Առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը գործարկվեց. սկզբում այն աշխատել է թերություններով ու խուճապ առաջացրել

Մայիսի 15-ին, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, գործարկվեց առաջին դասարան հաճախել պատրաստվող երեխաների հերթագրման առցանց համակարգը: hayt.emis.am կայքը, սակայն, սկզբում աշխատել է թերություններով, ինչն էլ ծնողների շրջանում առաջացրել էր որոշակի խուճապ:

Կրթության եւ գիտության նախարարությունն արձագանքեց դրան՝ նշելով. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետեւանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են: ‼️Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել, մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք»:

Ավելի ուշ նախարարությունը տեղեկացրեց՝ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները, չնայած մեծ ծանրաբեռնվածությանը, բնականոն աշխատում են:

Հիշեցնենք, որ ծրագիրը փորձնական է, եւ այս տարի գործում է միայն երեւանյան դպրոցներում ընդունելության համար:

Տպել
363 դիտում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ