Զարգացումները դեռ առջեւում են. ՕԵԿ-ը կարող է զրկվել ԸՀ տեղերից

18/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 18-ի համարում

«Օրինաց երկիր» կուսակցության անդամների առնետավազքի գործընթացի ներկա փուլը մոտենում է իր ավարտին: Սակայն վստահ կարող ենք ասել, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք ՕԵԿ-ականների իրենց կուսակցությունից հրաժարվելու նոր ալիքի: Բանն այն է, որ ՕԵԿ-ը որպես իշխանության մաս որոշակի իշխանություն ուներ Հայաստանի թվով 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած ԸԸՀ-ների վերջին ձեւավորումից հետո, ըստ կոաիցիոն բաժանման, ՕԵԿ-ին բաժին են հասել հանձնաժողովի նախագահի, տեղակալի եւ քարտուղարի տասական տեղեր: Ակնհայտ է, որ ընտրական հանձնաժողովներում ունեցած ռեսուրսից եւս ՕԵԿ-ը կզրկվի:

Նման հեռանկարը կանխատեսում են նաեւ ՕԵԿ-ում: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ իշխանությունները ցանկության դեպքում ՕԵԿ-ին կարող են պարզապես զրկել ԸԸՀ-ներում, հետեւաբար նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հնարավորությունից: Իսկ նման հեռանկարը մեկ բանից է կախված՝ ՕԵԿ-ից առնետավազքը նախաձեռնած անձանց կամքից: Վերջին մի քանի ընտրությունների եւ հանրաքվեի փորձը ցույց է տվել, որ ընտրական հանձնաժողովներում ՕԵԿ-ականներն իրենց կերպարով իշխանության կողմից նշանակած մնացած անդամներից երբեք չեն տարբերվել: ԸԸՀ անդամները հենց իրենք իրենց, որպես կանոն, խմբավորում են ոչ թե ըստ նշանակողի, այլ պարզապես իշխանություն եւ ընդդիմություն: Իսկ թե իշխանության թեւի որ անդամը ում կողմից է նշանակված եղել, առանձնապես հաշվի չի առնվել:

Այս երեւույթի բացատրությունը շատ պարզ է. իշխանության թեւի ԸԸՀ անդամները, այդ թվում նաեւ ՕԵԿ-ականները, մեծ մասը քաղծառայողներ եւ պետական հիմնարկությունների աշխատողներ են: Ամեն դեպքում, իշխանական թեւի ԸՀ անդամները մշտապես եղել են կախման մեջ գտնվող մարդիկ, որոնց վերահսկելն ավելի հեշտ է: Այսինքն, այսօր, երբ ՕԵԿ-ը հայտարարել է ընդիմություն դառնալու մասին, միեւնույն է, նրա կողմից նշանակված ԸԸՀ անդամները գործնականում շարունակում են իշխանության ներկայացուցիչ մնալ: Նրանք ԸԸՀ-ների նույն կախյալ անդամներն են, նրանք նույն այն անձինք են, ովքեր մասնակցել են մի քանի ընտրությունների կեղծման գործընթացներին, եւ այսպես կարելի է շարունակել: Ուստի, կասկած չկա, որ ԸԸՀ-ներում ՕԵԿ-ականներին նրանց իրական տերերը կհրահանգեն դուրս գալ ՕԵԿ-ից:

Ավելին, նման խոսակցություններն արդեն իսկ առկա են: Եթե ԸԸՀ-ների ՕԵԿ-ականներն իրենց կուսակցական պատկանելիությունից հրաժարվելուց հետո վայր չդնեն ընտրական հանձնաժողովի անդամի մանդատը, ապա ՕԵԿ-ը պարզապես փաստի առաջ կկանգնի եւ կզրկվի ԸՀ-ների իր տեղերից: Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը ԸՀ անդամների հետկանչի մեխանիզմ չի նախատեսում, եւ հանձնաժողովի անդամի փոփոխությունը կարող է լինել վերջինիս կամավոր հրաժարականի դեպքում: Սա իրադարձությունների զարգացման ՕԵԿ-ի համար ամենավատ տարբերակն է: Եթե իշխանությունները բարի գտնվեն, ապա կարող են սահմանափակվել միայն նրանով, որ ԸԸՀ ՕԵԿ-ական անդամներից կպահանջեն կուսակցությունից դուրս գալ եւ հրաժարվել հանձնաժողովի անդամությունից: Այս դեպում ՕԵԿ-ը նոր անդամներ կնշանակի:

Իհարկե, նորերը այլեւս չեն կարողանա ԸԸՀ-ներում իրենց նախկինների զբաղեցրած պաշտոնն ունենալ: Եթե ինչ-որ հրաշքով պարզվի, որ ԸԸՀ-ներում ՕԵԿ կողմից նշանակվածները երդվյալ «հավատարիմ» ՕԵԿ-ականներ են, ապա այս դեպքում իշխանությունները պարզապես նրանց պաշտոնանկ կանեն ԸԸՀ նախագահի, տեղակալի կամ քարտուղարի պաշտոնից: ԸԸՀ-ների նախագահի, տեղակալի եւ քարտուղարի պաշտոնանկության համար հարկավոր է, որպեսզի դրա օգտին քվեարկեն հանձնաժողովի անդամների երկու երրորդը: 9 անդամ ունեցող ԸԸՀ-ներում ընդդիմությունը ներկայացված է երկու հոգով («Արդարություն» դաշինք եւ «Ազգային միաբանություն» կուսակցություն):

Այսինքն, եթե ընդդիմությունը որոշի պաշտպանել ՕԵԿ-ին, ապա, միեւնույն է, ԸԸՀ նիստերի ժամանակ իշխանությունները առանց դժվարությունների կլուծեն ՕԵԿ-ականի պաշտոնանկության համար անհրաժեշտ վեց կողմ ձայների ապահովման խնդիրը: ՕԵԿ-ի կողմից ԿԸՀ անդամ նշանակված Արտաշես Ավոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի պատրաստվում իր կուսակցությունից հրաժարվել: Իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ական ԸԸՀ անդամների շուրջ հնարավոր զարգացումներին, այս տեսանկյունից երեկվա դրությամբ որեւէ իրադարձություն տեղի չի ունեցել, եւ ոչ ոք հրաժարականի դիմում չի ներկայացրել: Սակայն, ինչպես հասկանում եք, զարգացումները դեռ առջեւում են:

Հ.Գ. Ի դեպ, ԸԸՀ ՕԵԿ-ական անդամների շուրջ ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումները համեմատելի չեն ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի կամ «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից նշանակված անդամների եւ նրանց հետ հնարավոր մանիպուլացիաների հետ: Նախկին ընտրությունների փորձը ցույց է տվել, որ ԸԸՀ-ներում եւ ՏԸՀ-ներում նշանակված ընդդիմադիր անդամների գոնե մեծ մասը իսկապես ընդդիմադիր է, նրանք երբեմն ավելի հավատարիմ են իրենց հայացքներին, քան իրենց կուսակցական ղեկավարները: 

Վահագն Հովակիմյան

Տպել
1022 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց