Փոքր քաղաքների բնակիչները որակյալ դպրոցական կրթության ստանալու հարցում հավասար հնարավորություններ պետք է ունենան

21/05/2019 schedule13:25

Մասիսի զարգացման հիմնադրամը Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, AFFA բարեգործական հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի և Արարատի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիր Արարատի մարզի Մասիս քաղաքում:

Ծրագրի առաջին փուլի սկիզբը դրվել է մայիսի 20-ին Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում. մեկնարկել են հանրային լսումներ, որոնց մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, Մասիսի զարգացման հիմնադրամի վարչական մասի պատասխանատու Տիգրան Առաքելյանը, AFFA բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանը, Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Թումո-Երևան ծրագրերի ղեկավար Բեկոր Փափազյանը, Մասիս քաղաքի հիմնական դպրոցների տնօրենները, ուսուցչական և աշակերտական կազմը:

Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագրի նախաձեռնությունը միտված է միջազգային կապերի

ամրապնդման, Մասիսում կրթության որակի բարելավման, ինչպես նաև առաջատար ֆրանսիական կրթական կազմակերպությունների հետ փորձի փոխանակման ամրապնդմանը։

2018 թ-ից սկսած ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածումն ու ամրապնդումը Մասիս քաղաքում Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական և նպատակային ուղղություններից է:

«Փոքր քաղաքների բնակիչները որակյալ դպրոցական կրթության ստանալու հարցում մայրաքաղաքների բնակիչների հետ հավասար հնարավորություններ պետք է ունենան։ Հենց բարձրորակ բազային կրթությունն է այն հիմքը, որը հանդիսանում է ոչ միայն անհատի, այլև քաղաքի, տարածաշրջանի զարգացման հաջողության երաշխիքը։ Մասիսի զարգացման հիմնադրամի առաջնահերթություններից է ցուցաբերել համապարփակ աջակցություն բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են կրթության մակարդակի բարձրացմանը, միջազգային փորձի ներդրմանը և առհասարակ՝ կյանքի բարելավմանը»,- իր խոսքում նշել է Մասիսի զարգացման հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը։

Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման պիլոտային ծրագիրը կյանքի կկոչվի աշնանը և առաջինը կիրականացվի Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում:

«Դպրոցի ընտրությունը պատահական չէ: Հիմնադրման օրվանից ի վեր ֆրանսերենը եղել է առաջնային օտար լեզուներից, վերջին տարիներին է ավելացել նաև անգլերենի ուսուցումը: Աշակերտներն ունեն բարձր առաջադիմություն և բազմիցս մասնակցել են ֆրանսերեն լեզվով տարբեր միջոցառոմների, օլիմպիադաների: Ընդհանրապես Արարատը ֆրանկոֆոն մարզ է, այս առումով ողջունում ենք Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնությունը, որը հաշվի է առնում մարզային խնդիրներն ու պահանջները և այստեղ իրականացնում է զարգացման ծրագրեր», - նշել է Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը։

ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը հաջողելու դեպքում կկիրառվի նաև տեղի մյուս հիմնական դպրոցներում ( թիվ 2, 3, 4 , 6):

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան իր խոսքում կարևորել է  Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինտեգրվել ֆրանկոֆոն կրթական համակարգ և ստանալ ժամանակակից մրցակցային կրթություն․ «Մասիսում ֆրանսերեն սովորող աշակերտների քանակը կազմում է ամբողջ Հայաստանի աշակերտների 4%-ը, ինչը փաստում է այն մասին, որ Մասիսն ավելի ֆրանսիախոս է, քան Հայաստանի մյուս քաղաքները: Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում իր աջակցությունն է ցուցաբերում ծրագրի իրականացման հարցում», - նշել է Բորտոլան:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ շնորհիվ Մասիսի զարգացման հիմնադրամի Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում սովորող բարձր առաջդիմություն ունեցող սաներից հինգը, ովքեր իրենց ուսումը կշարունակեն Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կստանան կրթաթոշակի հնարավորություն:

Հանրային լսումներից հետո կայացավ նաև Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհուրդի նիստը: Առաջիկայում նախագծի հեղինակներն իրենց առաջարկներով և հանրային քննարկման արդյունքերով կդիմեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

*** 

2012 թ.-ից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ պիլոտային ծրագիր է իրականացնում Հայաստանի պետական ուսումնական հաստատություններում։

Գործելով 2012 թ-ին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ստորագրված և մինչև 2015 ընդլայնած «Ֆրանսերեն լեզվի լեզվաբանական ծրագրի» շրջանակում, ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը մի շարք դպրոցներում ներդրել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը, որի ավարտին ուսանողները ձեռք են բերում ֆրանսերեն լեզվի B1 մակարդակի գիտելիքներ՝ համաեվրոպական համակարգի լեզուների իմացության պահանջներին համապատասխան (CECRL)։

ՄԱՍԻՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 

Մասիսի զարգացման հիմնադրամը հիմնադրվել է 2015 թվականին Adibekyan Family Foundation For Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության կողմից` ի նպաստ Մասիս քաղաքի զարգացմանը: 

Հիմնադրամի գործունեության  նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել  ակտիվ  քաղաքացիների  նոր սերունդ, ովքեր ապագայում կունենան իրենց ներդրումը Հայաստանի զարգացման գործում: 

Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության  հիմնական ուղղություններն են՝ 

  • Սոցիալական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման ոլորտում երիտասարդ սերնդի նախաձեռնությունների աջակցություն,
  • Մասիսի երիտասարդության միավորումը և  ինտեգրումը  կրթական, մշակութային, մարզական, հասարակական և այլ  ենթակառուցվածքային նախագծերում,
  • Քաղաքացիական ակտիվության, հասարակական գիտակցության, քաղաքացիների պատասխանատվության զարգացում,
  • Կամավորական շարժման ձևավորում և զարգացում,
  • Բարեգործական ծրագրերի իրականացում համակարգային մոտեցմամբ,
    • Երիտասարդների ներուժի զարգացում, կրթության, ստեղծագործական, հասարակական գործունեության և սոցիալական նախագծերի ոլորտներում երիտասարդների արդյունավետ  ինքնադրսևորման պայմանների ստեղծում,
    • Տաղանդավոր և նպատակասլաց երեխաներին ինքնադրսևորման նպաստում ու աջակցություն,
    • Մասիս քաղաքի կյանքում Ֆրանսիայի սփյուրքահայության ակտիվ մասնակցությանը նպաստող հարթակի ստեղծում։
    • Երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրության և սեփական արմատների հանդեպ հարգանքի սերմանում

    Մասիսի զարգացման հիմնադրամը հիմնադրել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման,  տաղանդի և ընդունակությունների  բացահայտման յուրահատուկ հարթակ է: 

    Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և կամավորություն: Ներկայում կենտրոն է այցելում 120  երեխա (մինչև  18 տարեկան): Կրթական կենտրոնում անցկացվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների դասընթացներ: Գործում են գրականության, աշխարհագրության, երաժշտական, թատերական և քննարկման խմբակներ, ինչպես նաև կինոսիրողների ակումբ:  

    Կենտրոնը զբաղվում է նաև Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավմանն ուղղված  սոցիալական նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Հայաստանի համայնքային կենտրոնների միջև կապերի ամրապնդմամբ:

    Կամավորական կենտրոնը ստեղծվել է քաղաքացիների ակտիվության, կամավորական նախաձեռնությունների և  հասարակական գիտակցության զարգացման նպատակով:

    Երիտասարդական կենտրոնը գործարկել է քաղաքային պորտալ՝ ilovemasis.com, որտեղ կարող եք ծանոթանալ ոչ միայն Մասիսի զարգացման 

    հիմնադրամի, այլև ամբողջ քաղաքի գլխավոր իրադարձություններին: 

  •  

    2018 թ. Մասիսի զարգացման hիմնադրամը կառուցել եւ շահագործման է հանձնել քաղաքում առաջին Ընտանեկան մարզահամալիրը: ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիրը դարձել է ոչ միայն մանկական, պատանեկան և ընտանեկան սպորտի զարգացման կենտրոն, այլև հանգստի ու ժամանցի սիրելի վայր: Շնորհիվ կենտրոնի՝ Մասիսում զարգանում են այնպիսի սպորտաձեւեր, ինչպիսիք են ֆուտբոլը, վոլեյբոլը, հեծանվավազքը, շախմատը, օդային աթլետիկան (վարժությունները), մարտական արվեստը եւ Հայաստանում հայտնի շատ այլ մարզաձեւեր: 

    2019 թ․ մայիսից Մասիսի զարգացման հիմնադրամը Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանկոֆոնիայի դաշինքի հետ միասին նախաձեռնել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիր Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Ծրագրին աջակցելու նպատակով Մասիսի զարգացման հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է նաև հանրային լսումներ։

Տպել
1981 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ