Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են. ԱԳՆ

17/05/2019 schedule16:33

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է հինգ դրույթի:

«Առաջին․ Եվրոպայի Խորհուրդն անվտանգության կազմակերպություն չէ, և անվտանգությանն առնչվող բոլոր հարցերին պետք է մոտենալ մարդու իրավունքների դիտանկյունից: Միջազգային իրավունքի սկզբունքների նկատմամբ ընտրովի մոտեցումը, հատկապես, երբ դա արվում է ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների անտեսման հաշվին, խարխլում է ժողովրդավարական անվտանգության գաղափարը: Այս սկզբունքն առավել հնչեղ արձագանք է ստանում «Ֆինլանդիա դահլիճում»՝ այս նույն պատերի ներքո 1975թ. հնչեցված ուղերձի հետ մեկտեղ:

Երկրորդ․ հակամարտության տարածքներում հիվանդանոցների, դպրոցների կառուցումը և անգամ երեխաներ ունենալը «միջազգային հանրային իրավունքի խախտում» չէ։ Մարդու իրավունքները, մարդու արժանապատվությունը և դրանց պաշտպանությունը չեն կարող ընտրովի կիրառություն ունենալ: Չպետք է խոչընդոտվի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բոլոր մարդկանց պաշտպանության երաշխավորումը: «Գորշ գոտիներ» եզրույթը անընդունելի է և այն որևէ դրսևորում չպետք է ունենա:

Երրորդ․ զանգվածային վայրագությունների կանխարգելումը նույնպես ընկած է ժողովրդավարական անվտանգության հիմքում։ Մենք պետք է վճռական լինենք զոհերի զրպարտումը և ոճրագործությունների արդարացումը դատապարտելու հարցում: Թուրքիայի նախագահն օրացույցի բոլոր օրերից հենց ապրիլի 24-ին արդարացրեց Հայոց ցեղասպանության զոհերի դեմ իրականացված հանցագործությունները՝ ցեղասպանության զոհերին անվանելով «հայկական հրոսակախմբեր և նրանց աջակիցներ», որոնց «տեղափոխումն ամենաողջամիտ գործողությունն էր»։ Սա անհանգստացնող, նախազգուշացնող նշան է բոլոր նրանց համար, ովքեր լուրջ են վերաբերվում զանգվածային վայրագությունների կանխարգելմանը։

Չորրորդ․ մեկ տարի առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը և հայ ժողովուրդն ի ցույց դրեցին ժողովրդավարական հասարակության ուժը, իդեալները և արժեքները: Վերջինիս հետևած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվեցին հասարակության աջակցության և իր կողմից տրված ուժեղ մանդատի հիման վրա, Հայաստանը վերահաստատեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է ապահովել չվիճարկված ժողովրդավարական ընտրություններ: Ժողովրդավարությունը պաշտպանելու և խթանելու քաղաքական կամքը մեր կառավարության քաղաքականության առանցքն է: Մենք նաև ցուցադրեցինք, որ արժեքների և աշխարհաքաղաքականության նույնացումն անտեղի և վտանգավոր է:

Հինգերորդ․ մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաև դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են:

Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային և թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետևողական ապրապնդման կարիք ունեն: Ոչ մի հասարակություն և ոչ մի անդամ երկիր բացառություն չէ:

Առավել քան երբևէ առկա է Եվրոպայի խորհրդի կարիքը: Դրա բոլոր կանոնադրական մարմիններն ամրապնդման կարիք ունեն, Խորհրդարանական վեհաժողովը պետք է լիովին մաքրվի կոռուպցիայից: Գլխավոր քարտուղարի զեկույցն արժանի է աջակցության՝ որպես բարեփոխումների համար նշանակալի և պարտադրող ճանապարհային քարտեզ: Ֆինանսավորման ներկա մակարդակի պահպանումը նվազագույն քայլ է այս կառույցի կայունությունն ամրապնդելու ուղղությամբ: 70-ամյա հոբելյանի ուղերձը բխում է ոչ միայն 1949թ. Լոնդոնի պայմանագրից, այլ նաև 30 տարի առաջ ավարտված Սառը պատերազմից: Մենք չենք կարող հետ վերադառնալ անցյալի տարաձայնություններին: Խորհուրդը և այն արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա այն կառուցված է, ունեն անդամների հանձնառության վերահաստատման կարիքը»:

Տպել
269 դիտում

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

Ով կզբաղեցնի Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնը. հարցը հասել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում. Բուլղարիայի ՊՆ-ն պատրաստ է փոխանցել իր փորձը

Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով

Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հանկարծամահ լինելու մասին տարածված լուրերը

Հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու. Ձախ Հարութ

Համատեղ կարևոր նախագծի մասին՝ շուտով. Տիգրան Վիրաբյանը հանդիպել է սպորտսմենների հետ