Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության  վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի հետ, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախարարը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից տրվող աջակցությունը՝ ներկայացնելով հաջող համագործակցության մի քանի օրինակներ։  Նախարարը մասնավորապես կարևորել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությունը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ներկայացնելով թե՛ ընկերությունների հետ տարվող աշխատանքները և թե՛ պետական կարգավորումների շրջանակը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերի արդյունքում ընդհանուր առմամբ գործարար համայնքի շրջանում ձևավորված են դրական սպասումներ և ընդգծել․ «Կասկած չկա,  որ բիզնեսը Հայաստանում կարող է ունենալ ազատ մուտք ցանկացած գործունեության համար, և  մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար»։ Տիգրան  Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է, որ Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը շարունակականություն ունի, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի ժամանակը և ջանքերը մեկտեղվեն առաջնահերթ հարցերի ուղղությամբ, քանի որ խնդիրները ժամանակի ընթացքում փոփոխվում են։

Կողմերը քննարկել են խոշոր ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր, այդ թվում՝ ներդրողների կարիքների աջակցման կազմակերպությունների գործունեությունը։

Նախարարը Մարկ Փրիթչարդի հետ քննարկել է նաև առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ձևաչափերի արդյունավետության բարձրացման եղանակները։  

Հայաստանում  Միացյալ Թագավորության  վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին արդյունավետ քննարկման համար։

Տպել
393 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը