Ֆրագմենտացիայի ու կանաչների հաղթանակը. Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները

Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են եվրասկեպտիկ կուսակցությունները: Կիրակի օրը Եվրամիության երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն էր:

Ֆրանսիայում, էքզիթ փոլի տվյալներով, հաղթել է Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միասնություն» կուսակցությունը, որը ստացել է քվեների շուրջ 24 տոկոսը՝ 2 տոկոսով ավելի, քան նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ Հանրապետություն» կուսակցությունը: Երրորդ հորիզոնականում կանաչներն են:

Մեծ Բրիտանիայում ընտրություններում առավել մեծ թվով ձայներ է ստացել Նայջել Ֆարաժի գլխավորած Brexit նոր կուսակցությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը կտրականապես դեմ է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն:

Մեծ Բրիտանիայի երկու առաջատար կուսակցությունները՝ լեյբորիստներն ու պահպանողականները, 2014-ի ընտրությունների համեմատ մեծ թվով ձայներ են կորցրել, ընդ որում, իշխող պահպանողականները հայտնվել են հինգերորդ տեղում:

Ֆրանսիայում ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ այս ընտրությունը գործող նախագահի վստահության հանրաքվեն է: Երեկ գիշեր՝ էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, Լը Պենը հայտարարել է, թե Մակրոնը պետք է լուծարի Ֆրանսիայի խորհրդարանը:

Ի դեպ, Լը Պենի ղեկավարած կուսակցությունը նաև անցած անգամ՝ 2014 թվականին էր հաղթել Եվրախորհրդարանի ընտրություններում, բայց այն ժամանակ Մակրոնի ղեկավարած խմբակցությունը դեռ չկար: 2017 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը հաղթել էր Լը Պենին՝ հավաքելով 66 տոկոսից ավելի ձայն:

Մարին Լը Պենը հայտնի է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակից եւ ժամանակին կողմ էր արտահայտվում Եվրամիության կազմից Ֆրանսիայի դուրս գալու օգտին: Այնուհետեւ սակայն փոքր ինչ փոխեց իր կարծիքը:

Եվրոպացիները նախօրեին ընտրում էին Ստրասբուրգում տեղակայված 751 տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին:

Գերմանիայում անցկացված ընտրություններում, ինչպես և ակնկալվում էր, հաղթել է կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը՝ հավաքելով 28 տոկոսից ավելի ձայն, ինչը, սակայն, այս կուսակցության ամենավատ ցուցանիշն է:

Այն, որ Մեծ Բրտանիայում տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ, պարզ դարձավ միայն այս տարվա ապրիլին, երբ Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը չկարողացավ խորհրդարանում անցկացնել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանները մինչև մարտի 29-ը՝ Brexit-ի համար սահմանված օրը, և ստիպված եղավ խնդրել երկարաձգել վերջնաժամկետը:

Բրիտանիան շարունակում է մնալ Եվրամիության անդամ մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն կարող է ավելի վաղ դուրս գալ միությունից, եթե, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից արդեն երեք անգամ մերժված համաձայնագիրը, այնուամենայնիվ, ընդունվի:

Եվրախորհրդարանի ընտրություններն անցկացվել են ԵՄ անդամ 28 պետություններում: Այս ընտրություններում կանխատեսում էին աջ-պոպուլիստական ուժերի հաղթանակը, որոնք վերջին տարիներին ընդլայնել են իրենց ազդեցությունը Եվրամիության շատ երկրներում: Այդ կուսակցությունները հաջողություն ունեցան, սակայն, ըստ էության, մեծամասնություն Եվրախորհրդարանում չեն կազմի, հայտնում է «Բի-բի-սի»-ն:

Այն երկրներում, որտեղ այդ կուսակցությունները իշխանություն ունեն, իսկ դրանք Իտալիան, Հունգարիան ու Լեհաստանն են, Եվրախորհրդարանի ընտրություններում զբաղեցրել են առաջին տեղը: Սակայն Ֆրանսիայում Լե Պենի կուսակցությունը զբաղեցրեց առաջին տեղը՝ առաջ անցնելով Մակրոնի կուսակցությունից:

Հունաստանում առաջին տեղը զբաղեցրեց «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ ստիպելով վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Միեւնույն ժամանակ Նիդերլանդներում ու Դանիայում եվրասկեպտիկ ուղղության կուսակցությունները պարտվել են: Էստոնիայում ЭКРЕ կուսակցությունը չորրորդ տեղում է եւ ոչ մի պատգամավորական մանդատ չի ստանա: Իսպանիայում ու Պորտուգալիայում իշխող ձախ-կենտրոնամետ կուսակցությունները հաղթել են նաեւ եվրոպական ընտրություններում: Լիբերալ կուսակցությունները հաջողությամբ հանդես եկան Սլովակիայում:

Շատ երկրներում հաջողություններ են գրանցել էկոլոգիական ուղղության կուսակցությունները՝ Մեծ Բրիտանիայում Կանաչների կուսակցությունը, սակայն դա նաեւ կապված է Brexit-ի հետ: Գերմանիայում Կանաչները վերցրել են իշխող ուժերի ձայները եւ երկրորդ տեղում են: Կանաչները երրորդ տեղում են Ֆրանսիայում:

Աջ-պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը չորրորդ տեղում է՝ բարելավելով իր դիրքերը 2014 թ-ի համեմատ 7,1%-ից մինչեւ 10,8%:

Դատելով Եվրախորհրդարանի ընտրություններից արդյունքներից, փորձագետների արձանագրում են աջ-պոպուլիստական ուժերի եւ կանաչների ազդեցության էական ընդլայնում: Հատկապես աջ-պոպուլիստներրի հզորացումը Եվրամիության հզորագույն պետություններում ցույց է տալիս եվրասկեպտիկ տրամադրությունների ընդլայնումը: Իսկ սա ուղիղ ճանապարհ է դեպի Եվրամիությունունում ֆրագմենտացիոն միտումների խորացման:

Հատկանշական է, որ համաձայն վերջերս անցկացված հարցումների, եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում առաջիկա 20 տարիներին ԵՄ փլուզումը: Եվրոպացիների ավելի քան կեսը կարծում է, որ Եվրոպական միությունը, որում ներկայումս ընդգրկված է 28 երկիր (միությունից հեռացող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանական է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում, կփլուզվի: Այս մասին վկայում է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության հասարակական կարծիքի հարցումը, հաղորդել էր The Guardian-ը:

Տպել
3878 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց