Հոլանդիայի հաղթանակը «Եվրատեսիլ 2019»-ում չի չեղարկվի

Հոլանդիայի ներկայացուցիչ Դանքան Լոուրենսի հաղթանակը «Եվրատեսիլ 2019»-ում չի չեղարկվի: Այս մասին ռուսական ТАСС գործակալությանն ասել է Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչ Դեւիդ Գուդմենը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոուրենսի երգը յութուբում հայտնված է եղել դեռ 2017 թ.՝ ավելի վաղ, քան մրցույթի կազմակերպիչների սահմանած ժամկետը: Գուդմենը բացատրել է, որ դա նրան անարդար առավելություն չի տվել մյուսների նկատմամբ, քանի որ հրապարակումն ընդամենը մի քանի հարյուր մարդ է տեսած եղել, մինչեւ մրցույթի ընթացքում հայտնի դառնալը:

«Եվրոպական հեռարձակողների միությունն իմացել է, որ Դանքան Լոուրենսի «Arcade» երգը յութուբում հրապարակված է եղել 2017 թ.: Եվրոպական հեռարձակողների միությունը կցանկանար պարզաբանել, որ դա չի եղել երգի պաշտոնական թողարկումը եւ մինչեւ վերջերս այն ընդամենը մի քանի հարյուր մարդ էր տեսել, քանի դեռ մրցույթից առաջ այն հայտնի չդարձավ»,- ասել է նա:

Գուդմենը նաեւ նշել է, որ ժամկետների կանոնները գործում են նրա համար, որ կանխեն երգերի մեծ տարածումը, ինչը կարող է անարդար մրցակցության պատճառ դառնալ: Նաեւ ավելացրել է, որ նախկինում էլ են եղել դեպքեր, որ երգերը հրապարակված են եղել մինչեւ սահմանված ժամկետը, սակայն լայն հանրությանը հայտնի չեն դարձել, ու կազմակերպիչները թույլ են տվել, որ այդ երգերը մասնակցեն: Այդ որոշումները նույնպես հիմք են հանդիսացել, որ Լոուրենսին թույլ տան մասնակցել այս կատարումով:

Մայիսի 18-ին Իսրայելում՝ Թել Ավիվում, կայացած եզրափակչում Լոուրենսը, որը, ըստ բուքմեյքերների, դեռ մինչեւ մրցույթը հիմնական ֆավորիտներից էր, հաղթեց հավաքելով 492 միավոր: 2-րդ տեղը 465 միավորով զբաղեցրեց Իտալիայի ներկայացուցիչ Մահմուդը: Եռյակը եզրափակեց Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւը (369):

Մրցույթում այս տարի Հայաստանն էր ներկայացնում Սրբուկը «Walking Out» երգով: Նա չկարողացավ հաղթահարել մայիսի 16-ին կայացած 2-րդ կիսաեզրափակիչը:

Տպել
964 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)