Կամ տվյալ հանգամանքը պետք է հաստատվի կամ պետք է հերքվի. Վազգեն Ռշտունին մանրամասնեց, թե ինչու է ինքնաբացարկ հայտնել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, որը քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքի գործով ինքնաբացարկ հայտնեց, հակիրճ ներկայացրեց այն հանգամանքները, որոնց համակցությամբ նման որոշում է կայացրել:

Նա մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, նիստի ընթացքում կարծիք հայտնեց, որ չի կիսում դատավարության մասնակիցների մտահոգությունը եւ քանի որ այն ընդունել էր վարույթ, գտնում էր, որ կարող էր կայացնել օբյեկտիվ դատական ակտ. «Սակայն հաշվի առնելով, որ դատավարության մի կողմը չունի վստահություն իմ նկտամամբ, որ կայացվելիք դատական ակտը կարող է լինել օբյեկտիվ եւ եթե պրոֆեսիոնալ իրավաբանները չունեն այդ վստահությունը, ենթադրում է, որ հասարակության անդամները նույնպես կարող են այդ վստահությունը չունենալ: Հաշվի է առնվել նաեւ հանգամանքը, որ տվյալ գործով Ալեքսանդր Ազարյանը հայտնել է ինքնաբացարկ եւ իմ կողմից շարունակել քննել տվյալ բողոքը, կստացվեր, որ ինչ-որ մեծ ցանկություն ունեմ այս բողոքը այնումենայնիվ քննելու: Իհարկե, մոտեցումը այլ կլիներ, եթե դատավարության մասնակիցները վստահեին եւ իրենք նույնպես համարեին, որ դատարանը կարող է տվյալ գործով անկողմնակալ որոշում կայացնել»,- ասաց Ռշտունին:

Շաբաթներ առաջ նրա անունը շրջանառվեց Ռոբերտ Քոչարյանի գործի ելքը կանխորոշելու հետ: Մասնավորապես, հրապարակումներ եղան այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը: «Հաշվի առնելով, որ մեր հետ կապված հագամանքր պետք է պարզեն համապատասխան իրավասու մարմիններում, թե արդյոք մենք մասնակցություն ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացված դատական ակտի գրելու գործընթացին...կամ տվյալ հանգամանքը պետք է հաստատվի, կամ պետք է հերքվի»,- եզրափակեց դատավոր Վազգեն Ռշտունին:

Հիշեցնենք, որ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վազգեն Ռշտունու՝ նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, ներառյալ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ: Այսօր նրա ներկայացրած միջնորդությանը միացան նաեւ մեղադրող դատախազներ Կարեն Բիշարյանը եւ Վահե Դոլմազյանը:

Տպել
6314 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց