Համագործակցության հեռանկար՝ մի շարք ուղղություններով. Օսիպյանը հանդիպել է Եվրոպոլի տնօրենին (տեսանյութ, լուսանկարներ)

Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրոպոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայութունից:

Ողջունելով հյուրերին, տիկին դը Բոլը հույս հայտնեց, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։ 

Վալերիյ Օսիպյանը բարձր գնահատեց Եվրոպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ: 

Կողմերն ավելի առարկայական քննարկեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրին հետագա քայլերը։

Կողմերի միջև քննարկում ծավալվեց ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։

Հանդիպման ավարտին, ՀՀ ոստիկանության պետը գրառում կատարեց Եվրոպոլի պատվո հյուրերի մատյանում։

Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրոպոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Տպել
273 դիտում

Մեզ մտահոգում է ԱՄՆ-Իրան սրացող առճակատման մասին վկայող հռետորաբանությունը. ՄԱԿ

Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Արմավիրում տղամարդն իր ջերմոցում ցանել, խնամել և աճեցրել է «կանեփ» տեսակի թվով 127 բույս. քրգործ է հարուցվել

Կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված. ԱԳ նախարար

Հյուրանոցային 5 համար. Ուկրաինայի նախագահ Զելենսկիի ունեցվածքը Վրաստանում

Կոնկրետ անձի խնդիր չկա. Նաղդալյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածության մասին

Հայաստանը հավակնում է լինել առաջին երկիրը, որտեղ նախարարները կերթեւեկեն էլեկտրամոբիլներով (տեսանյութ)

«Փյունիկը» կոչ է անում ՀՖՖ-ին ազատվել հին «կանոններով» աշխատող մրցավարներից

Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ. ԱԳՆ խոսնակ

Մեր կողմից այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջեւ. Աննա Նաղդալյան

Բողոքի ակցիա մաքսատան դիմաց. հայրենիք վերադարձած Ղուկասյանը չի կարողանում անձնական իրերը տուն հասցնել

Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը

Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն արդեն անհանգստանում է Մխիթարյանի շուրջ աղմուկից

Այսօր սահմանային բախումների հետևանքով տակավին անմեղ կյանքեր են զոհվում. Գարեգին Բ-ն ԱՄԷ-ում

Մայիսի 25-ին Չինաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան. 2 միջազգային պայմանագիր կստորագրվի

Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որտեղ քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը. ԱԳՆ խոսնակ

ԱՄն քաղաքացի հայազգի Արա Դոլարյանը մեղադրվում է օտարերկրյա կառավարությանը զենքի ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեջ

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին քաշքշողների ինքնությունը պարզվել է. ոստիկանություն

Հայ սպորտսմեն Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել Մոսկվայում

Անձրեւները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, տեղ-տեղ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում