Բռնցքամարտի օլիմպիական ապագան հայտնի կդառնա մայիսի 22-ին. ՀԱՕԿ

16/05/2019 schedule15:55

Մայիսի 20-ին տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միջեւ բանակցությունների վերջին փուլը բռնցքամարտը Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից, վերջնական որոշումը, ինչպես նաեւ Տոկիո-2020-ում բռնցքամարտի մրցաշարն անցկացնող կազմակերպությունը հայտնի կդառնան մայիսի 22-ին Լոզանում կայանալիք ՄՕԿ-ի Գործկոմի խորհրդի նիստում:

Առանցքային նշանակություն կտրվի ՄՕԿ-ի կողմից AIBA-ում անցկացված աուդիտի վերաբերյալ զեկույցին: Հենց AIBA-ի ֆինանսական ու կառավարման խնդիրներն են ամենաշատն անհանգստացնում ՄՕԿ-ին: Վատագույն սցենարի դեպքում AIBA-ն կզրկվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված լինելուց:

«Ցանկանում ենք բռնցքամարտը պահպանել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում: Հարց է, թե արդյոք AIBA-ն է անցկացնելու բռնցքամարտի մրցաշարը, թե ստիպված ենք լինելու փնտրել այլ կազմակերպություն: Ամեն դեպքում, մարզական միջոցառման կազմակերպումը հրթիռաշինություն չէ, եւ մենք գլուխ կհանենք»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Տպել
164 դիտում

Ջերմաստիճանը կբարձրանա, բայց տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին անձրեւի եւ կարկուտի տեսքով

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է