«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին շնորհավորել է «Չելսիին» Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին նա նշել է երեկ՝ մայիսի 29-ին, վճռորոշ հանդիպումից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցներում: Խաղի առաջին կեսում «զինագործները» բավական լավ տեսք ունեին, սակայն 2-րդ կեսի սկզբում լուրջ առավելություն տվեցին մրցակցին, եւ հետագայում չկարողացան շտկել իրավիճակը: Պարտվեցին 4:1:

«Նախ շնորհավորում եմ «Չելսիին»: Առաջին կեսում մենք աշխատեցինք եւ հնարավորություններ ունեինք լավ արդյունքի հասնելու: Պահեր ունեիքն տուգանային հրապարակում, կարող էինք գոլ խփել: 2-րդ կեսում առաջին գնդակն ամեն ինչ փոխեց: Փորձում էինք 1 գոլ խփելով փոխել հանդիպման ընթացը, բայց 2-րդ գոլն ավելի բարդացրեց մեր գործը: 2-րդ կեսում ամեն ինչ ավելի լավ դասավորվեց նրանց համար: Մենք փորձում էինք, սակայն մեր ջանքերն արդյունավետ չէին: Կարծում եմ՝ այս հաշիվը դրա հետեւանքն է: Նրանք արժանի էին հաղթանակի: Գուցե այս խաղում մենք էլ ավելիին էինք արժանի, բայց չարեցինք»,- ասել է նա:

Եզրափակչում «Չելսիից» կրած պարտությունով «Արսենալը» ոչ միայն տիտղոսից զրկվեց, այլեւ Չեմպիոնների լիգայի հաջորդ՝ 2019-20, մրցաշրջանում հանդես գալու իր վերջին հնարավորությունից: Սա, սակայն, Էմերիին չի ստիպել կորցնել լավատեսությունը: Նա վստահ է, որ սա չի ազդի տրանսֆերների վրա ու պատճառ չի դառնա, որ ֆուտբոլիստները հրաժարվեն հանդես գալ իր թիմում:

«Մենք հանգիստ ենք, եւ ես դրական եմ դրամադրված ապագայի հարցում: Մենք մեծ թիմ ենք, եւ «Արսենալը» մեծ անուն է: Շատ խաղացողներ են ցանկանում խաղալ այստեղ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ակումբն ամեն ինչ անում է թիմն ուժեղացնելու ուղղությամբ:

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերում սա 7-րդ դեպքն էր, որ «Արսենալը» հանդիպում էր անգլիական մրցակցի: Այդ 7 խաղերում թիմը ոչ մի հաղթանակ չի տարել: 2-ն ավարտվել են ոչ-ոքի, մյուսներում՝ պարտվել է: Ինչ վերաբերում է «Չելսիին», սա «ազնվականների» 2-րդ հաղթանակն էր այս մրցաշարում: Առաջին անգամ Եվրոպա լիգայի չեմպիոն են դարձել 2012-13 մրցաշրջանում: Թիմի մարզիչ 60-ամյա Մաուրիսիո Սարիի համար էլ սա կարիերայի առաջին տիտղոսն էր:

Եզրափակչին, ինչպես հայտնի է, չէր մասնակցում ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ ՄԽիթարյանը: «Արսենալի» կիսապաշտպանը մրցավայր՝ Բաքու, չէր մեկնել անվտանգության նկատառումներով:

Տպել
1701 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին