Կրթության եւ գիտության նախարարը բողոքող ուսանողներին հրավիրել է նախարարություն

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Թուխիկյանը բողոքի ցույց անող ուսանողներին փոխանցեց կրթության եւ գիտության նախարարի առաջարկը: Այն է՝ ստեղծել ուսանողներից կազմված մի պատվիրակություն եւ իր հետ հանդիպել նախարարությունում:

Ժամը, ըստ նրա, կհստակեցվի լրացուցիչ, քանի որ նախարարն այժմ, կառավարությունում նիստի է մասնակցում: Ուսանողներն ընտրեցին իրենց ներկայացուցիչներին, որոնց գործուղելու են նախարարություն: Որոշվեց նաեւ, որ բոլորը մնալու են բուհում, մինչեւ պատվիրակությունը վերադառնա: Բայց ավելի ուշ պարզվեց, որ նրանք բացել են բուհի դռները:

ԵԹԿՊԻ-ում սովորողներն այսօր արգելափակել են շենքի մուտքերն ու ելքերը: Նրանք «պատանդ» են պահում բուհի խորհրդի անդամներին, որոնք ընդառաջ չգնալով իրենց պահանջներին, ռեկտորի պաշտոնում ընտրել են ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին: Ուսանողները հայտարարում են, որ մեկ թեկնածուով մրցույթն իրենց համար անընդունելի է եւ ցանկանում են տեսնել այլ թեկնածուներ ու լսել զարգացման տարբեր ծրագրեր:

Նրանք պահանջում էին նախարարին ու հայտարարում, որ դռները չեն բացվելու:

Տպել
363 դիտում

Եվրահանձնաժողովն աշխատում է նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ. Յունկեր

Ռուսաստանում ՀՀ պետհամարանիշներով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 4 ՀՀ քաղաքացի

Կոմիտասի 140-ամյակի ժամանակ էլ 99 տոկոսը ֆրանսիացի հանդիսատես էր, չէին թողնում, որ երգչախումբը բեմից հեռանա

2 անշարժ գույք, 3 ավտոմեքենա, 250 հազար եվրո, 215 հազար դոլար, 48 մլն դրամ. ԲԴԽ անդամի ունեցվածքը

Վրաստանը մեզի ձեռ կառնի. բողոքի ակցիա են արել Շիրակի ձկնորսները (լուսանկարներ)

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը հրաժարվել է մանդատից, նրան փոխարինել է Ասքանազ Աբրահամյանը

Գագիկ Ծառուկյանը դեռ չի ստացել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի 2-րդ ծանուցագիրը

10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա. Արցախում զորավարժություններ են

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ավելի քան 4000 մարզիկ՝ շուրջ 190 երկրից. Արցախը պատրաստվում է համահայկական 7-րդ ամառային խաղերին

10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ

ՔՊ վարչության որոշ անդամների դեպքում ընտրությունը սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ․ Արարատ Միրզոյան

Երեւանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում. Հակոբ Կարապետյան

Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպման վերաբերյալ ԱԳ փոխնախարարի ասածն իր կարծիքն է, կրկնում եմ՝ ես չեմ ողջունում․ ԱԺ նախագահ

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան

Հնարավոր է կարկուտ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում (լուսանկարներ)

Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը տարակուսելի է եւ ողջունելի չէ․ Ռուբեն Ռուբինյան

Համաշխարհային միջուկային զինանոցը կրճատվել է․ Զեկույց

Վարչապետի որոշմամբ Աշոտ Մուսայանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից