Հայկական Վերածնունդը սատարում է դատական հեղափոխությունը

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը սատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դատական հեղափոխությունը: «Դատական համակարգը հիմնավոր կերպով բարեփոխելու անհրաժեշտությունը վաղուց է առաջացել և առանց այդ քայլի դժվար է պատկերացնել երկրի զարգացումը, առավել ևս հեղափոխական տեմպերով: Դատարանների կողմից թույլ տված աղաղակող բացթողումները և անարդարությունները ստվեր են նետում գործադիր և օրենսդիր իշխանությունների գործունեության վրա և հիասթափություն առաջացնում քաղաքացիների շարքերում: 

Մենք դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և քրեական գործը ապօրինաբար Սահմանադրական Դատարան ուղարկելու գործողությունը, որը ապտակ է հեղափոխությանը և ՀՀ լեգիտիմ իշխանություններին: Այս և այլ աղաղակող անարդարություններ, ինչպիսիք են Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը, Սասնա Ծռերի դեռևս բանտում գտնվելու փաստը, նախկին կոռումպացված իշխանավորների ազատության մեջ գտնվելը և նրանցից ոմանց հեշտությամբ թույլ տված փախուստը օրենքից, բացասաբար են անդրադառնում հասարակության տրամադրությունների և իշխանությունների նկատմամբ նրանց վստահության վրա: Ցավոք սրտի որոշակի հիասթափություն արդեն իսկ տեղի է ունեցել, և թերևս դատական հեղափոխության գործընթացը մի փոքր ուշացել է: Սակայն մենք այն ողջունում ենք՝ լավ է ուշ, քան երբեք:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ հին իշխանությունների կողմից ստեղծած կոռուպցիոն համակարգը, որը ներգրավել է դատարանները, նույնպես ներգրավել է ոստիկանությունը, քննչական մարմինները և ԱԱԾ-ն: Հետևաբար, սույն մարմինները նույնպես ենթակա են հեղափոխական բարեփոխումների: Ելնելով վերջին օրերի դառը փորձից, այլևս պետք չէ հապաղել և հնարավորություն տալ հնարավոր շոկային զարգացումների: 

Վարչապետին և Ազգային Ժողովին կոչ ենք անում դատական հեղափոխությանը զուգահեռ, առանց հետաձգելու ձեռնամուխ լինել զտումների, անցումային արդարադատության մեթոդներով և անհրաժեշտ օրենսդիր գործառույթների միջոցով ոստիկանությունը, քննչական մարմինները և ԱԱԾ-ն բարեփոխելուն, և դրանք համապատասխանեցնել հեղափոխության դեռևս չկատարված պահանջներին: Մասնավորապես, այս համակարգերում դեռևս գործում և կարևոր պաշտոններ են զբաղեցնում ապօրինի կերպով հարստացած անձինք, որոնք այսօր պետք է որ պատասխանատվության ենթարկված լինեին և որոնց արդարացի գտնվելու վայրը պետք է լինեին բանտերը, և ոչ թե ղեկավար պաշտոններ: Ժողովուրդը ակնկալում է արդարացի պատիժներ նախկինում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունների համար, և իշխող ուժը պարտավոր է իրականացնել արդարության այս պահանջը օրենքի տառին և ոգուն համապատասխան: 

Վարչապետը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի բանտերը լցնել նախկին իշխանավորներով: Սակայն ժողովրդի պահանջը և ակնկալիքները այլ են՝ առանց արդարացի պատժի չի կարող լինել արդարություն: Վարչապետին կոչ ենք անում ականջալուր լինել քաղաքացիների պահանջներին և վերանայել նախկին ռեժիմի կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ անհարկի մեղմ վերաբերմունքը: 

Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, սփյուռքը ուշի ուշով հետևում է և ապրում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով: Հայկական Վերածնունդը, որպես սփյուռքի առավել նոր սերունդը ներկայացնող կազմակերպություն, առաջին իսկ օրից սատարել է թավշյա հեղափոխությունը և շարունակում է սատարել այն իրականացրած քաղաքական ուժերին: Այսօր նույնպես պատրաստ ենք ոչ միայն օգնել ՀՀ իշխանություններին, այլ նաև մասնակից դառնալ մեր պետականաշինությանը», - ասված է հայտարարության մեջ:

Տպել
2076 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը