Անհամարժեքության մոլախոտը. խմբագրական

Ընդդիմադիր քարոզչամիջոցները շարունակում են թեժ պահել «հայաստանցի-ղարաբաղցի» թեման՝ հընթացս այդ անհեթեթ դիսկուրսի համար մեղադրելով իշխանություններին։ Իսկ շարքային քաղաքացիները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, այս ինֆորմացիոն թոհուբոհում չեն կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։

Հասկանալի է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանն էր ձգտում ցանկացած գնով հակասություններ սերմանել Հայաստանի եւ Արցախի միջեւ, ու հիմա, երբ Հայաստանում կամ Արցախում որեւէ անուղեղ որեւէ հարթակից կամ սոցկայքերում այս թեմայով հիմարություններ է դուրս տալիս, նրան պետք է պարզապես մի կողմ քաշել եւ բացատրել (ցանկալի է՝ առանց առողջության կարճատեւ քայքայման հանգեցնող մեթոդների), որ դա անթույլատրելի է։ Ընդ որում՝ դա պետք է անել հնարավորինս անաղմուկ։ Այս դեպքում աղմուկն առաջին հերթին ադրբեջանցիներին է ձեռնտու, եւ հենց նրանք են խոշորացույցով հետեւում հայկական մամուլին ու սոցկայքերին՝ այդ թեմայով «բլթոցներ» հայտնաբերելու եւ քարոզչական նպատակներով օգտագործելու համար։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեզ մոտ։ Թեման սրվեց հատկապես Քոչարյանի դատավարության համատեքստում, ընդ որում՝ նրանց համար, ովքեր ծանոթ էին Քոչարյանի անցած ուղուն, միանգամայն սպասելի էր, որ նա անպայման շահարկելու է «հայաստանցի-ղարաբաղցի» թեման։ Վերջին հաշվով, Քոչարյանը կյանքում ինչի հասել է՝ հասել է ղարաբաղյան խնդիրը շահարկելով, դա նրա մշտական «կախարդական փայտիկն» է եղել։ 1998-ին նա Հայաստանում պալատական հեղաշրջմամբ նախագահ է դարձել՝ այն ենթատեքստով, թե «սրանք ուզում են ծախել Ղարաբաղը», 2008-ին արյան գնով ապահովել է իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին (եւ դրանով իսկ իր հետագա ապահով կյանքը)՝ այն ենթատեքստով, թե «սրանք ուզում են հասնել իշխանության, որ ծախեն Ղարաբաղը», ու հիմա էլ, բնականաբար, պիտի հայտնի դատավարությունները ներկայացնի այնպես, թե «սրանք ուզում են նախկին գործերը բացահայտելով թուլացնել մեզ, որ ծախեն Ղարաբաղը»։ Մի խոսքով՝ Քոչարյանի այս պահվածքը սպասելի էր։

Մյուս կողմից էլ՝ հեղափոխության աջակիցներից շատերն ակնհայտորեն մինչեւ հիմա էլ լավ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում մեկ տարի առաջ, ու առանց երկար-բարակ մտածելու՝ ինչ ասես դուրս են տալիս (հավանաբար հույս ունենալով, որ դա իշխանություններին դուր կգա, եւ իրենց կնկատեն)։ Նման բաները, ցավոք, անխուսափելի են․ վերջին հաշվով՝ հեղափոխությանը գրեթե ողջ ժողովուրդն է աջակցել, ու աջակիցների մեջ ինչ տեսակի մարդ ասես՝ կլինի։ Բայց վտանգը միայն այն չէ, որ ինչ-որ մեկը մի քանի հարյուր մարդու առջեւ անհեթեթություններ է դուրս տալիս, վտանգն այն է, որ հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ ու քարոզչամիջոցներ մեծ ոգեւորությամբ տիրաժավորում ու օրեր շարունակ հասարակությանն են մատուցում այդ անհեթեթությունները, այսինքն՝ ըստ էության վարվում են ճիշտ նույն կերպ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցները։ Ու զարմանալի «զուգադիպությամբ»՝ դրանք ճիշտ այն նույն լրատվամիջոցներն ու «նախաձեռնություններն» են, որոնք զբաղված են բացառապես Ռոբերտ Քոչարյանին ու մյուս նախկիններին պաշտպանելով (ենթադրաբար՝ ոչ առանց նյութական խրախուսման)։ Պարզ ասած՝ հենց Քոչարյանին ու մյուս նախկիններին սատարող լրատվամիջոցներն են Հայաստանում աղմուկ բարձրացնում «հայաստանցի-ղարաբաղցի» դիսկուրսի շուրջ ու դրանում մեղադրում իշխանություններին։ Ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես «հայաստանցիների» միակ երազանքը օր առաջ «Ղարաբաղը ծախելն է», պարզապես Քոչարյանը թույլ չի տալիս։

Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանն ու Արցախն ըստ էության միասնական օրգանիզմ են, ու Արցախին հասցված ցանկացած հարված հարված է լինելու միասնական հայրենիքին (պատասխան հարվածն էլ միասնաբար ենք հասցնելու), եւ այս անառարկելի ճշմարտությունը որեւէ մեկը կասկածի տակ չի դնում։ Բացի մի քանի անհամարժեքներից, ովքեր կամ ուղեղ չունեն, կամ դրա համար վարձատրվում են (հնարավոր է՝ տարբեր ուժային բեւեռներից)։

Հ․Գ․ Բնության մեջ տարբեր կենդանիներ վտանգի դեպքում տարբեր ձեւերով են պաշտպանվում։ Որոշ կենդանիներ փախչում են, ուրիշները՝ թաքնվում (նաեւ գույնը փոխելով), կան նաեւ թունավոր կենդանիներ, բայց ամենատհաճը սկունսն է՝ վտանգի դեպքում գարշահոտ է արձակում ու ապականում շրջապատը։

Տպել
16604 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին