Բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի միջև. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին:  

Նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարությամբ.
«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի Տիգրան Սուրենի,

Մենք ավարտեցինք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի աշխատանքները: Այսօր մենք քննարկեցինք հարցերի շատ լայն շրջանակ, գործնականում ընդունեցինք որոշումներ և համաձայնության եկանք օրակարգի բոլոր հարցերի շուրջ:

Սա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական գագաթնաժողով է: 25 տարի է անցել եվրասիական ինտեգրացիայի գաղափարի առաջարկից հետո և 5 տարի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

Սա խորհրդանշական թիվ է, և հենց դրանով պայմանավորված է Նուր-Սուլթանում այս գագաթնաժողովի անցկացումը: Եվ, իհարկե, կան օրակարգային մի շարք հարցեր, որոնց շուրջ դեռ պետք է համաձայնության գալ, հստակեցնել: Բայց մենք համաձայնության եկանք, որ այդ հարցերի շուրջ կշարունակենք կառավարությունների միջև համատեղ աշխատանքը: Ինչպես ես նշեցի իմ ելույթում, շատ կարևոր է և նաև Հայաստանի համար շատ կարևոր է ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Ներկայում բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի միջև։

Կարծում եմ՝ դա շատ կարևոր ուղղություն է, որովհետև իրապես կընդլայնի հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շրջանակների համար: Կարևորն այն է, որ մենք ունենք քաղաքական կամք՝ այս բոլոր ուղղություններով աշխատելու համար։ Այսօր մենք հանձնարարեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ակտիվացնել աշխատանքներն այս բոլոր ուղղություններով։ Հուսով ենք՝ այս տարի արդեն կհաջողվի ստորագրել առնվազն երկու համաձայնագիր ԵԱՏՄ-ի և գործընկեր երկրների միջև։ Առաջիկայում ևս աշխատանքն այս ուղղությամբ կշարունակվի։ Կարծում եմ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստը կարելի է համարել հաջողված, և մենք կշարունակենք աշխատանքներն այս ոգով»:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Տպել
756 դիտում

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան

Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Էմանուել Մակրոնի վարչակազմում

Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ․ վարչապետ