ՇՄ դատավորները հետեւում էին վարչապետի ուղիղ միացմանը (լուսանկարներ, տեսանյութ)

Մինչեւ կեսօր վարչապետի լայֆին սպասելով, կեսօրն անց արդեն ծափեր, ճիշտ ու սխալի քննարկում, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչեր, մասամբ նաեւ հիասթափություն: Օրը Գյումրին այսօր հենց այսպես լուսացրեց եւ օրվա քաղաքական իր հատվածն ավարտեց 13:20-ի սահմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացմամբ ասաց, որ 13:30-ին դադարեցնեն ՀՀ բոլոր դատարանների մուտքերի արգելափակումը:Նիկոլ Փաշինյանի այս վերջին կոչին գյումրեցիները չհետեւեցին, քանի որ իրականում չէին էլ արգելափակել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքը: Ուղիղ հակառակը, մինչեւ ժամը 08:00-ն դատավորները, կարգադրիչները, հավաքարարաները, գործավարուհիներն ու հնարավոր բոլոր աշխատակիցները եկել, արագ ներս էին մտել եւ ինքնակամ արգելափակել էին իրենց: Դատարանի մուտքի դուռը ներսից փակել, առանձնացել էին իրենց սենյակներում: Ժամանակ առ ժամանակ, սակայն, առավել հետաքրքրասերները երկրորդ հարկի պատուհաններին մոտենում, դրսում հավաքվածներին ուսումնասիրում, հեռանում էին: Այն պարտաճանաչությամբ, որով արեւածագին եկել էին դատարան, նույն պարտաճանաչությամբ էլ Նիկոլ Փաշինյանի ասած ուղիղ 13:30-ին դատարանի աշխատակիցներից մեկը եկավ, բանալիով բացեց մուտքի դուռը: Ներս մտնելու ցանկություն ունեցող քաղաքացիներ չկային: ՀԺ-ի հարցին, թե ինչո՞ւ էիք փակել մուտքի դուռը, ի՞նչ խնդիր կար, ով էր հանձնարարել, պատասխաններ չեղան: Բացառությամբ ակնհայտ մեկ ստից: Դատարանի աշխատակիցն ասաց՝ մենք դուռը չէինք էլ փակել:

Հաջորդ հարցին, թե ինչո՞ւ հենց վարչապետի նշած ժամին բացեցիք մուտքի դուռը, դատարանի աշխատակիցն ասաց՝ դե հետեւում էինք լայֆին, ասեց՝ բացեք, բացեցինք: Մեկ նկատառում, սակայն: Երեկվանից Նիկոլ Փաշինյանի կոչերն ուղղվում են ժողովրդին: Վարչապետը որեւէ դատարանի աշխատակցի ու դատավորի չի ասել՝ մտեք ներս, դուռն էլ ձեր վրա փակեք: Հակառակը, ժողովրդին ասել է՝ արգելափակեք դատարանի մուտքերը, որ դատավորները չկարողանան ներս մտնել: Մուտքերը բացելու կոչն էլ էր ժողովրդին ուղղված, ոչ թե դատարանների աշխատակիցներին, որ առանց րոպե անգամ սխալվելու գային, իրենց փակած դուռը բացեին: Այսինքն, ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում սխալ էին հասկացել անելիքները:

 

Դատարանի մուտքի դիմաց հավաքված քաղաքացիները մեկ անգամ եւս պնդեցին, որ բոլոր դատավորներից է պետք ազատվել: Հեռացան, բայց երեկոյան անելիք ունեն: Գնացին, որ ուսումնասիրեն, հասկանան, թե վարչապետն ինչ տերմին էր օգտագործում: Դեռ պետք է պարզել՝ վեթինգն ինչ է:

Տպել
1244 դիտում

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է