Հենց դատական համակարգում գտնվող առաքինի դատավորները պիտի իրենց վրա վերցնեն համակարգը ֆիլտրելու առաքելությունը․ փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի գործով իրականացվող քրեական վարույթի ընթացքում տեղի ունեցող զագացումներն արդեն իսկ հնարավորություն են տալիս կանխազգալու, որ դատական համակարգի միջոցով փորձ է արվում վիժեցնել Մարտի 1-ի գործով իրականացվող քրեական հետապնդումը, եւ, հաշվի առնելով դատական համակարգի տրամադրվածությունը, ես լրջագույն մտավախություն ունեմ, որ Սահմանադրական դատարանի կողմից կարող է կայացվել այնպիսի դատական ակտ, որն ուղղակիորեն կդառնա Քոչարյանի գործով իրականացվող քրեական մեղադրանքի գերեզմանափորը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ծավալվող իրադարձություններին, մասնավորապես՝ Քոչարյանի գործը կասեցնելուն ու Սահմանադրական դատարան ուղարկելուն։

Նորիկյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում ի թիվս այլ հարցերի կարող է որոշում կայացնել քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Նույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Քրեական գործով վարույթը դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը եւ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: Ըստ փաստաբանի՝ ասվածից վկայում է, որ Ռ. Քոչարյանի գործը քննող դատավորը գտել է, որ այդ գործով կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը․

«Ենթադրությունները թողնում եմ Ձեզ՝ դրա բոլոր հետեւանքներով հանդերձ, միաժամանակ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը եւ դրա նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազությունը պարտավոր էին այս քրեական վարույթի ընթացքում կանխատեսել, նախատեսել, հաշվարկել հնարավոր բոլոր հակաքայլերն ու ռիսկերը, այդ թվում՝ նաեւ այս, առավել եւս այն դեպքում, երբ ամիսներ շարունակ առնվազն իմ կողմից հրապարակային կերպով բազմաթիվ անգամներ ուղղակիորեն մատնանշվել է, որ ամեն ինչ պետք է արվի՝ բացառելու համար որեւէ վրիպում, բաց թողում կամ սխալ»:

Անդրադառնալով հարցին, որ գործը ՍԴ ուղարկելու որոշումը կայացվել է առանց որեւէ կողմի ներկայության, Նորայր Նորիկյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի տարբեր հոդվածների յուրովի գնահատման խնդիր կա․

«Արդեն նշեցի, թե դատարանը ինչ պայմաններում կարող է որոշում կայացնել գործի վարույթը կասեցնելու մասին: Ինչ վերաբերում է դատավարության մասնակիցների ներկայությանը՝ օրենսգրքի 31-րդ եւ 292-րդ հոդվածների համակողմանի վերլուծությունից հետեւում է, որ դատավարության մասնակիցների ներկայությունը պարտադիր կլիներ արդեն իսկ նշանակված դատական քննության ժամանակ: Դատարանի կողմից որոշման կայացման ընացակարգը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ դատարանն այս հարցով որոշում կայացնելիս առաջնորդվել է քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով»:

Նորայր Նորիկյանը բացառում է, որ Սահմանադրական դատարանը գործը վարույթ չընդունի․

«Սահմանադրական դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով, եւ ներկայացվող դիմումի պահանջներին համապատասխանելու դեպքում բացառում եմ, որ վարույթ չընդունվի: Այլ հարց է, որ գոնե ինքս ունեմ այնպիսի համոզմունք, որ այսպիսի մարտավարությունը հստակ կերպով պլանավորված, նախապես կազմակերպված սցենար է, ինչպես արդեն նշեցի՝ վիժեցնելու համար այս գործի հետագա ընթացքը»:

Մեր հարցին՝ եթե ՍԴ-ն հօգուտ Քոչարյանի որոշում կայացնի, ապա այդ դեպքում ի՞նչ է սպասվում, ինչ կարող է լինել, գործն ընդհանրապես փակվելո՞ւ է, փաստաբանը պատասխանեց, որ, ինչպես բազմաթիվ առիթներով նշել է՝ Մարտի 1-ի գործը իսկական փորձություն ու քննություն է Հայաստանի դատաիրավական համակարգի համար․

«Եթե, ինչպես դուք եք ասում, ՍԴ-ն հօգուտ Քոչարյանի կայացնի որոշում, գոնե ինձ հասկանալի մասով, ինչը կենթադրի որ կա՛մ առաջադրված մեղադրանքով Սահմանադրական կարգի տապալման մասով հաղթահարված չէ Քոչարյանի սահմանադրական անձեռնմխելիությունը, եւ նա չի կարող այդ մեղադրանքով ենթարկվել քրեական հետապնդման, կա՛մ անգամ եթե հաղթահարված է նրա սահմանադրական անձեռնմխելիությունը, ապա քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը կիրառելի չէ նրա նկատմամբ, քանի որ այն ընդունվել է 2009թ. մարտի 18-ին եւ իր մեջ պարունակում է նոր հանցակազմ, ուստի չի կարող տարածվել 2008թ. տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ»,-մեկնաբանեց Նորիկյանը՝ ընդգծելով, որ այս սցենարի իրագործման դեպքում Ռ. Քոչարյանի նկատմամբ Սահմանադրական կարգի տապալման հիմքով առաջադրված մեղադրանքն ուղղակիորեն կյանք չի ունենա, եւ կմնա միայն առանձնապես խոշոր կաշառք ստանու մեղադրանքը, որը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեի իր ուղերձում, խոսելով դատական իշխանության հանդեպ հանրային անվստահության մասին, նաեւ ասաց, որ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։ Փաստաբան Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ մեխանիզմներ կան Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի կազմը, ընդհանրապես դատական համակարգը փոխելու համար, եթե, ի վերջո, դատավորներն ինքնակամ ներսից չմաքրեն այն․

«Իմ ասածը գուցե տարօրինակ հնչի, բայց, այդուհանդերձ, գործող իրավական նորմերը կարող են ստեղծել այնպիսի պատուհաններ, որ դատական համակարգն անցնի ինքնամաքրման: Վստահեցնում եմ ձեզ, դատական համակարգում կան առաքինի եւ ազնիվ դատավորներ, որոնք իրենք էլ ահանդուրժող են դատական համակարգում տիրող բարքերի նկատմամբ: Այդ դատավորներն իրենք պետք է նախանձախնդիր լինեն, վերցնեն պատասխանատվություն իրենց վրա՝ ինքնամաքրվելու, իրենց համակարգում իրենց որակն ու կարգավիճակը արատավորող անձանց «պերսոնա նոն գրատա» հայտարարելու, ուղղակիորեն այդ անձանց բոյկոտելու: Ավելին ասեմ, եթե կուզեք, հենց դատական համակարգում գտնվող առաքինի եւ ազնիվ դատավորները պետք է իրենց վրա վերցնեն դատական համակարգը ֆիլտրելու առաքելությունը: Կա դատարանների նախագահների խորհուրդ, կա դատավորների ընդհանուր ժողով: Այդ կառույցների աշխատանքն ու գործունեությունը պետք է դարձնել ավելի կենսունակ»,-ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ, մեծ հաշվով, այս գործում ահռելի աշխատանք ունի անելու օրենսդիր իշխանությունը․

«Դատական իշխանությունում իրականացվող ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի բացառապես օրենքով, իսկ օրենք ընդունելու համար պետք է կամք ու աշխատանք, մնացած բոլոր պայմաններն առկա են»,-եզրափակեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Տպել
3067 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. Վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ