Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Աշխարհում տոնում են լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը: Այսօր՝ մայիսի 22-ին, նա կդառնար 95 տարեկան: Բազմաթիվ միջոռացումներ են անցկացվում ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Հայաստանում: Օրինակ, երեկ Փարիզում՝ այն հասցեում, որտեղ անցել է մաեստրոյի մանկությունը, ի պատիվ նրա, բացվել է հուշատախտակ: Այսօր Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա երգերը:

Իր 70-ամյա կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է ավելի քան 1200 երգ, իր կամ ուրիշների համար նա ավելի քան 1000 երգ է գրել կամ համահեղինակ եղել, հայտնվել է ավելի քան 80 ֆիլմերում: Ազնավուրը, սակայն, հայտնի է ոչ միայն իր ստեղծագործություններով ու դերերով, այլեւ տարբեր առիթներով արտահայտած մտքերով: Հայտնի GQ ամսագիրը մեջ է բերել դրանցից մի քանիսը:

Չարածների մասին

«Շատ բաներ իմ կյանքում տեղի չեն ունեցել, ու այլեւս չեն ունենա: Պետք է «Կարմենում» երգած լինեի Մարիո դել Մոնակոյի հետ կամ էլ խաղացած լինեի Ֆերնանդելի հետ: Դա տեղի չունեցավ: Սակայն սրանք արվեստի հետ կապված ափսոսանքներ են, իմ անցած կյանքը չեմ քննադատում: Ե՛վ սոված եմ եղել, ե՛ւ ապրել եմ շքեղ կյանքով, ամեն ինչ էլ եղել է: Ափսոսում եմ միայն այն բաների համար, ինչ չեմ արել բեմում»:

Էդիտ Պիաֆի մասին

«Նրա նմանները եզակի են, նույնիսկ իմ մեծ կենսագրությունում: Ասում են, որ նա ավտորիտար է, սակայն ոչ ոք չի հասկանում, որ կարելի է մեծ իշխանություն ունենալ, սակայն ավտորիտար չլինել: Ասում են, որ նա թմրադեղերով էր ապրում, դա հիմարություն է: Ես ճանաչում եմ նրան, տարիներ շարունակ ապրել ու աշխատել եմ նրա կողքին: Ճիշտ է՝ նա դեղերով էր ապրում, բայց այն ժամանակ բոլորը դեղերում ելք էին փնտրում, դրանցով բուժվում էին կյանքից»:

Գեղեցկուհիների մասին

«Ինձ առաջվա պես դուր են գալիս գեղեցկուհիները: Պետք է ընդունել կանանց գեղեցկությունը: Սակայն իմ կինը կարող է հանգիստ գալ ինձ մոտ ցանկացած պահի՝ չվախենալով, որ գուցե ուրիշի գրկում կտեսնի: Ընտանեկան կյանքը շատ կարեւոր է: Ես հավատարիմ եմ եղել իմ բոլոր կանանց եւ դավաճանել եմ իմ բոլոր սիրուհիներին»:

Ամուսնության մասին

«Ինչպե՞ս պետք է գոյատեւի միգրանտը Ֆրանսիայում: Պետք է սիրի եւ ամուսնանա նրա հետ: Իսկ հետո անի այնպես, ինչպես բոլոր զույգերի մոտ է. սիրի իր կեսին ու անի ամեն բան, որպեսզի նա էլ իրեն սիրի: Չնայած թե զույգերի մոտ, եւ թե երկրում ամեն ինչ ել պատահում է»:

Հայտնիության մասին

«Եթե դու ընտրել ես դերասանի, ծաղրածուի, երգչի մասնագիտությունը, ուրեմն թող քեզ ճանաչեն: Թող բամբասեն քեզնից, քննարկեն քո հագուկապն ու ընկերուհիներիդ: Նա, ով բեմ է բարձրանում, պետք է պատրաստ լինի, որ բոլորն ամեն ինչ իմանալու են նրա մասին: Չէ՞ որ դու դա անում ես ոչ միայն հացի փող վաստակելու, այլեւ նրա համար, որ քեզ ճանաչեն սիրեն ու ատեն, որպեսզի քո փոքր կյանքը հետաքրքիր լինի նրանց համար»:

Տպել
1742 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան