության ղեկավարությունը ստորագրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը

Օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ. ինչպես խուսափել չինաստանյան վիրուսից

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող Էլենի Թեոխարուսին

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019-ին կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 փորձ