Ոռոգման ջուրը չի թանկացել. ջրային կոմիտեի պարզաբանումը

30/05/2019 schedule19:26

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն պարզաբանում է տարածել Արագածոտնի մարզի Արագածավան  համայնքի ջրօգտագործողների բողոքի ցույցի պահանջների հետ կապված: Այս մասին տեղեկացրին Ջրային կոմիտեի լրատվական  ծառայությունից:

«Ոռոգման ջրի սակագինն ավելի քան  տասը տարի անփոփոխ է,  ամբողջ հանրապետությունում 11դրամ՝ 1 խորանարդ մետրի համար, և օրակարգում` միջինացված այս սակագինը փոփոխելու հարց չկա: Չկա նաև լիտրով կամ այլ  տարբերակով գործող սակագին։ Գործող սակագինը ինքնարժեքից գրեթե կրկնակի ցածր է և տարբերությունը սուբսիդավորում է կառավարությունը: Ոռոգման ստուգիչ  ջրաչափություն կարող է պահանջել յուրաքանչյուր ջրօգտագործող և ՋՕԸ պատասխանատուներն այն  պարտավոր են ապահովել:

Գործնականում կիրառվող՝ հեկտարի դիմաց ջրի վճարի հաշվարկը կատարվում է ըստ տվյալ տարածքի մշակաբույսերի նորմատիվային պահանջների, քանի որ, ելնելով մասնագիտական չափորոշիչներից, օրինակ, պտղատու ծառերը, պտուղ-բանջարեղենը կամ առվույտը ջրի տարբեր պահանջ ունեն: Այնպես որ, Արագածավանում կամ որևէ այլ համայնքում ոռոգման ջրի թանկացման հարց չկա և  չի կարող լինել, իսկ հեկտարի դիմաց ֆիքսված գումար վճարելու պարտադիր պայմանը նորմատիվն է ըստ մշակաբույսի՝ իր ջրապահանջով։

Արագածավան համայնքի հողերի մի մասը գերնորմատիվային է,  ինչը նշանակում է, որ այդ տարածքների ոռոգման ջրի պահանջարկը սովորականից ավելին է, հատկապես, եթե խոնավասեր կուլտուրաներ են մշակվում: Գերնորմատիվային հողերի՝ ջրի լրացուցիչ պահանջարկը այս և այլ համայնքներում բերում է լրացուցիչ ծախսերի, ինչն էլ արդարացիորեն հարուցում է ջրօգտագործողների դժգոհությունը: Սակայն, մեծ ծախսերից խուսափելու համար Ջրային կոմիտեն ժամանակ առ ժամանակ հորդորում է ջրօգտագործողներին՝  գյուղատնտեսի  խորհրդատվությունից օգտվել և նման  հողատարածքներում մշակաբույսերի ճիշտ ընտրություն կատարել: Սա լուրջ խնդիր է և համակողմանի լուծումների կարիք ունի:

Սակայն, տարիներ շարունակ այս խնդիրը մնում է և ի դեպ, ոռոգման  համակարգում կուտակված պարտքի մի զգալի մասն էլ ձևավորվում է գերնորմատիվային հողերի լրացուցիչ ոռոգման արդյունքում:

Գերնորմատիվային հողերի ոռոգման հարցը հիմնովին կարգավորելու նպատակով Ջրային կոմիտեն առաջարկությունների փաթեթ է կազմել ու ներկայացրել վերադաս նախարարություն, ինչից հետո կառավարության  համապատասխան որոշման  նախագիծ կմշակվի։

Այս մասին Ջրային կոմիտեի պատասխանատուները խոսել են նաև Արագածավանի և թիրախային այլ տարածքների ջրօգտագործողների հետ: Մեկ այլ առաջարկ էլ է ներկայացվել՝ ջրաչափության նկատմամբ անվստահությունը փարատելու համար. ջրօգտագործողների կողմից ընտրել վստահելի մարդկանց և հենց նրանց վերապահել ջրաչափությունը կամ այն  իրականացնել իրենց ներկայությամբ:

Եվս մեկ  նկատառում. ՋՕԸ-ները շահույթ չհետապնդող ընկերություններ են և ջրօգտագործողների վճարումները միմիայն  ծառայում են  համակարգի սպասարկմանն ու պահպանությանը, հետևաբար թերվճարումներն ուղիղ ազդում են ջրամատակարարման ապահովությանը:

Ջրային կոմիտեի նախագահը, տեղակալը բազմիցս հանդիպել, խոսել են ցուցարարների հետ, պարզաբանումներ տվել, քննարկել բարձրացված հարցերը, մանրամասն իրազեկել իրականացվող քայլերի մասին։

Ջրային կոմիտեն հորդորում է ջրօգտագործողներին՝ խնդիրների լուծման  համար ընտրել քննարկման, երկխոսությամբ լուծումներ գտնելու, ինչպես նաև ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալու ճանապարհը և վստահեցնում, որ միշտ ջրօգտագործողի կողքին են և բարեփոխումներ են իրականացվում` համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար», նշված է պարզաբանման մեջ նշված է:

Տպել
2233 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին