Արդեն երրորդ անգամ. ոչ մի խելացի երեխա դուրս չի մնա՞

27/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 27-ի համարում

Հարցազրույց ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

Կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն արդեն երրորդ անգամ է բուհական ընդունելության քննություններ անցկացնելու: Ի՞նչ է այս անգամ խոստանում անել Լեւոն Մկրտչյանը, եւ ինչպե՞ս կանցնեն ընդունելության քննություններն այս տարի:

- Պարոն Մկրտչյան, տպավորությունն այնպիսին է, ու նաեւ շատերն են այն կարծիքին, որ ձեր կուսակից, ՀՀ նախագահի հակակոռուպցիոն գծով նախկին խորհրդական Բագրատ Եսայանը նշանակվեց ԿԳ փոխնախարար, քանի որ ձեզ հավատարիմ մարդ էր պետք քննությունների ժամանակ ստվերային շրջանառությունն ավելի լավ վերահսկելու համար:

- Նախ, Բագրատ Եսայանը կապ չի ունենալու ընդունելության քննությունների հետ: Բարձրագույն կրթության ուղղությամբ նախարարի տեղակալն Արա Ավետիսյանն է: Այսինքն, նա է լինելու հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ինչ վերաբերում է Բագրատ Եսայանին, նա փոխարինեց Նորիկ Ղուկասյանին, որը կոալիցիոն համաձայնության շրջանակներում էր նշանակվել:

- Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք անցկացնելու ընդունելության քննություններն այս անգամ:

- Թերեւս ամենաքիչ մտահոգություն առաջացնող խնդիրը դա է, որովհետեւ կանոնակարգերն արդեն հաստատված են, տեղերն իջեցված են, մնում են կազմակերպչական խնդիրները: Քննություններն արդեն անց ենք կացրել 2 անգամ, հիմնականում այդ նույն սկզբունքներով կանցկացնենք, բայց մի հանգամանք շեշտեմ` լիազորների թվի մեծացումը չի նպաստում քննությունների, այսպես ասած, արդարության հաստատմանը: Շատ մեծ թիվը բերում է անկառավարելիության: Եւ նաեւ հրապարակայնությունն է շատ կարեւոր, որ ապահովվի: Այս 2 սկզբունքները պահելով` ինձ թվում է, մասնագիտական առումով կկարողանանք: Մի երաշխիք կարող եմ տալ. չի լինելու մի երեխա, որն ունի որոշակի ձգտում եւ պատրաստվածություն եւ չունի ծանոթներ եւ այլն, որը չստանա իր թվանշանը: Սա որպես մինիմալ երաշխիք կնշեմ, իբրեւ ընդունող հանձնաժողովի ապագա նախագահ:

- Սակայն այս տարի ընդունելության քննություններն այս մեխանիզմով անց են կացվելու վերջին անգամ, եւ թերեւս շատերը կփորձեն վերջին անգամ օգտվել եղած հնարավորություններից:

- Չեմ կարծում: Սա էլ ինչ-որ թյուր ըմբռնում է, որը հասարակությանը գցել է պանիկայի մեջ: Այս տարի ինչ-որ կտրուկ ավելացել էին թռիչքները, որին ես դեմ էի ժամանակին: Քննական նոր համակարգի ստեղծումը տարիների աշխատանք է: Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ միասնական քննությամբ մեկ առարկա 2007-ին մտցնենք եւ սա անենք հիմավորված, որպեսզի ձախողում չլինի, եւ հանվեն այն բոլոր մտահոգությունները, որ այսօր կան ընդունելության քննությունների շուրջ, արդեն մեծ հաջողություն կլինի:

- Բայց տեստերն արդեն մշակված են, ժամանակացույցն արդեն կա, եւ եթե այն հետաձգվի, կնշանակի կրկին հին մեթոդներով շարժվել: Այնինչ, այս համակարգը մտցվում էր, որպեսզի քննությունների ժամանակ վերանային արատավոր երեւույթները:

- Ես չեմ ասում, որ հետաձգվի: Ծրագրով պետք է սկիզբը հիմա լինի, եւ չեմ կարծում, որ անորոշ ժամանակով հետաձգվի: Կարող ենք առաջին առարկան մտցնել եւ դրա փորձի վրա հաջորդ տարի մտցնենք 3-4 առարկաներ:

- Պարոն Մկրտչյան, հունիսի 4-ին նախատեսված են Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները, եւ այստեղ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու` ձեր կուսակից Ոստանիկ Մարուխյանը: Արդյո՞ք նորմալ է, որ առաջադրվել է միայն մեկ թեկնածու, եւ արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ շատերն անիմաստ են համարել իրենց առաջադրումը, քանի որ նախարարը դուք եք, եւ դուք պաշտպանելու եք հենց նրան:

- Չեմ կարծում: Պարզապես Ճարտարագիտական համալսարանը մեր լավագույն բուհերից մեկն է, որտեղ ավանդույթը շատ կարեւոր տեղ ունի: Մարուխյանն իր ամբողջ կենսագրությամբ Ճարտարագիտական համալսարանի զավակն է, եւ այնտեղ ընտրությունը շատ օբյեկտիվ է միշտ եղել: Թեկնածությունը կարող էր երկրորդվել կամ երրորդվել, երբ ես դեռ նախարար չէի: Ընդհակառակը, ես մտածում եմ, որ եթե այսպիսի վիճակ է, եւ ձեւական չեն դնում իրենց թեկնածությունը, դա գուցե ավելի լավ է:

- Այս տարի, ըստ նոր կրթակարգի, որը նախատեսում է 12-ամյա ուսուցում դպրոցներում, երեխաները պետք է դպրոց գնան 5,5 տարեկանից սկսած: Սակայն դրա համար չկան դասագրքեր, չկան ծրագրեր, եւ ընդհանրապես, չկա համապատասխան որեւէ պայման: Նաեւ «Կրթության մասին» օրենքում փոփոխություն արված չէ: Այնինչ, սեպտեմբերին ընդամենը 3 ամիս է մնում: Ի՞նչ եք անելու: Արդյո՞ք երեխներին հենց այդպես հավաքելու եք, ուղարկեք դպրոց, թե՞ հնարավոր է, ծրագիրը հետաձգվի:

- Իսկապես, առաջին մտահոգությունն այն է, որ սեպտեմբերից երեխաների մի հատված պետք է գնա դպրոց, եւ սա իր հետ բերում է ամբողջական փաթեթ, ինչպես իրավական, այնպես էլ կենցաղային բնույթի, եւ պետք է 5,5-6 տարեկան երեխաների համար անհրաժեշտ պայմաններն ապահովենք: Մենք իրավունք չունենք երեխաների առողջության հաշվին այդ խնդիրը լուծել: Դա կարեւոր սկզբունք է, եւ պետք է նորմալ պայմաններ ապահովենք, որովհետեւ 11-ամյա դպրոցն, ըստ էության, չունեցավ իր դասագրքային եւ չափորոշիչային հիմնավորումը: Մենք հիմա ունենք վարկային ծրագիր եւ մասնագիտական խմբեր: Մեր աշխատանքի որակից է կախված ամեն ինչ: Ես դեմ եմ, ավելի լավ է, մենք փորձենք 12-ամյա կրթական համակարգը մտցնել մի քանի ամիս ուշացումով, քան երեխաներին անպատրաստ, միայն նրա համար, որ մենք ասել ենք եւ ունենք ժամանակացույց, դնենք այդպիսի վիճակի առջեւ:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1277 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ