Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել

CNN-ը միացել է համաշխարհային մեծ հեղինակություն ու լսարան ունեցող խոշոր լրատվամիջոցներին, որոնք քննադատում են Ադրբեջանին ու ՈՒԵՖԱ-ի, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչին: Այն, որ «Արսենալի» կիսապաշտպանը, անվտանգության նկատառումներով, բաց է թողնելու «Չելսիի» դեմ վճռորոշ հանդիպումը «զինագործների» պաշտոնական կայքը հայտնեց մայիսիս 21-ին: Այդ օրվանից ի վեր սոցցանցերում ու համաշպարհային մամուլում քննադատության մեծ ալիքը գնալով սաստկանում է:

Խնդիրը լուսաբանել են այնպիսի խոշոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են բրիտանական BBC-ն, The Guardian-ն, The Telegraph-ը, The Mirror-ը, The Daily Mail-ը, The Sun-ը, իսպանական հեղինակավոր Marca-ն, AS-ը, Mundo Deportivo-ն, ֆրանսիական France 24-ը: Հերթն ամերիկյան CNN-ին է, որը հատկապես խիստ է քննադատում ՈՒԵՖԱ-ին՝ եվրոպական ֆուտբոլը ղեկավարող կառույցին, քանի որ հենց այդ կառույցն է ընտրել այնպիսի երկիր, որտեղ որոշ մարդիկ չեն կարող մուտք գործել ու վայելել ֆուտբոլը միայն իրենց ծագման պատճառով: CNN-ի հոդվածում ասվում է.

«Աշխարհում աջակիցների մեծ բանակ ունեցող ֆուտբոլային գրանդը ստիպված է հրաժարվել, որ իր սուպերաստղը մասնակցի եվրոպական խոշոր մրցաշարի եզրափակչին, միայն նրա ծննդավայրի պատճառով: Մխիթարյանի դեպքը շատ ամոթալի է ՈՒԵՖԱ-ի համար, եւ հարցեր է առաջացնում եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման վերաբերյալ:

Մոռացեք ֆինանսական ու լոգիստիկայի առումով առաջացած այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են եզրափակիչն Ադրբեջանում անցկացնելու հետեւանքով, որոնք 2 կողմերի երկրպագուների համար, ըստ էության, անհնար են դարձրել հասնել այնտեղ: Նույնիսկ մոռացեք, որ 69.870 հանդիսական տեղավորող մարզադաշտում մասնակից թիմերի երկրպագուներին ընդամենը 6000-ական տոմս են տրամադրել:

Միայն խորհեք այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն՝ Եվրոպայի ֆուտբոլը ղեկավարող մարմինը եւ դրա արժեքների կրողը, եզրափակիչն անցկացնելու համար ընտրել է երկիր, որտեղ որոշակի ազգության մարդիկ անապահով են եւ սովորաբար չեն կարող մուտք գործել:

Ադրբեջանը եւ Հայաստանը, որտեղ Մխիթարյանը ծնվել է, 1 դար տեւողության կոֆլիկտ ունեն, որը սկսվել է 1917 թ. Ռուսական կայսրության անկումից հետո: Վտանգ կար, որ Մխիթարյանի համար այնտեղ ապահով չի լինի:

Դա ստիպում է թիմերից մեկին հրաժարվել իր առանցքային խաղացողներից մեկից մի ոչ ֆուտբոլային որոշման պատճառով, որը կայացրել է այն կազմակերպությունը, որը պետք է զբաղվեր այդ արժեքները կրելով ու տարածելով:

ՈՒԵՖԱ-ի RESPECT (հարգանք) սոցիալական արշավը, որը քարոզում է ֆուտբոլում ներառականությունը, բազմազանությունը եւ մատչելիությունը, հետեւյալն է. «Յուրաքանչյուրն ունի ֆուտբոլը վայելելու իրավունք՝ անկախ նրանից՝ ով է, ինչ ծագում ունի եւ ինչպես է խաղում»: Հուսով ենք՝ այս հաղորդագրությունը կմխիթարի աշխարհի հայերին, ինչպես նաեւ ազգային ընտրանու ավագին, երբ մայիսի 29-ին նա նստի հեռուստացույցի առաջ՝ եզրափակիչը դիտելու:

Մի՞թե սա դեմ չի գնում սպորտի եւ մրցակցության բոլոր սկզբունքներին: Եվ եթե հանկարծ «Արսենալը» պարտվի, միշտ կհնչի հարցը, թե ինչ կլիներ, եթե նա խաղացած լիներ»,- գրված է հոդվածում:

Հեղինակը նաեւ գրում է, որ եթե ՈՒԵՖԱ-ն մտածում է, որ, եթե Մխիթարյանն ու «Արսենալը» չեն ցանկանում վտանգի ենթարկել խաղացողներին ու անձնակազմի անդմաներին, ապա դա նրանց խնդիրն է, ու եթե ՈՒԵՖԱ-ն շարունակելու է ծառայել իր սեփական շահերին, ապա «Արսենալն» ու «Չելսին» էլ կարող են կտրուկ որոշում կայացնել: Պետք բոյկոտեն հանդիպումը: Ընդգծում է, որ կան մարզադաշտեր, որոնք ամեն պահի կարող են կարճ ժամանակում կազմակերպել եւ նման մեծ հանդիպումներ ընդունել: Ըստ նրա՝ այդպիսիք են Լոնդոնի «Ուեմբլի» եւ «Նյու Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտերը:

«Այո՛, սա շատ խիստ ու աննախադեպ քայլ կլինի, բայց ժամանակակից ֆուտբոլում երբեք նման դեպք չէր եղել, որ որեւէ խաղացող նման սահմանափակման ենթարկվեր: Սա լոնդոնյան 2 մրցակից թիմերի կողմից միասնականության ու հարգանքի հիանալի օրինակ կլինի բոլոր ազգերի ու հավատքների ժողովուրդների համար:

Սպորտում միանշանակ կան բաներ, որոնք ավելի կարեւոր են, քան հաղթանակը, պարտությունը ֆինանսական պարգեւները կամ տուգանքները»,- գրել է հեղինակը՝ ավելացնելով, որ ակումբների այդ քայլը կմնա պատմության մեջ եւ ավելի մեծ արժեք կունենա, քան տիտղոսը:

Ավելի վաղ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսել էին ինչպես թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, այնպես էլ ֆուտբոլիստները: Էմերին նշել էր, որ շատ է ցավում, սակայն չի կարող ստիպել խաղացողին գնալ թիմի հետ: Ստեֆան Լիխշտայներն ու Ալեքս Իվոբին ընգծել են, որ նրա բացակայությունը մեծ կորուստ է: Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ասել էր, որ սա խայտառակություն է: Թիմի ավագ Լորան Կոսյելնին էլ ընդգծել է, որ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը չպետք է անցկացվեր Բաքվում:

Տպել
1752 դիտում

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

Արժեհամակարգային հակադրություններն արհեստական են

Արագածոտնի Թալին, Ապարան, Աշտարակ քաղաքներում եւ Շիրակի մարզի Լանջիկ գյուղում մառախուղ է

Կապան քաղաքում այրվել է մոտ 1,5 հա բուսածածկույթ

Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների, արեւոտ եղանակ

ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում ավտոմեքենան հայտնվել է ձորում. տուժածներ չկան

Կան գյուղեր, որտեղ ավանդույթի ուժով կանանց արգելված է գնալ գյուղապետարան, հարսներին՝ ծնողական ժողով. Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում են նաև արևի պայծառ շողերը. Սուրենյան

Արմեն Սարգսյանը համագործակցության հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը